From Wikipedia, the free encyclopedia
Պոմպեոս Գնեոս Մեծ (լատին․՝ Gnaeus Pompeius Magnus, ոչ վաղ քան սեպտեմբերի 29, մ. թ. ա. 106 և ոչ ուշ քան սեպտեմբերի 30, մ. թ. ա. 106, Պիցենում, Հռոմեական Հանրապետություն[7][8][9] - սեպտեմբերի 28, մ. թ. ա. 48[10], Պելուզիում, Պտղոմեոսյան Եգիպտոս), հռոմեական զորավար և քաղաքական գործիչ։ Մ.թ.ա.83 թ.-ին հարել է Սուլլային։ Մ.թ.ա.78-77 թթ.-ին մասնակցել է ծերակույտի դեմ կոնսուլ Մարկոս Լեպիդոսի, մ.թ.ա.77-72 թթ.-ին՝ Սերտորիոսի խռովություններին, մ.թ.ա.71 թ.-ին՝ Սպարտակի ապստամբության ճնշմանը։ Մ.թ.ա.70 թ.-ի համար ընտրվել է կոնսուլ, վերացրել Սուլլայի մի շարք օրենքներ։ Մ.թ.ա.66 թ.-ին նշանակվել է արևելյան զորքերի գլխավոր հրամանատար, պարտության է մատնել Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորին։ Հաղթանակի հետևանքով կազմակերպել է հռոմեական երկու նոր պրովինցիա՝ Պոնտոս և Բութանիա, Ասորիք։ Երբ ծերակույտը մերժել է հաստատել Պոմպեոսի միջոցառումները արևելքում և հողաբաժիններ հատկացնել նրա զինվորներին, Պոմպեոսը դաշնակցել է Հուլիոս Կեսարի և Մարկոս Կրասոսի հետ։ Մ.թ.ա.55 թ.-ի համար կրկին ընտրվել է կոնսուլ, այնուհետև եղել Իսպանիայի կառավարիչ։ Մ.թ.ա.53 թ.-ին եռապետության կազմալուծումից հետո մերձեցրել է օպտիմատներին։ Մ.թ.ա.52 թ.-ին ընտրվել է միանձնյա կոնսուլ։ Մ.թ.ա.50 թ.-ին նշանակվել է զորահրամանատար՝ Հուլիոս Կեսարի դեմ պայքարելու համար։ Մ.թ.ա. 48 թ.-ին Դիռաքիոնի մոտ պարտության է մատնել Կեսարին, սակայն Փարսալոսում ջախջախվել է և փախել Եգիպտոս, ուր Պտղոմեոս XIII Դիոնիսոսը, Պոմպեոսը պատանության շրջանում ունեցել է բավականին գրավիչ արտաքին։ Հաճելի արտաքինը միանում էր վեհության ու մարդասիրության հետ։ Փափուկ, հետ տված մազերը և աշխույժ արտաքինը և աշխույժ, փայլփլուն աչքերը նրան տալիս էին Ալեքսանդր արքայի պատկերների նմանությունը։ Սկզբում, երբ Պոմպեոսին տալիս էր այդ հերոսի անունը, նա չէր հրաժարվում դրանից։ Պոմպեոսը, ոչ ոքի կողմից նշանակված չլինելով, սեփական նախաձեռնությամբ իրեն օժտեց զորավարի լիազորություններով։ Կարճ ժամանակահատվածում նա հավաքեց երեք լրիվ լեգեուն և շարժվեց դեպի Սուլլան։ Պոմպեոսի դեմ հանդես եկան զորավարներ Կարինասը, Ցերխոսը և Բրուտոսը։ Պոմպեոսը հավաքելով իր ուժը մի կետում, հեծելազորի գլուխն անցած հարձակվեց Բրուտոսի վրա։ Քաղաքները սկսեցին օգնել Պոմպեոսին, նրա վրա հարձակվեց կոնսուլ Սկիպիոնը, բայց նրա զորքը վերջինիս Պոմպեոսի կողմը։ Կարբոնի զինվորները ևս անձնատուր եղան Պոմպեոսին։ Մի շարք ճակատամարտերից հետո նա ներխուժեց Գալլիա և սխրագործություններ կատարեց։
Գնեոս Պոմպեոս Gnaeus Pompeius Magnus | ||
| ||
---|---|---|
մ. թ․ ա․ 80 | ||
| ||
մ. թ․ ա․ 55 | ||
| ||
մ. թ․ ա․ 52 | ||
Կուսակցություն՝ | օպտիմատներ | |
Մասնագիտություն՝ | Հին հռոմեական քաղաքական գործիչ, Հին հռոմեական զինվորական անձնակազմ և քաղաքական գործիչ | |
Դավանանք | հին հռոմեական կրոն | |
Ծննդյան օր | սեպտեմբերի 29, մ․ թ․ ա․ 106 | |
Ծննդավայր | Պիցեն, Հռոմեական Հանրապետություն | |
