Վիքիմեդիայի նախագծի ցանկ From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի ջրային հաշվեկշռում մուտքի տարեկան քանակը 18.5 միլիարդ մ3 է, որի կեսից ավելին գոլորշիանում է։ Մնում է 7.1 միլիարդ մ3, որի մի մասը վերածվում է մակերեսային հոսքի՝ գետակների, գետերի, կուտակվում է լճերում։ Մուտք գործող ջրերի ավելի փոքր մասը ներծծվում է հողի մեջ և առաջացնում ստորերկրյա հոսք։ Հայաստանի գետերը պատկանում են Արաքսի և Կուրի ավազաններին, համապատասխանաբար 76 և 24 տոկոսներով։ Հայաստանի նշանակալի գետերն են.
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հայտնի են նաև Ողջին, Մեղրիգետը, Աղստևը, Գետիկը և Ոսկեպարը։
Այս ցանկում ներկայացված են Հայաստանի հիմնական գետերը
Անվանում | Թափվելու տեղ | Գետի ընդհանուր երկարությունը (կմ) | Երկարությունը Հայաստանի տարածքում (կմ) |
---|---|---|---|
Փամբակ | Դեբեդ | 86 | 86 |
Ձորագետ | Դեբեդ | 57 | 57 |
Դեբեդ | Խրամ | 178 | 152 |
Աղստև | Կուր | 133 | 99 |
Գետիկ | Աղստև | 48 | 48 |
Արաքս | Կուր | 1072 | 158 |
Ախուրյան | Արաքս | 186 | 186 |
Մանթաշ | Ախուրյան | 32 | 32 |
Մեծամոր (Սևջուր) | Արաքս | 40 | 40 |
Քասախ | Մեծամոր (Սևջուր) | 89 | 89 |
Գեղարոտ | Քասախ | 25 | 25 |
Ամբերդ | Քասախ | 36 | 36 |
Հրազդան | Արաքս | 141 | 141 |
Մարմարիկ | Հրազդան | 37-42 | 37-42 |
Մեղրաձոր | Մարմարիկ | 14,7 | 14,7 |
Դալար | Հրազդան | 13 | 13 |
Արայի | Հրազդան | 16 | 16 |
Գետառ | Հրազդան | 24 | 24 |
Ազատ | Արաքս | 56 | 56 |
Վեդի | Արաքս | 58 | 58 |
Շաղափ | Վեդի | 19 | 19 |
Արածո | Արաքս | 40 | 25 |
Արփա | Արաքս | 126 | 90 |
Դարբ | Արփա | 22 | 22 |
Հերհեր | Արփա | 28 | 28 |
Մանիշկա | Արփա | 16 | 16 |
Ելփին | Արփա | 23 | 23 |
Եղեգիս | Արփա | 47 | 47 |
Սելիմագետ | Եղեգիս | 22 | 22 |
Մեղրի | Արաքս | 32 | 32 |
Ծավ | Արաքս | 42 | 27 |
Ողջի | Արաքս | 88 | 56 |
Գեղի | Ողջի | 30 | 30 |
Որոտան | Արաքս | 179 | 119 |
Մասրիկ | Սևանա լիճ | 43 | 43 |
Ձկնագետ | Սևանա լիճ | 22 | 22 |
Վարդենիս | Սևանա լիճ | 28 | 28 |
Ծակքար | Սևանա լիճ | 28 | 28 |
Արգիճի | Սևանա լիճ | 51 | 51 |
Գավառագետ | Սևանա լիճ | 24 | 24 |
2017 թ. կատարված ուսումնասիրությունները բազմաթիվ գետերում հայտնաբերել են վտանգավոր նյութերի թույլատրիելի կոնցենտրացիան գերազանցող քանակներ[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.