Կենտավրոսի բետա
From Wikipedia, the free encyclopedia
Կենտավրոսի բետա (անգլ.՝ Beta Centauri, լատիներեն՝ β Centauri, կրճատ՝ Beta Cen, β Cen), պաշտոնական անունը Հեյդար /ˈheɪdɑːr/[11], եռաստիճան աստղային համակարգ Կենտավրոս համաստեղության հարավային մասում։ Համակարգի միացյալ 0.61 տեսանելի աստղային մեծության շնորհիվ Կենտավրոսի երկրորդ ամենապայծառ աստղն է և գիշերային երկնքի ամենապայծառ աստղերից մեկը։ Ըստ «Hipparcos» աստղաչափական արբանյակից ստացված պարալաքսային չափումների[12]՝ մինչև այս համակարգ հեռավորությունը կազմում է մոտավորապես 390 լուսային տարի կամ 120 պարսեկ[13]։
Հետազոտման տվյալներ | |||
---|---|---|---|
Տեսակ | բազմակի աստղ և նավիգացիոն աստղ | ||
Կազմված է | bet Cen A? և bet Cen B? | ||
Հեռավորություն | 50 ± 525 լուսային տարի | ||
Տեսանելի աստղային մեծություն | 0,6[1] (V) | ||
Համաստեղություն | Կենտավրոս | ||
Աստղաչափություն | |||
Ճառագայթային արագություն (Rv) | 5,9 ± 3,8 km/s[2][3][4] | ||
Պարալաքս | 8,32 ± 0,5 մավ[5] | ||
Բացարձակ աստղային մեծություն | −5,42 | ||
Բնութագիր | |||
Սպեկտրալ դասակարգում | B1III[6][7][8][…] | ||
Գույնի ցուցանիշ | −0,22 | ||
Փոփոխականություն | Beta Cephei variable? | ||
Ֆիզիկական տվյալներ | |||
Շառավիղ | 7,07 արևային շառավիղ | ||
Լուսավորություն | 41 700 արեգակնային լուսատվություն | ||
Պտույտ | 161 km/s[9] և 105 km/s[10] | ||
Ուղեծրի էլեմենտներ | |||
|
Հարավային կիսագնդում հայտնի է որպես դեպի Հարավային խաչ համաստեղություն ցույց տվող երկու «ցուցիչներից» ներսակողմյանը։ Մյուս «ցուցիչից»՝ Կենտավրոսի ալֆայից, սկիզբ առնող ու Կենտավրոսի բետայով անցնող գիծը մի քանի աստիճանի տարբերությամբ ուղղվում է դեպի խաչի հյուսիսային ծայրում գտնվող Գակրուքս աստղը։ Վերջինս օգտագործելով՝ նավարկողը կարող է հարավային ծայրում գտնվող Ակրուքս աստղով գիծ տանել ու ճշգրտորեն որոշել հարավը։