Կորդովայի ամիրայություն
From Wikipedia, the free encyclopedia
Կորդովայի ամիրայություն (արաբ․՝ إمارة قرطبة՝ իմարաթ կուրտուբա) միջնադարյան պետություն Պիրենեյան թերակղզու տարածքում 756-929 թվականներին[Ն 1]։ Հիմնադրել է Օմայան վերջին արքայազն Աբդ ալ-Ռահման I-ը՝ Արաբական խալիֆայությունում դինաստիական փոփոխությունից հետո։ Երկիրը կառավարել է Մուհամմադ մարգարեի տոհմին ազգակից Օմայան դինաստիան։ Տարածքը կազմել է առավելագույնը 500 000 քառ. կմ։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Կորդովա | |||
Լեզու | արաբերեն | |||
Կրոն | իսլամ, քրիստոնեություն | |||
Իշխանություն | ||||
Դինաստիա | Օմայաններ | |||
Պետության գլուխ | ամիրա |
Պետության մայրաքաղաքն էր Կորդովան։ Այն ավելի քան երեք դար մնում է արաբական Իսպանիայի մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոնը։ Հզորության շրջանում, երբ անկում էր ապրում Աբբասյան խալիֆայությունը, այն կարողացել է հասնել լիակատար ինքնուրույնության։ Ամիրայությունն ներառում էր Կաստիլիան, Գալիցիան, Նավառան, Արագոնը, Պորտուգալիան և այլն։
9-10-րդ դարում Կորդովայի ամիրայությունը մի քանի անգամ ենթարկվել է Ֆրանկական կայսրության, ինչպես նաև Պիրենեյան թերակղզու միակ քրիստոնեադավան պետության՝ Աստուրիայի թագավորության ասպատակումներին, որի արդյունքում կորցրել է տարածքի մի մասը։ 929 թվականին իշխող արքայատոհմը կարողանում է երկիրը վերջնականապես դարձնել ինքնիշխան խալիֆայություն։
Կորդովայի ամիրայությունը արաբական Իսպանիայի առաջին ինքնուրույն պետությունն էր, որը հիմնադրվել էր Օմայյան խալիֆայության կողմից Վեստգոթական թագավորության նվաճումից հետո (711)։ Այն կարևոր դերակատարում է ունեցել Իսպանիայի մշակույթի ու տնտեսության զարգացման մեջ, նպաստել իսպանացիների՝ որպես մեկ միասնական ազգի կազմավորմանը, որը տեղի ունեցավ Պիրենեյան թերակղզու քրիստոնյա բնակչության երկարդարյա պայքարի ընթացքում։