From Wikipedia, the free encyclopedia
Պիրենեյներ (իսպ.՝ Pirineos, ֆր.՝ Pyrénées, արագոներեն՝ Perinés, կատ.՝ Pirineus, օքս.՝ Pirenèus, բասկ.՝ Pirinioak), լեռնաշղթա հարավարևմտյան Եվրոպայում, ձևավորվել է Ֆրանսիայի և Իսպանիայի բնական սահմանների միջև։ Այն բաժանում է Պիրենեյան թերակղզին մայրցամաքային Եվրոպայից, և տարածվում է մոտավորապես 491 կմ (305 մղոն), Բիսկայան ծոցից մինչև Միջերկրական ծով։ Հիմնական և ամենամեծ գագաթը ընկած է Ֆրանսիայի և Իսպանիայի միջև, չնչին մասը գտնվում է Անդորայում։ Արագոնի թագավորությունը ընդգրկել է լեռնաշղթայի երկու կողմերում, հյուսիսային մասում՝ այժմ Ֆրանսիայում և ավելի շատ հատված հարավային մասից՝ այժմ Իսպանիայում[1][2]։
Պիրենեյներ | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Իսպանիա, Ֆրանսիա և Անդորրա |
Վարչատարածքային միավոր | Նոր Ակվիտանիա, Օկսիտանիա, Բասկերի երկիր, Արագոն, Նավառա և Կատալոնիա |
վայր | South-West Europe? |
Մասն է | Ալպ-Հիմալայան գեոսինկլինալ |
Նյութ | փոխակերպված ապար |
Կազմված է | Pre-Pyrenees? |
Բարձրություն (ԲԾՄ) | 3404 մետր |
Երկարություն | 491 կմ |
Մակերես | 19 000 կմ² |
Մեծագույն գագաթ | Անետո |
Անվանված է | Pyrene? |
Դասական դիցաբանության մեջ Պիրենեյներ անունը տրվել է մի արքայադուստրի անունով, ում անունը եղել է Պիրենա։ Հույն պատմիչ Հերոդոտոսը նշում է, որը Պիրենա անունը հայտնի է եղել Կելտեր[3] ցեղախմբի մոտ։ Ըստ Սիլուս Իտալիկի[4] Պիրենան եղել է Բեբրիկա կուսակրոնի դուստրը։ Բեբրիկան եղել է Միջերկրածովյան Ֆրանսիացի թագավոր, ով հյուրընկալել է Հերկուլեսին։ Հերկուլեսը հարբեցող էր և հեշտասեր, նա խախտում է հյուրընկալության սուրբ կարգը և բռնաբարում է տան տիրոջ աղջկան։ Պիրենան ծնդաբերում է և փախչում անտառ, վախենալով, որ հայրը կարող է զայրանալ։ Միայնակ նա պատմում է իր պատմությունը ծառերին, ներգրավելով վայրի գազանների ուշադրությունը, որոնք պատառոտում են նրան։
Հետագայում երբ թագավորությունը կրկին անցնում է Բեբրիկային, նա գտնում է աղջկա հոշոտված մարմինը։ Ինչպես հաճախ, այնպես էլ այս պատմության հերոսը՝ լրջախոհ Հերկուլեսը, արձագանքում է վշտահար և շրջապատող աշխարհագրություն անվանակոչում է Պիրենեյներ[5]։ «Նա հարվածում է Հերկուլեսյան ձայնին, լեռներից ցնցվում է լեռնաշղթան, նա շարունակեց աղաղակել ցավալի աղմուկով` Պիրենա»... Պիլնիոս ավագը Հերկուլեսին կապում է Պերենա Լուսիտանիայի հետ, սակայն չի ընդունել այս առասպելը[6]։
Պիրենեյները Իսպանիայի կազմում մտնում է հետևյալ պրովինցիաների մեջ՝
Ֆրանսիայում արևելքից դեպի արևմուտք Պիրենեյները բաժանվում է հետևյալ ստորաբաժանումների՝
Անդորրայի կազմում Պիրենեյները ընկած է Իսպանիայից միջև Ֆիանսիա։
