քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Ֆուրոսիմիդ, վաճառվում է «Լազիքս» բրենդային անվան տակ, դեղամիջոց է,որն այլ դեղերի հետ մեկտեղ օգտագործվում է սրտային անբավարարության,լյարդային և երիկամային հիվանդությունների հետևանաքով օրգանիզմում հեղուկի կուտակման բուժման նպատակով։ Այն կարող է օգտագործվել նաև զարկերակային բարձր ճնշման բուժման մեջ[1]։ Այն կարող է կիրառվել ներերակային կամ օրալ[1]։ Օրալ կիրառման դեպքում ֆուրոսեմիդը սկսում է ազդել մեկ ժամից,մինչդեռ ներերակային ներմուծման դեպքում՝ 5 րոպեից[1]։
Նույնացուցիչներ | |
---|---|
CAS համար | 54-31-9 |
PubChem CID | 118985385 3440, 118985385 |
DrugBank | DB00695 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.000.185 |
Ընդհանուր կողմնակի էֆեկտները ներառում են ցածր զարկերակային ճնշումը՝ կանգնելիս, ականջներում աղմուկը և ֆոտոսենսիբիլիզացիան[1]։ Պոտենցիալ վտանգավոր կողմնակի էֆեկտներն են էլեկտրոլիտային խանգարումները, ցածր զարկերակային ճնշումը, խլությունը[1]։ Բուժում ստացող հիվանդներին խորհուրդ է տրվում կանոնավոր կերպով արյան քննության հանձնում[1]։ Ֆուրոսեմիդը հանդիսանում է կանթային միզամուղ,որն ազդում է երիկամներում Na-ի ռեաբսորբցիան նվազեցնելով[1]։
Ֆուրոսեմիդը հայտնաբերվել է 1962թ․-ին և բժշկական օգտագործումը ԱՄՆ-ում հաստատվել է 1966թ-ին[1][2]։ Այն ընդգրկված է ԱՀԿ-ի կարևոր դեղամիջոցների ցուցակում որպես ավելի էֆեկտիվ և անվտանգ դեղամիջոց[3]։ Աշխարհում մեծածախ վաճառքային գինը սահմանվել է 0,004-0,02 ԱՄՆ դոլար[4]։ ԱՄՆ-ում այն առկա է ջեներիկ դեղամիջոցի տեսքով և արժե 0,15 ԱՄՆ դոլար[1]։ Ֆուրոսեմիդն ընդգրկված է Աշխարհի հակադոպինգային կազմակերպության արգելված դեղերի ցուցակում,այն մտահոգության պատճառով,որ այն կարող է քողարկել այլ դեղամիջոցներին[5]։ Այն օգտագործվում է նաև մրցութային նժույգների մոտ ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ դրդված թոքային արյունահոսության կանանարգելման և բուժման համար[6][7]։
Ֆուրոսեմիդը հիմնականում կիրառում են այտուցների բուժման համար,երբեմն նաև հիպերտենզիայի որոշ դեպքերում (երբ առկա է սրտային կամ երիկամային անբավարարություն)[8]։ Այն հանդիսանում է առաջին գծի դեղամիջոց հիմնականում այն հիվանդների համար,ովքեր ունեն կանգային սրտային անբավարարաությամբ պայմանավորված այտուց[8]։ Ֆուրոսեմիդն օգտագործվում է նաև լյարդի ցիռոզի,երիկամային անբավարարության,նեֆրոտիկ համախտանիշի, գլխուղեղի և թոքերի այտուցի երկրորդային թերապիայի մեջ,երբ պահանջվում է արագ դիուրեզ (ներերակային ներարկում) և որոշ հիպերկալցեմիաների ժամանակ կոմբինացված ադեկվատ հիդրատացիայի հետ[9]։
Հիպոալբումինեմիայով ուղեկցվող քրոնիկ երիկամային անբավարարաության ժամանակ օգտագործվում է ալբումինի հետ միաժամանակ դիուրեզը մեծացնելու համար։ Ֆուրոսեմիդն օգտագործվում է նաև ալբումինի հետ միաժամանակ նեֆրոտիկ համախտանիշի դեպքում այտուցները քչացնելու համար [10]:
