Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Եգիպտացիներ (արաբ. مِصرِيُّون, եգիպտ. արաբ. مَصرِيِّين), Եգիպտոսի բնակչության պայմանական անվանումը, որը կազմված է սուննի մուսուլմաններից և եգիպտացի քրիստոնյաներից՝ ղպտիներից։ Եգիպտացիներ բնակվում են նաև Իրաքում, Լիբիայում, Սաուդյան Արաբիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում և ԱՄՆ-ում։
Ներկայիս Եգիպտոսի բնակչության մեծամասնությունը (90%-ը), սուննի մուսուլմաններ են։ Բնակչության մի մասը հանդիսանում է էթնիկ փոքրամասնություն, ովքեր դավանում են քրիստոնեություն (ղպտիներ), կան նաև ուղղափառներ, կաթոլիկներ և բողոքականներ։ Քրիստոնյաները կազմում են Եգիպտոսի բնակչության մոտ 10%-ը[1]։
Հինավուրց ժամանակներից մինչև 7-րդ դարը, Եգիպտոսի հիմնական բնակչությունը կազմված էր էթնիկ եգիպտացիներից՝ ղպտիներից և այլ էթնիկ խմբերից, որոնք հինավուրց ժամանակաշրջանում ստեղծել էին հին եգիպտական քաղաքակրթությունը։ Եգիպտոսի մշակույթը զգալի փոփոխության ենթարկվեց, երբ այն զավթեց Ալեքսանդր Մակեդոնացին` տարածելով հելլենիզմը (Պտղոմեոսյան Եգիպտոս)[2]։ Սակայն 7-րդ դարի Արաբական նվաճումներից սկիզբ առավ իսլամի տարածումը և բնակչության արաբացումը, որը հիմնականում ավարտվեց 14-րդ դարում։ Դա երկարատև և արյունահեղություններով լի գործընթաց էր, որն ուղեկցվել է Եգիպտոսի բնիկ ժողովրդի զանգվածային բռնաճնշումներով։
Ծովային ճանապարհորդություններն առաջին անգամ իրականացրել են եգիպտացիները։ Մոտավորապես 2500 տարի մեր թվարկությունից առաջ՝ նրանք կտրել-անցել են Կարմիր ծովը, իսկ մոտավորապես 1500 տարի մեր թվարկությունից առաջ՝ հայտնաբերել են Հնդկական օվկիանոսում գտնվող Սոքոթրա կղզին[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.