Ֆիզիոգրաֆիկական Պիրենեյները կարելի է բաժանել երեք բաժինների՝ Ատլանտյան, Կենտրոնական և Արևելյան Պիրենեա։ Միասին նրանք կազմում են Ալպյան համակարգի բաժին։
Ատլանտյան Պիրենեյները սկիզբ է առնում սկիզբ է առնում Բասկ լեռների մոտ և տարածվում Ատլանտյան օվկիանոսի Բիսկայան ծոց, միջին բարձրությունը աստիճանաբար աճում է արևմուտքից արևելք։
Կենտրոնական Պիրենեյները տարածվում է Արանի հովտով, Սոմփոիթ լեռնանցքով, և ներառում է լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը։
Պիրենեյները ավելի մեծ է, քան Ալպերը։ Նրանց ողողատը նստվածք է տվել Պալեոզոյան և Մեզոզոյան դարաշրջաններում։
Մոտ 100-ից 150 միլիոն տարի առաջ Բիսակյան ծոցը բորբոքվում է և մղվում դեպի այժմյան Ֆրանսիայի և Իսպանիայի դեմ՝ առաջացնելով մեծ նստվածքային շերտ։ Ինտենսիվ ճնշման արդյունքում Երկրի ընդերքը առաջինն ազդեց արևելյան մասի վրա և աստիճանաբար տարածվեց ամբողջ լեռնաշղթայի վերջը։
Արևելյան Պիրենեյները հիմնականում բաղկացած է գրանիտե ժայռերից, իսկ արևմտյան մասում գրանիտե է միայն գագաթը, որն էլ շրջապատված է կրաքարային շերտերով։
Պիրենեյների նշանավոր առանձնահատկություններն են՝
Ամենամեծ ջրվեժը Գավարնիեն է (462 մ կամ 1515 ոտնաչափ)։ Ցածր անցումները բացակայում են, գլխավոր ճանապարհները և երկաթագծերը հիմնականում ընկնում են Ֆրանսիայից Իսպանիա ընկած տարածքում գտնվող հարթավայրի արևելյան և արևմտյան ծայրերում, ծովի մոտակայքում։ Երկու ծայրերի միջակայքում միակ անցումը Կոլ դե լա Պողշեն է, Տետ և Սեգրե հովիտների միջև Պիրենեյների ամենաբարձր լեռնանցքը Պաս դե լա Կասան է։
Մետաղական հանքաքարերը և Պիրենեյներ լեռները ընդհանրապես մեծ նշանակություն չունեն հիմա։ Չնայած նախկինում Անդորրայի մի քանի տեղերում եղել են երկաթի հանքեր։ Ածուխի հանքավայրեր կան հիմանակնում իսպանական լանջերին, սակայն ֆրանսիական կողմը ունի շահույթ դրանից։
Հայտնի է հանքային աղբյուրներով և հատկապես տաք աղբյուրներով, որով թերի է Ալպերը։ Տաք աղբյուրների թվում է Անդորրայի Լե Եսկալդեսը, Պանտիկոսան և Լլեսը Իսպանիայում, Ախ Լե Տերմեսը և Տաք ջրերը Ֆրանսիայում։ Ծծմբային և գրանիտե պաշարները հիմանականում տեղակայված են բարձր ժայռերում։ Ստորին աղբյուրներում հիմնականում շատ ցուրտ չէ։
Տեղումները լինում են ձայն և անձրևի տեսքով, մեծ մասամբ արևելյան և արևմտյան Պիրենեյներում։ Արևմտյան և կենտրոնական Պիրենեյներում եղանակը խոնավ է, իսկ արևելյանում՝ չոր։ Ձմեռային միջին ջերմաստիճանը -2 °C (28.4 °F)։ Լեռնաշղթայի հատվածները միմյանցից տարբերվում են։ Կան սառցադաշտեր արևմտյան և հատկապես ձնառատ կենտրոնական հատվածում, արևելյանում բացակայում են սառցադաշտերը, քանի որ չկա բավարար ձյուն դրանց առաջացման համար։ Սառցադաշտերը սահմանափակվում են Կենտրոնական Պիրենեյների հյուսիսային հատվածում, նման է Ալպերին, ներքևում՝ հովիտների մեջ սառցադաշտերի երկարությունը ձգվում է լեռաշղթայի երկանքով։ Այստեղ, ինչպես նաև Կենտրոնական Եվրոպայի մյուս մեծ լեռնաշղթաներում, ըստ էական ապացույցների սառցադաշտերի սառցակալման ներգործությունը եղել է Սառցե դարաշրջանից։
