Լյուցիոս Լուկուլլոս
Հռոմի հյուպատոս 74 մ.թ.ա / From Wikipedia, the free encyclopedia
Լուկիոս Լուկուլլոս (մոտ մ. թ. ա. 117[1][2], Հին Հռոմ - մոտ մ. թ. ա. 57, անհայտ), հռոմեացի զորավար։ Մասնակցել է Դաշնակցային և Միհրդատ I պատերազմներին։ Մ.թ.ա. 74-ին նշանակվել է Կիլիկիայի կոնսուլ։ Միհրդատյան երրորդ պատերազմի ժամանակ պարտության է մատնել Միհրդատ VI Եվպատոր-ին, որն ապաստանել է Հայաստանում։ Մ.թ.ա. 69-ի գարնանը Լուկուլլոսը, օգտվելով Տիգրան Բ Մեծի բացակայությունից, ներխուժել է Հայաստան և Տիգրանակերտի մոտ պարտության մատնել հայոց թագավորի զորքին։ Ապա շարժվել դեպի Արտաշատ, սակայն մ.թ.ա. 68 թ.սեպտեմբերի 22-ին պարտվել է Արածանիի մոտ (Արածանիի ճակատամարտ) և նահանջել Հյուսիսային Միջագետք։ 66-ին վերադարձել է Հռոմ։ Վարել է ցոփ կյանք։
Արագ փաստեր Լյուցիոս Լուկուլլոս լատին․՝ Lucius Licinius Lucullus, Ծնվել է ...
Լյուցիոս Լուկուլլոս լատին․՝ Lucius Licinius Lucullus | |
---|---|
Ծնվել է | մոտ մ. թ. ա. 117[1][2] |
Ծննդավայր | Հին Հռոմ |
Մահացել է | մոտ մ. թ. ա. 57 |
Մահվան վայր | անհայտ |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Կրոն | հին հռոմեական կրոն |
Մասնագիտություն | Հին հռոմեական քաղաքական գործիչ և Հին հռոմեական զինվորական անձնակազմ |
Ամուսին | Clodia? և Servilia Minor? |
Ծնողներ | հայր՝ Lucius Licinius Lucullus?[3], մայր՝ Caecilia Metella? |
Զբաղեցրած պաշտոններ | քվեստոր, էդիլ, հինհռոմեացի սենատոր, կոնսուլ և Պրետոր |
Կուսակցություն | օպտիմատներ |
Երեխաներ | անհայտ, Licinia? և Marcus Licinius Lucullus?[3] |
Փակել