Հռոմեական հանրապետություն
From Wikipedia, the free encyclopedia
Հռոմեական Հանրապետություն (լատին․՝ Res publica Romana)՝ դասական Հռոմեական քաղաքակրթություն, որն սկիզբ է առել Հռոմի թագավորության տապալմամբ մ.թ.ա. 509 թվականից և ավարտվել է մ.թ.ա. 27 թվականին, երբ հիմնադրվեց Հռոմեական կայսրությունը։ Այս ժամանակահատվածում Հռոմի տիրապետությունը Հռոմ քաղաքից վերածվեց գերտերության, որն ընդգրկեց Միջերկրական ծովի ամբողջ ավազանը։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Հռոմ | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Հանրապետություն (մ.թ.ա. 509–27) | |||
Պետության գլուխ | Կոնսուլ |
Հռոմի պետական կարգը հանրապետության վաղ ձևերից էր, որում իշխում էին պատրիկները, որոնք հարուստ և հողատեր փոքրամասնություն էին, ովքեր տապալեցին թագավորությունը և հիմնեցին հանրապետությունը։ Նրանք նախկին թագավորների իշխանությունը կիսեցին իրենց միջև և ստեղծեցին ընտրվող մագիստրությունների, ռազմական ղեկավարության և ազդեցիկ այլ պաշտոններ։ Հանրապետությունը ղեկավարում էր երկու Կոնսուլները, որոնց խորհրդակցում էր մագիստրոսների սենատը։ Հասարակական դասերով և կարգավիճակներով որոշվում էր քաղաքացիների ընտրական իրավունքը, որոնք ընտրում էին քաղաքացիական, ռազմական և կրոնական պաշտոնաներին։ Պատրիկների ձայներն ավելի շատ կշիռ ունեին քան պլեբայներինը, ինչը թույլ էր տալիս պատրիկյան փոքրամասնությանն ավելի մեծ իշխանություն ունենալ մի քանի անգամ ավելի պլեբեյներից։
Հանրապետական ավանդույթները և բարոյականությունը մրցակցություն էին ստեղծում հանրապետության համար ծառայողների միջև։ Էլիտայի մեջ զինվորական ծառայությունը գերադասելի էր քաղաքական պաշտոններ զբաղեցնելու համար։ Հռոմի հեթանոսությունը Հռոմի տնտեսության և սոցիալական կառուցվածքի կարևոր առանձնահատկությունն էր։ Հանրապետական պահպանողականները և ավանդականները զգուշանում էին դեմագոգներից, որոնք հիմնվում էին պլեբեյների վրա ուղղակի քաղաքական աջակցության համար։; Արիստոկրատ Գրաքքի եղբայրները հողային բարեփոխումներ իրականացրեցին հողազուրկ պլեբեյների համար և սպանվեցին իրենց ընդդիմախոսների կողմից։
Առաջին երկու դարերի ընթացքում Հռոմեական հանրապետությունը ընդրաձակվեց կենտրոնական Իտալիայից և տիրեց ամբողջ Ապենինյան թերակղզուն։ Մյուս դարում նրանք ներպուժեցին Հյուսիսային Աֆրիկա, նվաճեցին Պիրենեյան թերակղզու մեծ մասը և ժամանակաից հարավային Ֆրանսիան։ Դրանից երկու դար հետո մ.թ.ա. 1-ին դարում նրանց տիրապետության տակ անցավ ժամանակաից Ֆրանսիան, Հունաստանը և Միջերկրական ծովի արևելյան ավազանի մեծ մասը։ Ներքին լարվածությունները բերեցին մի շարք քաղաքացիական պատերազմների, ինչի արդյունքում Հուլիոս Կեսարը անցավ Ռուբիկոն գետը, հռչակվեց Հռոմի դիկտատոր և սպանվեց մ.թ.ա. 44 թվականին։ Մարկոս Անտոնիոսի և Կլեոպատրայի պարտությունից հետո մ.թ.ա. 31 թվականի Ակտիումի ծովամարտում, Սենատը մ.թ.ա. 27 թվականին իշխանությունը զիջեց Օկտավիանոս Օգոստոսին, ով դարձավ Հռոմի առաջին կայսրը` վերջ դնելով հանրապետությանը։