Հայ-հռոմեական պատերազմ
From Wikipedia, the free encyclopedia
Հայ-հռոմեական պատերազմ, տեղի է ունեցել Ք․ա․ 69-66 թվականներին, Արտաշեսյան Հայաստանի և Հռոմեական հանրապետության միջև[1]։
Հայ-հռոմեական պատերազմ | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Տիգրանակերտի ճակատամարտի սխեման | |||||||||||||
| |||||||||||||
Հակառակորդներ | |||||||||||||
Մեծ Հայք Պոնտոսի թագավորություն |
Հռոմեական հանրապետություն | ||||||||||||
Հրամանատարներ | |||||||||||||
Տիգրան Մեծ Միհրդատ VI Եվպատոր |
Լյուցիոս Լուկուլլոս Գնեոս Պոմպեոս |
Այն ընթացել է երկու փուլով[2]։ Առաջին փուլում հռոմեական զորքերը ղեկավարել է Լյուցիոս Լուկուլլոսը, որը, հասնելով հայոց սահմանին, Տիգրան Մեծից պահանջում է իրեն հանձնել Միհրդատ VI Եվպատորին։ Տիգրան Մեծը մերժում է նրա պահանջը, և դա առիթ է հանդիսանում սահմանը անցնելու և Ք․ա․ 69 թվականին պատերազմ սկսելու։ Հռոմեացիները պաշարում են Տիգրանակերտը և գրավում այն, ապա հռոմեական զորքը անցնում է ձմեռելու Կորդվաց աշխարհում։ Ք․ա․ 68 թվականին դուրս գալով Կորդվաց աշխարհից` Լուկուլլոսը շարժվում է դեպի Հայաստանի հյուսիսային մայրաքաղաք՝ Արտաշատ։ Նա փորձում է Տիգրան Մեծին ստիպել դուրս գալ իր հետ բաց դաշտում ճակատամարտելու, սակայն դա նրան չի հաջողվում։ Տեղի է ունենում Արածանիի ճակատամարտը, որտեղ հայերը կատարյալ հաղթանակ են տոնում։ Տիգրան Մեծը հետ է գրավում բոլոր կորցրած տարածքները։ Երկրորդ փուլում հռոմեական զորքը ղեկավարել է Գնեոս Պոմպեոսը։ Այն սկսվել է Ք․ա․ 66 թվականին։ Բուն ռազմական գործողություններ տեղի չեն ունեցել, քանի որ Տիգրան Մեծը բանակցություններ է սկսում Պոմպեոսի հետ և համաձայնության հասնում նրա հետ։ Կնքվում է Արտաշատի պայմանագիրը[1]։
Հայ-հռոմեական պատերազմի արդյունքում կործանվում է Տիգրան Մեծի աշխարհակալությունը, սակայն հայերը պահպանում են իրենց բուն հայկական տարածքները և Հյուսիսային Միջագետքը։