Ֆուրոսեմիդը կարող է առաջացնել պոդագրա պայմանավորված հիպերուրիկեմիայով:Հիպերգլիկեմիան հիմանական կողմանակի էֆեկտներից է։
Ինչպես բոլոր կանթային միզամուզները, ֆուրոսեմիդ զուգակցում են կալիումի կամ կալիում պահող միզամուզ ամիլորդի պրեպարատների (Co-aminofruse) հետ, շիճուկային կալիումի կոնցենտրացիան նվազեցնելու (հիպոկալեմիա) հատկության պատճառով։ Ֆուրոսեմիդի կիրառումից առաջացած այլ էլեկտրոլիտային շեղումներն են՝ հիպոնատրեմիան, հիպոքլորեմիան, հիպոմագնեմիան և հիպոկալցեմիան[13]։
Շատ հետազոտություններ ցույց են տվել,որ սրտային անբավարարության ֆուրոսեմիդով երկարատև բուժման ժամանակ կարող է առաջանալ տարբեր աստիճանի թիմինային դեֆիցիտ։ Այսպիսով խորհուրդ է տրվում թիամինի լրացում[14]։
Չնայած քննարկումներին, այն համարվում է օտոտոքսիկ սովորաբար մեծ ներերակային դոզաների ու արագ ներմուծման և երիկամային անբավարարության ժամանակ[15][16]։
Այլ նախազգուշացումները ներառում են նեֆրոտոքսիկությունը, ալերգիան սուլֆոնամիդների հանդեպ և մեծ դոզաների դեպքում մեծանում է ազատ թիրեոիդ հորմոնային էֆեկտները[17]։
Ֆուրոսեմիդն ունի պոտենցիալ փոխազդեցություն հետևյալ դեղամիջոցների հետ[18]՝
Պոտենցիալ վտանգավոր փոխազդեցություն հետևյալ դեղերի հետ՝
Ֆուրոսեմիդը, ինչպես և մյուս կանթային միզամուղները, Հենլեյի կանթի վերել հատվածում արգելակում է Na-k-Cl անցուղին՝ խոչընդոտելով նատրիումի և քլորի հետներծծումը[19]։
Այն նաև վերացնում է կորտիկոմեդիալ օսմոտիկ գրադիենտը և արգելակում ինչպես դրական, այնպես էլ ազատ ջրի քլիրենսը։ Հեռադիր խողովակների վրա ազդեցությունը անկախ է ալդոստերոնի և կարբոանհիդրազի վրա ունեցած արգելակող ազդեցությունից, բացի այդ այն նվազեցնում է կորտիկոմեդուլյար օսմոտիկ գրադիենտը և արգելակում է ազատ ջրի ինչպես բացասական, այնպես էլ դրական քլիրենսը։ Հենլեյի կանթի NaCl աբսորբցիայի մեծ հնարավորության շնորհիվ, այս դեպքում ացիդոզ չի զարգանում, ի տարբերություն կարբոանհիդրազի ինհիբիտորների։
Ֆուրոսեմիդը, նաև, GABA-A ընկալիչների ոչ մրցակցային արգելակիչ է[20][21][22]։
Ֆուրոսեմիդի ֆարմակոկինետիկան կախված չէ սննդի ընդունումից.[32]
Գոյություն ունի անուղղակի կապ արյան պլազմայում ֆուրոսեմիդի կոնցենտրացիայի և ազդեցության էֆեկտիվության միջև։. Էֆեկտիվությունը կախված է մեզում ֆուրոսեմիդի կոնցենտրացիայից[12]
Ֆուրոսեմիդի անվանումները ըստ INN-ի and BAN-ի.[33] BAN-ում հայտնի է որպես ֆուրոսեմիդ։
Շուկայում որոշ բրենդային անվանումներ․որոնք պարունակում են ֆուրոսեմիդ․ Aisemide, Apo-Furosemide, Beronald, Desdemin, Discoid, Diural, Diurapid, Dryptal, Durafurid, Edemid, Errolon, Eutensin, Flusapex, Frudix, Frusetic, Frusid, Fulsix, Fuluvamide, Furesis, Furix, Furo-Puren, Furon, Furosedon, Fusid.frusone, Hydro-rapid, Impugan, Katlex, Lasilix, Lasix, Lodix, Lowpston, Macasirool, Mirfat, Nicorol, Odemase, Oedemex, Profemin, Rosemide, Rusyde, Salix, Seguril, Teva-Furosemide, Trofurit, Uremide, and Urex.
