Հայդարաբադի նիզամ
From Wikipedia, the free encyclopedia
Հայդարաբադի նիզամ կամ Հայդարաբադի նիզամ ալ Մուլք, կրճատ՝ Նիզամ ալ Մուլք կամ Նիզամ (թելուգու՝ నిజాం-ఉల్-ముల్క్ అఫ్ హైదరాబాద్, ուրդու՝ نظام-ال-ملک وف حیدرآباد, մարաթհի՝ निझाम-उल-मुल्क ए हैदराबाद, կան. ನಿಜ್ಯಮ್-ಉಲ್-ಮುಲ್ಕ್ ಆಫ್ ಹೈದರಾಬಾದ್, պարս.՝ نظام-ال-ملک اف حیدرآباد - միապետական իշխանության կարգ), տիտղոս, Հնդկաստանի Հայդարաբադ իշխանական պետության միապետ, տիրակալ։ Տիտղոսը միապետ նշանակությամբ գործածության մեջ է եղել 1720-1948 թվականներին՝ սկիզբ առնելով Ասաֆ Ջահ դինաստիայից և ավարտվելով վերջին նիզամին գահընկեց անելով և Հայդարաբադ իշխանական պետությունը Հնդկաստանի միության մեջ ընդգրկվելով[1]։
Հայդարաբադի նիզամ ուրդու՝ نظام-ال-ملک وف حیدرآباد | |
---|---|
Նիզամ | |
Հայդարաբադի զինանշան | |
Իշխանություն | 1720-1948 |
Լրիվ անուն | Հայդարաբադի նիզամ ալ Մուլք |
Հաջորդող | Վերջին Նիզամ Միր Օսման Ալի Խանը (1886-1967) |
Տոհմ | Ասաֆ Ջահ դինաստիա |
Հավատք | իսլամ, սուննի |
Հայդարաբադի Նիզամի իշխանական պետությունը Հնդկաստանի ամենամեծ և առավել բարեկեցիկ իշխանական պետությունն է եղել։ Նիզամի իշխանությունը տարածվել է Դեկանի սարահարթում՝ ընդգրկելով Հյուսիսային Հնդկաստանի Մալվայից ընդհուպ մինչև Հնդկաստանի հարավ՝ Տիրուչիրապպալլի։ 82,698 մղոն² (214,190 կմ²) տարածքում Նիզամի իշխանության տակ եղել է 16.34 մլն բնակիչ (ըստ 1941 թվականի մարդահամարի), որոնք մեծ մասամբ (85%) հինդուներ էին։
Այդ պետությունն այժմ բաժանված է մի քանի մասերի, որոնցից մի մասը Հայդարաբադ քաղաքի հետ միասին Թելանգանա և Անդհրա-Պրադեշ նահանգների, Հայդարաբադ-Կառնատական կաննադախոսներով՝ Կառնատակայի և Մարաթվադա մարզը մարաթհախոսներով՝ Մահարաշտրայի միջև։
Հայդարաբադի վերջին Նիզամը՝ Միր Օսման Ալի Խան Ասաֆ Ջահ VII-ը (1886-1967), որը Բրիտանական կառավարության կողմից ստացել է Ձերդ Բարձրագույն Մեծություն (His Exalted Highness, կրճատ՝ HEH) կոչումը, ըստ Ֆորբս ամսագրի 2008 թվականի հարուստների ցանկի՝ հինգերորդ ամենահարուստ մարդն է մարդկության պատմության մեջ իր US $10.8 մլրդ կարողությամբ[2][3]։