Օտտո Վիլհելմ Հերման ֆոն Աբիխ (գերմ.՝ Otto Wilhelm Hermann von Abich, դեկտեմբերի 11, 1806[1][2][3][…], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[2][3][4] - հուլիսի 1, 1886[2][4], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[2][3][4]), գերմանացի երկրաբան, Պետերբուրգի ԳԱ օրդինար ակադեմիկոս (1853) և պատվավոր անդամ (1866)[5]։
Հերման Աբիխ գերմ.՝ Otto Wilhelm Hermann von Abich | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 11, 1806[1][2][3][…] Բեռլին, Պրուսիայի թագավորություն[2][3][4] |
Մահացել է | հուլիսի 1, 1886[2][4] (79 տարեկան) Վիեննա, Ավստրո-Հունգարիա[2][3][4] |
Գերեզման | Կոբլենց |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն և Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | երկրաբան, պրոֆեսոր, բուսաբան և հանքաբան |
Հաստատություն(ներ) | Դորպատի կայսերական համալսարան |
Գործունեության ոլորտ | երկրաբանություն |
Անդամակցություն | Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | HU Berlin |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1] |
Գիտական ղեկավար | Ալեքսանդր Հումբոլդտ |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Adele Abich? |
Հայր | Heinrich Carl Wilhelm Abich? |
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | Abich |
Otto Wilhelm Hermann von Abich Վիքիպահեստում |
Կենսագրություն
Ավարտել է Բեռլինի համալսարանը (1831)։ Հետազոտել է Իտալիայի հրաբուխները՝ Էտնան, Ստրոմբոլին, Վեզուվը։ 1842 թվականին հրավիրվել է Ռուսաստան և մինչև 1844 թվականը վարել Դորպատի համալսարանի միներալոգիայի ամբիոնը։ Ակոռիի երկրաշարժի (1840) պատճառներն ուսումնասիրելու նպատակով 1844 թվականին եկել է Հայաստան, Անիում կատարել քաղաքի հանույթը, կազմել նրա գլխավոր շինությունների գծագիրը[5]։
1845 թվականին բարձրացել է Արարատ լեռը (գագաթն է հասել հուլիսի 17-ին)։ Տվել է լեռան երկրաբանական նկարագրությունն ու կտրվածքները։ Հայաստանում Աբիխին հինգ ամիս 22 օր ուղեկցել է Խաչատուր Աբովյանը, տեղեկություններ հաղորդել Երևանի նահանգի մասին[5]։
Աշխատություններ
Աբիխը հրատարակել է «Կովկասյան երկրների երկրաբանության ներածական տեսություն» (1859), «Երկրաբանական դիտումներ Կուրի և Արաքսի միջև եղած լեռնաշխարհում» (1867) աշխատությունները[6]։ 1876 թվականին, տեղափոխվելով Վիեննա, հիմնականում զբաղվել է Կովկասում հավաքած նյութերի մշակմամբ ու հրատարակել «Երկրաբանական հետազոտություններ Կովկասյան երկրներում» (1878֊1887) եռահատոր աշխատությունը, որի 2-րդ և 3-րդ հատորները նվիրված են Հայկական լեռնաշխարհին[5]։
Այդ աշխատության առաջին գրքում լուսաբանված է Արաքսի հովտի (Ջուլֆայի շրջակայքի) երկրաբանական կառուցվածքը։ Երկրորդ գրքում ամփոփված են Արևմտյան Հայաստանի երկրաբանությանը վերաբերող նյութերը, տրված է Արաքսի ավազանի երրորդական գոյացումների նկարագրությունը։ Երրորդ գիրքը, որն Աբիխի մահից հետո հրատարակման է պատրաստել Էդուարդ Զյուսը, պարունակում է նյութեր Հայկական լեռնաշխարհի արևելյան մասի երկրաբանական կառուցվածքի և օգտակար հանածոների վերաբերյալ։ Հատորին որպես հավելված կցված է ընդարձակ ատլաս, որտեղ հատուկ հետաքրքրություն է ներկայացնում Հայաստանի 1։ 420000 մասշտաբի քարտեզը[6]։
Աբիխը նկարագրել է Մեղրիի, Կապանի պղնձի, Նախիջևանի քարաղի[6], Վրաստանի մանգանի և քարածխի հանքավայրերը, Հյուսիսային Կովկասի հանքային ջրերը, ինչպես և Իրանի երկրաբանական կառուցվածքը։ Զբաղվել է պետրոգրաֆիայի հարցերով[5]։
Կովկասի երկրաբանության վերաբերյալ Աբիխը գրել է հիսունից ավելի աշխատություն, առաջին անգամ գիտականորեն բացահայտել նրա բնության ֆիզիկաաշխարհագրական առանձնահատկությունները և լեռնագրական բնույթը։ Աբիխը համարվում է «Կովկասի երկրաբանության հայրը»[5]։
Ծանոթագրություններ
Գրականություն
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.