Երիկամների սուր վնասում
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Երիկամների սուր վնասում (ՍԵՎ), որը նախկինում կոչվում էր սուր երիկամային անբավարարություն (ՍԵԱ)[1][2], երիկամային ֆունկցիայի հանկարծակի կորուստն է, որը զարգանում է 7 օրվա ընթացքում[3]։ Դրա պատճառները բազմաթիվ են։ Այն սովորաբար զարգանում է որևէ պատճառից (օրինակ՝ ցածր զարկերակային ճնշում) առաջացած երիկամների արյունահոսքի նվազման (երիկամներ իշեմիայի), երիկամները վնասող նյութերի, երիկամներում բորբոքային պրոցեսի կամ միզուղիների խցանման (օբստրուկցիայի) հետևանքով երիկամի հյուսվածքի վնասման արդյունքում։ ԵՍՎ-ը ախտորոշվում է՝ հիմնվելով լաբորատոր հետազոտությունների տվյալների վրա, ինչպիսիք են արյան մեջ ազոտի և կրեատինինի բարձրացումը, կամ երիկամների՝ բավարար քանակությամբ միզարտադրության անկարողությունը։ Այն բնութագրվում է ազոտեմիայով, մետաբոլիկ ացիդոզով, անեմիայով, հիպերտենզիայով։
Երիկամների սուր վնասում | |
---|---|
Տեսակ | մահվան պատճառ, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Բժշկական մասնագիտություն | նեֆրոլոգիա |
ՀՄԴ-9 | 584 |
ՀՄԴ-10 | N17 |
Acute kidney injury Վիքիպահեստում |
Երիկամների վնասման մակարդակից կախված տարբերում ենք ՍԵԱ-ի պրեռենալ (նախաերիկամային), ռենալ (երիկամային) և պոստռենալ (հետերիկամային) պատճառներ։
I. Պրեռենալ պատճառները առաջացնում են երիկամի արյունամատակարարման իջեցում (հիպոպերֆուզիա)։ Ամենահիմնական պատճառներն են.
II. Ռենալ պատճառներ, որոնք բերում են երիկամի պարենխիմայի վնասվածքի, անոթների սպազմի, ներանոթային մակարդման կամ միկրոանգիոպաթիաների հետևանքով։ Ամենահաճախ հանդիպող պատճառներն են.
III. Պոստռենալ պատճառներ, որոնք ներառում են երիկամներից մեզի արտահոսքի վրա ազդող գործոններ։ Լինում են բնածին և ձեռքբերովի
• Միզածորանների կամ միզապարկի օբստրուկցիան (խցանում), որը առաջացնում է հետադարձ ճնշում, քանի որ երիկամները շարունակում են միզարտադրությունը, սակայն օբստրուկցիան արգելակում է մեզի հոսքը և մեզը հետ է վերադառնում դեպի երիկամներ։ Երբ ճնշումը երիկամներում բավականին մեծանում է, վերջիններս վնասվում են
• Շագանակագեղձի հիպերտրոֆիա և ուռուցք
• Որովայնի խոռոչում առկա ուռուցքը, որը սեղմում է միզուղիները
• Երիկամային քարեր
I. Պրոդրոմալ կամ առաջին փուլում դիտվող ախտանիշերը պայմանավորված են հիմնական հիվանդությամբ, որի ֆոնի վրա զարգացել է ՍԵԱ-ն
II. Օլիգոանուրիայի շրջանում երիկամի ֆունկցիայի իջեցմանը զուգահեռ ի հայտ են գալիս հետևյալ սիմպտոմները՝
III. Միջարտադրության վերականգման շրջանը պայմանականորեն բաժանվում է 2 փուլի
Այս շրջանում հիվանդի վիճակի կլինիկական բարելավվումը ակնհայտ չէ։ Մեզի քանակի արագ ավելացումը կարող է բերել դեհիդրատացիայի՝ նատրիումի և կալիումի առատ արտազատմամբ։ Այս փուլում վտանգավոր են ինֆեկցիոն բարդությունները IV. Առողջացման շրջան։ Ամենաերկարատևն է, սկսվում է երբ միզանյութի մակարդակը կարգավորվում է, տևում է 3-6 ամիս, մինչև երիկամների ֆունկցիայի լրիվ վերականգնումը։ Որոշակի դեպքերում երիկամների ֆունկցիան վերականգնվում է մասնակիորեն կամ չի վերականգնվում լիովին և ՍԵԱ-ն անցնում է քրոնիկական երիկամային անբավարարության։
ՍԵԱ-ը կասկածվում է երբ առկա է միզարտադրության նվազում, արյան մեջ միզանյութի և կրեատինինի մակարդակների բարձրացում։ Ախտորոշման ժամանակ անհրաժեշտ է որոշել ՍԵԱ-ի առկայությունը և ձևը, փնտրել պատճառը։ Ախտորոշումը հիմնված է՝
