Կարթագեն (քաղաք)
From Wikipedia, the free encyclopedia
Կարթագեն (փյունիկ.՝ 𐤒𐤓𐤕𐤇𐤃𐤔𐤕, Qart-ḥadašt, լատին․՝ Carthago, արաբ․՝ قرطاج, Картадж, ֆր.՝ Carthage, հին հունարեն՝ Καρχηδών), հին քաղաք (թանգարան) ներկայիս Թունիս պետության տարածքում՝ Թունիս քաղաքի մերձակայքում։
Կարթագեն (քաղաք) | |
Carthage* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Թունիս |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | ii, iii, vi |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Հյուսիսային Աֆրիկա |
Կոորդինատներ | 36°51′10″ հս․. լ. 10°19′24″ ավ. ե.HGЯOL |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1979 (3-րդ նստաշրջան) |
Համար | 37 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Կարթագենի թանգարանը գտնվում է ժամանակակից Կարթաժ քաղաքում[1]։ Կարթաժը Թունիսի մայրաքաղաքային վիլայեթի մի մասն է։ Ներկայումս Կարթաժում են տեղակայված Նախագահի նստավայրը և Կարթաժի համալսարանը[2]։
Քարթ Հադաշտ անունը փյունիկերենից թարգմանվում է որպես «նոր քաղաք»։
Իր պատմության ընթացքում Կարթագենը եղել է փյունիկեցիների կողմից հիմնադրված Կարթագեն պետության՝ միջերկրածովյան տերություններից ամենամեծի մայրաքաղաքը։ Պունիկյան պատերազմներից հետո Կարթագենը գրավվել և ոչնչացվել է հռոմեացիների կողմից, բայց հետո վերականգնվել և դարձել է Հռոմեական կայսրության Աֆրիկա նահանգի ամենակարևոր նշանակություն ունեցող քաղաքը, մշակութային, այնուհետև վաղ քրիստոնեական խոշոր կենտրոնը։ Որոշ ժամանակ անց գրավվել է վանդալների կողմից ու դարձել Վանդալների թագավորության մայրաքաղաքը, սակայն արաբական նվաճումներից հետո կրկին անկում է ապրել։
1831 թվականին Փարիզում բացվել է Կարթագենի ուսումնասիրության կենտրոն։ 1874 թվականից Կարթագենի պեղումներն իրականացվել են Ֆրանսիայի Հումանիտար Գիտությունների Ակադեմիայի ղեկավարությամբ։ 1973 թվականից Կարթագենի հետազոտություններն իրականացվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո։