նահանգ, երկրամաս From Wikipedia, the free encyclopedia
Հայոց Միջագետք նաև՝ Հայկական Միջագետք, Հյուսիսային Միջագետք, Միջագետք Հայոց, երկրամաս Միջագետքում, նահանգ Մեծ Հայքում, նրա հարավ-արևմտյան կողմում։
Երկիր | Մեծ Հայք |
---|---|
Ներառում է | Եդեսիայի գավառ, Միգդոնիա, Ծավդեք գավառ |
Գլխավոր քաղաք | Եդեսիա |
Այլ քաղաքներ | Ամիդ, Մծբին |
Կառավարող տոհմ(եր) | Երվանդունիներ, Արշակունիներ (նաև Օսրոյենեի Արշակունիներ), Արտաշեսյաններ |
Ստեղծվել է | Մ.թ.ա. 189 |
Վերացել է | Մ.թ. 387 |
ԲԾՄ • Առավելագույն բարձրություն • Ամենացածր կետ | - մ - մ |
Ներկայիս երկրներ | Թուրքիա Սիրիա Իրաք |
Ազգային կազմ | |
Պատմական | Հայեր |
Ներկա | Հայեր, ասորիներ, արաբներ, քրդեր, թուրքեր |
Կրոնական կազմ | |
Պատմական | Հայ Առաքելական եկեղեցի |
Ներկա | Իսլամ |
Հայոց Միջագետքը ընդգրքում էր Մասիուս լեռնաշղթայի հարավային, մասամբ հյուսիսային շրջանները, Եփրատ գետի ձախ կողմում։ Հյուսիսից սահմանակից էր Ծոփք և Աղձնիք աշխարհներին, հարավից Ասորական Միջագետքին, արևմուտքից Կոմմագենեին, հարավ-արևելքից Ադիաբենեին։
Հայոց Միջագետքը ուներ արգավանդ հողատարածություններ, որոնք ոռոգվում էին Եփրատի և Տիգրիսի ու նրանց վտակների ջրերով։ Հայտնի էր խաղողի, տարբեր տեսակի պտուղների, բամբակի ու հացահատիկների մշակությամբ, խոշոր ու մանր անասնապահությամբ ու ձիաբուծությամբ։ Հնում երկրամասի տարածքում եղել են նաև անտառներ։ Ընդերքն ունի նավթի հարուստ պաշարներ։
Ոմանք Հայոց Միջագետքը նույնացնում են Աղձնիքի և Չորրորդ Հայքի հարավային գավառների հետ, որը անընդունելի է։ Հայոց Միջագետքը հնագույն ժամանակներից մտնում էր Մեծ Հայքի կազմի մեջ։ Մ.թ.ա. 37 թվականին Մեծ Հայքից անջատվեց, բայց նրա հյուսիսային գավառները մնացին Աղձնիքի և Ծոփքի կազմում։ Դրանից հետո, երկար ժամանակ Հայոց Միջագետքը դարձավ կռվախնձոր Հռոմի և Պարսկաստանի համար, դրա համար էլ Անանիա Շիրակացու կողմից վերամշակված և, այդ պատճառով՝ թյուրիմացաբար վերջինիս վերագրված «Աշխարհացույց»-ում այն իբրև Մեծ Հայքի նահանգ չի հիշատակվում։
Հայոց Միջագետքի ազգաբնակչության մի զգալի մասը մ.թ.ա. 37 թվականի հետո էլ դարեր շարունակ կազմում էին հայերը։
Հայոց Միջագետքի նշանավոր քաղաքներն էին Ամիդը, Մծբինը, Ուռհան։
Թուրքական տիրապետության շրջանում երկրամասի տարածքը բաժանված էր Ուրֆայի, Ռակկայի, Բիրեջիքի, Մոսուլի, Մարդինի և այլ շրջանների, որոնցում ապրող հայերը զանգվածաբար կոտորվեցին կամ տարագրվեցին 1915-1920 թվականներին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 567)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.