Արաբական արշավանքներ
From Wikipedia, the free encyclopedia
[[Պատկեր:Map of expansion of Caliphate.svg|400px|մինի|Արաբական նվաճումները 7-8-րդ դարերում․ Մուհամմադ մարգարեի շրջանում, 622-632 {{le
Արաբական արշավանքներ կամ Վաղ իսլամական արշավանքներ(արաբ․՝ الفتوحات الإسلامية)[1], հաճախ նաև անվանում են Արաբական նվաճումներ[2], սկիզբ է առել իսլամի մարգարե Մուհամմադի ոգեշնչմամբ 7-րդ դարում։ Նա հիմնադրեց նոր միավորված պետություն Արաբական թերակղզում, որը Բարեպաշտներ և Օմայյան խալիֆների ժամանակ արագորեն ընդարձակվեց։
Արդյունքում կայսրության սահմանները ձգվում էին Չինաստանից ու Հնդկական թերակղզուց, Կենտրոնական Ասիայով, Մերձավոր արևելով, Հյուսիսային Աֆրիկայով և ընդգրկում էր Եվրոպայի մի մասը (Սիցիլիա և Պիրենեյան թերակղզի մինչև Պիրենեյներ)։
Արաբական նվաճումները հանգեցրեցին Սասանյան Պարսկաստանի անկմանը և Բյուզանդական կայսրության հսկայական տարածքների կորստին։ Արաբների հաջողությունները դժվար է բացատրել, քանի որ այդ ժամանակների քիչ սկզբնաղբյուրներ են պահպանվել։ Պատմաբան Ֆրեդ Դոնները կարծում է, որ Արաբական թերակղզում միասնական գաղափարական և կրոնական պետության ստեղծումը արաբների հաջողության հիմնական գրավականն է եղել։ Ըստ հաշվարկների Արաբական խալիֆայության տարածքը կազմել է մոտ տասներեք միլիոն քառակուսի կիլոմետր[3]։ Շատ պատմաբաններ կարծում են, որ Սասանյան և Բյուզանդական կայսրությունները տասնամյակներ ներքաշված լինելով միմյանց դեմ պատերազմներում, տնտեսապես և ռազմական տեսանկյունից հյուծված էին, ինչը հիմք հանդիսացավ արաբների հաղթանակների[4]։
Ըստ որոշ պատմաբանների Սասանյան կայսրության հրեաները և քրիստոնյաները խանդավառությամբ են ընդունել արաբական զորքերին, հիմնականում ունենալով կրոնական հակամարտություններ Սասանյան Պարսկաստանի հետ[5]։ Նաև պատմաբանները կարծում են, որ Սիրիայի քրիստոնյաները օգտագործել են արաբների նվաճումները սեփական քաղաքական կամ կրոնական նպատակների համար[6]։ Մյուս կողմից արաբ քրիստոնյաները միացել են պարսիկներին և բյուզանդացիներին ընդդեմ նվաճողներին, օրինակ` Ֆիրազի ճակատամարտի ժամանակ[7][8]։