From Wikipedia, the free encyclopedia
Փյունիկեցիներ (անգլ.՝ Phoenicianism), հնագույն սեմական ցեղեր, պատկանել են արևմտասեմական ցեղերի քանանական ճյուղին։ Բնակվել են Փյունիկիայում՝ ներկայիս Լիբանանի տարածքում Ք.ա.1200-146 թվականներին։ Եղել են արհեստավորներ, առևտրականներ և ծովագնացներ, ստեղծել են առաջին հնչյունային այբուբենը։ Հիմնել են մի շարք գաղութներ, որոնցից հայտնի է հատկապես Կարթագենը։ Խոսել են փյունիկերենով։ Նրանց մշակույթը ոչնչացավ, երբ Ալեքսանդր Մեծը գրավեց այդ տարածքը։
Փյունիկեցիներ | |
---|---|
Մայրենի լեզու | փյունիկերեն |
Կրոն | Phoenician mythology? և Փենսիլվանիա |
Phoenicia Վիքիպահեստում |
Փյունիկեցիների անվանումը ծագել է հունական «ֆոինոս» բառից, որը թարգմանաբար «կարմիր» է նշանակում։ Նրանց այդպես էին կոչում, որովհետև նրանք մյուրեքս կոչվող ծովային խխունջներից պատրաստում էին վառ ծիրանագույն ներկ։ Այդ ներկով ներկված կտորեղենը շատ թանկ էր, այդ պատճառով էլ Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում միայն կայսրերն էին հագնում մյուրեքսից պատրաստված հագուստներ։
Փյունիկեցիները առաջինն էին, որ մեծ քանակով թափանցիկ ապակեղեն արտադրեցին։ Նաև կարողանում էին «ապակի փչել» և ստանալ հրաշալի ապակեղեն։ Փյունիկեցի արհեստավորները վաճառքի համար պատրաստում էին կավե, փղոսկրե և մետաղե իրեր, կտորեղեն, ինչպես նաև մայրի ծառի փայտը։ Նրանք նաև հմուտ նավաստիներ են եղել և ունեցել են լավ կառուցված նավեր, որով նավարկել են դեպի Բրիտանիա, ապրանքներ փոխանակել անագով և արծաթով։ Ք.ա. 600 թվականին Արևմտյան Աֆրիկայի հետազոտության ժամանակ փյունիկեցիները օգնել են եգիպտացիներին։ Նրանք կառուցել են նաև աստվածներին նվիրված բազմաթիվ տաճարներ և սրբավայրեր։ Ռազմիկ աստված Բաալն նրանց գերագույն աստվածն էր։ Քրմերն ու քրմուհիները անհաջողությունների ժամանակ աստվածներին երեխաներ էին զոհաբերում։
Կարթագենը փյունիկեցիների ամենամեծ քաղաքն էր։
Լեգենդի համաձայն Կարթագենը հիմնել է փյունիկյան թագուհի Դիդոն։ Հյուսիսային Աֆրիկայի ափ իջնելով` Դիդոն քաղաք կառուցելու համար տարածք է խնդրում։ Կառավարողը թույլատրում է վերցնել այնքան տարածք, որքան հնարավոր կլինի շրջափակել ցուլի կաշվով։ Թագուհի Դիդոն կաշին շերտերի է բաժանում և այդպես նշում մի ընդարձակ տարածք։ Կարթագենը դառնում է տարածաշրջանի առևտրական ամենակարևոր քաղաքներից մեկը։
Փյունիկեցիները առաջին ժողովուրդներից էին, որոնք պատկերագրերի փոխարեն այբուբեն են օգտագործել, որը բաղկացած էր 30 բաղաձայնից, և չկային ձայնավորներ։ Այդ տառերը հիմք դարձան ժամանակակից այբուբենի համար։
Փյունիկեցիները ժամանակին սփռվել են Միջերկրական ծովի ափերով` գաղութ հիմնելով շատ օտար երկրներում`Կադիսում (Իսպանիա), Մարսելում (Ֆրանսիա), Մալթայում, Սիցիլիայում, Կիպրոսում և Հյուսիսային Աֆրիկայի Կարթագենում (այժմ` Թունիս)։ Կարթագենում նրանք առևտուր էին անում տեղացիների հետ` նրանցից գնելով մորթի և փայտ, թանկարժեք փղոսկրյա իրեր։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փյունիկեցիներ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.