Դիուրետիկ էֆեկտը ամենաից հաճախ օգտագործվում էր ձիերի մոտ՝ արյունահոսությունը կանխարգելելու համար վազքի ժամանակ։ Ձիերի մոտ վազքի ժամանակ արյունահոսությունը(թոքային արյունահոսություն՝ պայմանավոված ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ ) կանխարգելող կամ հաճախականությունը նվազեցնող հատկությունը հաըտնաբերվել է 1970ական թվականներին պատահականորեն։ ԱՄՆ-ում,վազքի կանոնների համաձայն, եթե ձին քթանցքից արյունահոսում էր երեք անգամ արգելվում էր մասնակցել մրցավազքին։ Կատարվեցին կլինիկական փորձարկումներ և տասնամյակի վերջերին, ԱՄՆ-ի որոշ նահանգներում մրցավազքի հանձնաժողովները սկսեցին օրինականացնել ֆուրոսեմիդի օգտագործումը ձիերի մրցավազքում։ 1995 թ. Սեպտեմբերի 1-ին Նյու Յորքը դարձավ ԱՄՆ վերջին նահանգը, որը երկար տարիներ չընդունեց հետո ընդունեց նրա օգտագործելումը:Մի քանի նահանգներ թույլատրեցին ֆուրոսեմիդն օգտագործել մրցավազքին մասնակցող բոլոր ձիերի համար, բայց որոշները թույլատրեցին միայն հաստատված արյունահոսողների համար։ Ֆուրոսեմիդի օգտագործումը այս նպատակով դեռև առգելված է շատ երկրներում։
Ֆուրոսեմիդը նաև օգտագործվում է ձիերի թոքի այտուցի, սրտային անբավարարության (այլ դեղամիջոցների հետ զուգակցում) և ալերգիկ ռեակցիաների դեպքում։ Չնայած, այն երիկամներում մեծացնում է շրջանառությունը, սակայն չի օգնում երիկամների ֆունկցիային և խորհուրդ չի տրվում օգտագործել երիկամային հիվանդությունների համար։
Ֆուրոսեմիդը նաև օգտագործվում է կատուների և շների սրտային անբավարարության (թոքի այտուց, պլևրալ էքսուդատ և / կամ ասցիտ) բուժման համար[34]։ Այն կարող է օգտագործվել նաև սուր երիկամային անբավարարության ժամանակ,երբ առկա է օլիգուրիա կամ անուրիա՝ մեզի արտազատման խթանման նպատակով։
Ֆուրոսեմիդը ներմուծվում է միջմաշկային կամ միջմկանային, սովորաբար 0,5-1,0 մգ/կգ դոզայով օրը երկու անգամ, նախքան մրցավազքը։ ԻՆչպես և շատ այլ միզամուղներ, սա նույնպես կարող է առաջացնել ջրազրկում և էլեկտրոլիտային դիսբալանս, այդ թվում ` կալիումի, կալցիումի, նատրիումի եւ մագնեզիումի կորստի։ Ֆուրոսեմիդի չափաբաժնի չարաշահումը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի մետաբոլիկ ալկալոզի `հիպոքլորեմիայի և հիպոկալեմիայի պատճառով։ Հետևաբար, դեղորայքը խորհուրդ չի տրվում օգտագործել, երբ ձիերի մոտ առկա է ջրազրկում կամ երիկամային անբավարարություն։ Զգուշությամբ է կիրառվում, եթե ձիերի մոտ առկա է լյարդի ախտահարում կամ էլեկտրոլիտային խանգաում։ Գերդոզավորումը կարող է հանգեցնել օրգանիզմի ջրազրկման, ընդունվող հեղուկների և մեզի քանակի փոփոխության, ցնցումների, գաստրոինտերստինալ խնդիրների, երիկամների վնասման, լեթարգիայի, կոլապսի և կոմայի։
Ֆուրոսեմիդը պետք է զգուշությամբ կիրառել հետևյալ դեղորայքների՝ կորտիկոստերոիդների (քանի որ մեծանում է էլեկտրոլիտային դիսբալանսի առաջացման ռիսկը), ամինոգիկոզիդային հակաբիոտիկների (մեծանում է երիկամի կամ ականջի վնասների ռիսկը) և տրիմետոպրիմ սուլֆայի (առաջանում է թրոմբոցիտների քանակի նվազում) հետ։ Այն կարող է փոխներգործել անզգայացնող դեղորայքների հետ, այդ պատճառով, եթե ձին պատրաստվում է վիրահատության, ֆուրոսեմիդի օգտագործումը հսկվում է անասնաբույժի կողմից, նաև նվազեցնում է ասպիրինի դուրս բերումը երիկամներով, հետևաբար, ասպիրինի դոզան կորելացվում է վերոնշյալ դեղորայքների զուգակցված կիրառման ժամանակ։
Ֆուրոսեմիդը կարող է մեծացնել դիգոքսինի տոքսիկության ռիսկը հիպոկալեմիայի հետևանաքով։
Ֆուրոսեդիդը խորհուրդ չի տրվում օգտագործել հղիության և լակտացիայի ժամանակ,քանի որ թափանցում է պլացենտար պատնեշով և կաթով։ Չի կիրառվում հիպոֆիզի ֆունկցիայի խանգարման դեպքում (Քուշինգ)։
Ֆուրոսեմիդը օրգանիզմից էքսկրեցիայի է ենթարկվում ներարկումից 36-72 ժամ հետո։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.