I. Անամնեստիկ տվյալների
II. Օբյեկտիվ զննման
III. Լաբորատոր հետազոտությունների վրա
IV. Գլոմերուլյար ֆիլտրացիոն արագության (GFR) որոշումը, որը լինում է իջած ՍԵԱ-ի դեպքում և հանդիսանում է հիմնական ախտորոշիչ թեստը։ GFR-ը միավոր ժամանակում երիկամներով անցնող արյան հոսքի արագությունն է, որը հաշվվում է ելնելով կրեատինինի մակարդակից, հիվանդի տարիքից, սեռից
V. Մեզի անալիզը ներառում է միկրոսկոպիկ անալիզը, մեզում նատրիումի և կրեատինինի մակարդակի որոշումը
VI. Որովայնի օրգանների սոնոգրաֆիան, որի միջոցով որոշվում է երիկամների չափսերը, պարենխիմայի վիճակը, հնարավոր օբստրուկցիայի առկայությունը։ Որոշակի դեպքերում կատարվում է երիկամի բիոպսիա։
I. Կանխարգելում՝ հատկապես քրոնիկ հիվանդությունների դեպքում։ Անհրաժեշտ է վերահսկել զարկերակային ճնշումը հիպերտենզիայի ժամանակ, կարգավորել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը շաքարային դիաբետի ժամանակ և այլն։ Սուր իրավիճակներում՝ հիպովոլեմիա, շոկ, վերականգնել շրջանառող արյան ծավալը։ II. Դիետան, որը շատ կարևոր է նման հիվանդների դեպքում։ Քանի դեռ երիկամները ի վիճակի չեն հեռացնել ավելցուկային հեղուկը, աղը, կալիումը անհրաժեշտ է սահմանափակել նրանց ընդունումը։ Ֆոսֆորը նույնպես կարևոր էլեմենտ է, որը մասնակցում է կալցիումի փոխանակությանը և որի մակարդակը բարձրանում է ՍԵԱ-ի ժամանակ։ Մեծ քանակությամբ ֆոսֆոր կալցիումը ոսկրերից դուրս է բերում և կարող է պատճառ դառնալ օստեոպորոզի և կոտրվածքների։ Մեծ քանակությամբ ֆոսֆոր պարունակող սննդամթերքներից են կաթը, պանիրը, ընկույզը։ III. Դեղորայքները հիմնականում օգտագործվում են որպես սիմպտոմատիկ
IV. Վերը նշված միջոցառումների անօգտակար լինելու դեպքում անցնում են երիկամների փոխարինիչ թերապիայի (ԵՓԹ)։ Գոյություն ունի ԵՊԹ-ի 2 ձև՝ էքստրակորպորալ (հեմոդիալիզ, հեմոֆիլտրացիա, հեմոդիաֆիլտրացիա) և ինտրակորպորալ (պերիտոնեալ դիալիզ)։ Երեխաների մոտ դիալիզի ցուցումներն են.
Հեմոդիալիզի իրականացման ժամանակ անհրաժեշտ է կատարել կենտրոնական երակի կատետերիզացիա (v. subclavia, v. jugularis interna, v. femoralis), եթե երիկամային անբավարարությունը զարգացել է սուր ձևով կամ նախատեսվում է, որ հեմոդիալիզը կրելու է ժամանակավոր բնույթ։ Հեմոդիալիզի ժամանակ օգտագործվում է ֆիլտրացիոն մի մեխանիզմ՝ կիսաթափանցիկ թաղանթ, որը հեռացնում է մետաբոլիկ(նյութափոխանակային) արգասիքները, ավելցուկային ջուրը, աղերը, կարգավորում է էլեկտրոլիտային հաշվեկշիռը։ Արյունը վերցվում է կատետերի միջոցով, հոսում դեպի մեքենան, որտեղ անցնում է ֆիլտրող մեմբրանի կողքով։ Հատուկ քիմիական հեղուկը, որը կոչվում է դիալիզատ, անցնում է մեմբրանի մյուս կողմով։ Դիալիզատը իր մեջ է քաշում արյան ոչ պետքական և ավելցուկային բաղադրիչները։ Արյունը և դիալիզատը երբեք չեն շփվում իրար հետ արհեստական երիկամի սարքում։ Պերիտոնեալ դիալիզի դեպքում որովայնամիզը (պերիտոնեում) ծառայում է որպես ֆիլտր։ Հատուկ կատետեր է տեղադրվում որովայնի խոռոչի մեջ՝ որովայնի պատի միջով։ Դիալիզային հեղուկը կատետերի միջոցով կաթեցվում է որովայնի խոռոչի մեջ, այնտեղ է թողվում մի քանի ժամ, այնուհետև հեռացվում է։ Այդ ընթացքում նյութափոխանակության արգասիքները որովայնամզով հոսող արյունից անցնում են դիալիզային հեղուկի մեջ։ Որովայնամիզը կատարում է կիսաթափանցիկ թաղանթի դեր։ Դիալիզի ձևի ընտրությունը կախված է հիվանդի տարիքից, ՍԵԱ-ի հիմք հանդիսացող հիվանդությունից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.