Ձյան տեղումները տատանվում են Պիրենեյների տարբեր մասերում, ծովի մակարդակից 2700-ից 2800 մետր բարձրության վրա։
Լեռնաշղթայի արևմտյան կեսում մեծ ազդեցություն ունի բուսականությունը։ Ստորին լեռների արևմտյան մասը անտառապատ է, բայց անտառը նվազում է շարժվելով դեպի արևելք։ Արևելյան մասը յուրովի է իր վայրի և անպտուղ բուսականությամբ, քանի որ այս մասում է գերակայում շղթայի գրանիտե զանգվածները։ Արևմուտքից արևելք տեղափոխվելուց բուսական կազմում լինում են տեղափոխություններ, որոնք առավել ակնհայտ են դառնում կենտրոնական լեռնաշղթայի վրա։ Արևմուտքում բուսականությունը նման է Կենտրոնական Եվրոպայի բուսականությունը, իսկ արևելքում այն նման է Միջերկրականին։ Լեռնաշղթան հարուստ է էնդեմիկ տեսակներով, ինչպես Ալպերը։
Կենդանական աշխարհում ևս տարածված են էնդեմիկ տեսակները։ Էնդեմիկ կենդանիները այստեղ ապրում են լճերի և գետերի բարձրությունների վրա։ Ի թիվս այլ առանձնահատկությունների Պիրենեյների կենդանիները և թռչունները ապրում են Արիեջե քարանձավում։ Պիրենեյների խորհրդավոր այծերը վերջնականապես ոչնչացան 2000 թվականի հունվարին, գորշ արջերը գրեթե անհետացել էին 1990 թվականին, սակայն 1996 թվականին Սլովենիայից այստեղ բերվեցին 3 արջեր։ Ֆոս շրջանում կա մոտավորապես 15 արջուկներ։
Հիմնական արգելոցները և ազգային պարկերը՝
Պիրենեյների տարածաշրջանը ունի բազմազան ազգագրություն, ժողովրդական բանահյուսություն և պատմություն։ Օրինակ տես՝ Անդորրա, Արագոն, Արյեժ, Բասկերի Երկիր, Կատալոնիա, Նավարրե և այլն։
Տարածքում հիմնականում խոսում են իսպաներեն, ֆրանսերեն, կատալոներեն, բասկերեն։ Ավելի քիչ չափով են խոսում ֆրանսիական մի քանի բարբառներով։
Պիրենեյների երկու հայտնի կետերում են հիմնականում լինում ձմեռային երկու սպորտաձևերը ՝ալպյան դահուկները և ալպինիզմը։ Պիրենեյների լեռնաշղթայի վրա կան նաև հատվածներ, որոնք հայտնի են ամառային մարզիկների ուսուցման վայրով։
Ամռանը և աշնանը Պիրենեյներում լինում են երկու հեծանվավազքեր, որն անցկացվում է ամեն տարի հուլիսին և սեպտեմբերին, և այս մրցույթը հնարավորություն է տալիս բազմաթիվ երկրպագուների հետևել մրցույթին լեռնաշղթայի վրա։
Լեռնաշղթայի վրա կա երեք միջքաղաքային մայթեր, որոնցից GR 10 հյուսիսային լանջերին է, GR 11 հարավային լանջերին, իսկ HRP-ն հատում է գագաթները և լանջերը։ Բացի այդ ողջ տարածքում կան նաև բազմաթիվ արահետներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.