Վախճանի օր | սեպտեմբերի 29, մ․ թ․ ա․ 48 (58 տարեկան) | |
Վախճանի վայր | Պելուզիյ, Եգիպտոս | |
Քաղաքացիություն | Հին Հռոմ | |
Հայր | Gnaeus Pompeius Strabo?[1] | |
Մայր | Lucilia?[1] | |
Ամուսին | Antistia?[1][1], Aemilia Scaura?[1][1], Mucia Tertia?[1][1], Հուլիա Կեսար[2][1][1] և Cornelia Metella?[1][1] | |
Զավակներ | Gnaeus Pompeius Magnus?[3][4][5], Սեքստոս Պոմպեոս[3][6], Pompeia Magna? և Pompeius/Pompeia? | |
Սակայն ըստ Մովսես Խորենացու, Պոմպեոսը Հայաստան չի ներխուժել, այլ Տիգրանի դեմ ուղարկել է իր զորավարին, որը չի համարձակվել ընդհարվել Հայոց թագավորի հետ։
Համաձայն առավել տարածված կարծիքի՝ Գնեոս Պոմպեոսը ծնվել է մ. թ. ա. 106 թվականի սեպտեմբերի 29-ին[11][12]։ Նրա ծննդյան ճշգրիտ ամսաթիվը որոշվել է Վալլեյ Պատերկուլի ու Պլինի Ավագի՝ ծննդյան օրը մահվան ու երրորդ հաղթանակի մասին վկայության հիման վրա[11][13][14]։
Հայտնի է Պոմպեոսների մի քանի տոհմեր[15]։ Այն Պոմպեոսները, որոնց տոհմից սերում էր Գնեոսը, ոչ թե լատինական ծագում ունեին, այլ սերում էին պլեյբեյների տոհմից, ովքեր բնակվում էին Ապենինյան թերակղզում` Ադրիատիկ ծովի ափին գտնվող Պիցեն վայրում[12][16]։ Պոմպեոս տոհմանունը ծագմամբ մոտ է համարվում Կամպանի տեղանվանը։ Հավանական է, որ անունը ծագում է օսկսյան լեզվի` «հինգ» նշանակող արմատից, իսկ -eius վերջավորությունը երբեմն դիտարկվում է որպես էտրուսկյան լեզվի ազդեցություն[16] Այս տոհմի, սակայն այլ ճյուղի առաջին հայտնի ներկայացուցիչը Կվինտ Պոմպեուսն է, ով կոնսուլ է եղել մինչ մ. թ. ա. 141 թվականը[12]։ Սեկստ Պոմպեուսը՝ Գնեուսի պապը, մ. թ. ա. 118 թվականին Մակեդոնիայում մասնակցել է կելտերի դեմ մղված մարտերին (հավանաբար եղել է պրետոր) և սպանվել է մարտում[17]։ Պոմպեուսի հայրը՝ Գնեուս Պոմպեուս Ստրաբոնը, եղել է հայնտի զորավար ու կոնսուլ մ. թ. ա. 89 թվականը։ Երիտասարդ Գնեուսը պոետ-սատիրիկ Գայ Լուցիլիի աղգականն էր. վերջինիս քույրը եղել է Գնեուսի տատը կամ մայրը[18]։ Չնայած տոհմի երեք սերունդների ներկայացուցիչների քաղաքական հաջողություններին՝ Հռոմի պատմության մեջ ունեցած դերով Պոմպեոսների ընտանիքն ավելի մոտ էր հեծյաներին, քան ազնվականական ընտանիքներին, որոնք ունեին բազմադարյա պատմություն[12]։
Գնեուս Պոմպեոսի տոհմաբանությունը ըստ Pauly-Wissowa-ի։
Գնեոս Պոմպեոս | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
{{{, }}} | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Գնեոս Պոմպեոս | Սեկստ Պոմպեոս | Լուցիլիա (?) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
{{{, }}} | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սեկստ Պոմպեոս Փիլիսոփա | Գնեոս Պոմպեոս Ստրաբոն | Լուցիլիա (?) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
{{{, }}} | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սեկստ Պոմպեոս (կոնսուլ 35 թվական մ.թ.ա) | Քվինթ Պոմպեոս (?) | Գնեոս Պոմպեոս Մեծ | Գայ Մեմմի (քվեստոր) | Պոմպեի | Վատինի (?) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.