Ելփին, Աղոբեն, Աղոպեն, Ելբին, Էլբին, էլփին, գետ Հայաստանի Վայոց ձորի մարզում, Արփայի աջ վտակը։ Սկիզբ է առնում Վարդենիսի լեռների հարավարևմտյան լանջերից՝ 2950 մ բարձրությունից և մայր գետին է միանում Վայոց ձորի մարզի Արենի գյուղի մոտ։ Սնումը տեղի է ունենում ձնահալոցքային ու անձրևային եղանակով, ինչպես նաև՝ ստորջրյա աղբյուրներից։ Վարարումները տեղի են ունեում գարնանը և ամառվա սկզբին, մասնավորապես՝ ապրիլ-հունիս ամիսներին։ Ելփինից սկիզբ են առնում 22 փոքր և միջին ջրանցքներ։ Երկարությունը հասնում է 23 կմ-ի, ջրհավաք ավազանը՝ 130 կմ², իսկ տարեկան միջին ծախսը 0,3 մ³/վ է[2]։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ելփին (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Ելփին, Բնութագիր ...
Ելփին
Բնութագիր
Երկարություն23 կմ
Ավազանի մակերես130 կմ²
Ջրի ծախս0,3 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՎարդենիսի լեռներ
Գետաբերանի տեղակայումԱրփա
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԸնկուզաց և Շրեշտ
Երկիր Հայաստան
ԵրկրամասՎայոց Ձորի մարզ[1]
Փակել

Հնում կոչվում էր Աղոբեն, Աղոպեն։ Ունի երկու վտակ՝ Կոզուլջաջուր և Շրեշտաջուր։ Վերջինս իր անվանումը ստացել է համանուն լեռից։ Հաճախակի են սելավները։ 1931 թվականի սելավը մեծ վնաս է հասցրել Արենի, Ելփին, Չիվա գյուղերին. հունի առանձին հատվածներում կառուցված են ափապաշտպան շինություններ։ Այժմ ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով, և ամռան ամիսներին Արփա չեն հասնում[3]։

Աղոպենի ձոր

Ելփին գետի հին անվան հետ է կապվում նաև համանուն՝ Աղոպենի ձորը, որը գտնվում էր Արաքսի ձախակողմյան վտակի՝ Արփայի ավազանում։ Այն գտնվում էր նախկին Օղբին ավերակ գավառի մոտակայքում[4]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.