Լիննեյ ազգանունը լորենու շվեդերեն Lind անվան լատիներենացված ձևն է՝ երբ Նիլս Ինգեմարսոնը գնացել էր սովորելու Լունդի համալսարանում, նա այն ժամանակների սովորության համաձայն՝ իր իսկական ազգանունը փոխարինեց լատիներեն կեղծանունով, դրա համար ընտրելով Ինգեմարսոնների տոհմական խորհրդանիշ հանդիսացող լորենի ծառի հետ կապ ունեցող բառ։ Շվեդիայում Լիննեյին սովորաբար անվանում են Carl von Linné Կառլ ֆոն Լիննե՝ այն անունով, որը նա սկսեց կրել այն ազնվականության աստիճան ստանալուց հետո, անգլերեն անվանում են Carl Linnaeus Կառլ Լիննեուս՝ ծնված օրն ստացած անունով։
Ֆրանսիացի փիլիսոփա Ժան Ժակ Ռուսո` «Աշխարհում առավել մեծ անձնավորություն ինձ հայտնի չէ»[20]։
Շվեդ գրող Աւգուստ Ստրինդբերգ. «Լիննեուսն իրականում բանաստեղծ էր, ով դարձել է բնագետ»[21]
Լիննեուսին շնորհել են նաև համաշխարհային գիտության մեջ նրա առանձնահատուկ նշանակությունն ընդգծող այլաբանական անուններPrinceps botanicorum (Բուսաբանության արքայազն), «Հյուսիսի Պլինիոս» (այստեղ Լիննեուսը համեմատվում է Բնագիտության պատմության հեղինակ Պլինիոս Ավագի հետ), «Երկրորդ Ադամ»[22], ինչպես նաև՝ «Դրախտի տիրակալ» և «Կենդանիներին անուններ տվող»։
Ինքնակենսագրականներից մեկում Լիննեուսն իր մասին գրում է «Փոքրիկ խրճիթից կարող է դուրս գալ մեծ մարդ»[22]։
Կառլ Լիննեյը ծնվել է 1707 թ. մայիսի 23-ին Հարավային Շվեդիայի Սմոլանդ գավառի Րոսհուլտ գյուղում։ Նրա հայրը՝ Նիլս Ինգեմարսսոն Լիննեուսը գյուղի քահանան էր, գյուղացու որդի, մայրը՝ Քրիստինա Լիննեյը՝ օրիորդական Բրոդերսոնիա ազգանունով, քահանայի դուստր էր։
Կարլն ընտանիքի առաջնեկն էր, հետագայում Նիլս Ինգեմարսսոնը և Քրիստինան ունեցան ևս չորս երեխա՝ երեք աղջիկ և մեկ տղա։
1709 թ. ընտանիքը տեղափոխվեց Ստենբրուհուլտ, որը գտնվում էր Րոսհուլտից մի քանի կիլոմետրի վրա։ Այնտեղ Նիլս Լիննեուսը իր տան մոտ հիմնեց մի ոչ մեծ այգի, որը սիրով խնամում էր, այստեղ նա աճեցնում էր բանջարեղեն, մրգեր ու բազմազան ծաղիկներ՝ իմանալով բոլորի անունները։ Վաղ մանկությունից Կարլն էլ էր հետաքրքրված բույսերով, ութ տարեկանում նա գիտեր շատ բույսերի անուններ, որոնք հանդիպում էին Ստենբրուխուլտում, բացի այդ այգում նա ուներ իր ոչ մեծ բաժինը։
1716-1727 թթ. Կառլ Լիննեուսը սովորում էր Վեկշյո քաղաքում, մինչև 1724-ը՝ քերականության կրտսեր դպրոցում, այնուհետև միջնակարգ դպրոցում։ Քանի որ Ստենբրուհուլտից Վեկշյո 50 կիլոմետր էր, Կարլը տանը լինում էր միայն արձակուրդներին։
Նրա ծնողները ցանկանում էին, որ նա վերապատրաստվի որպես քահանա և ապագայում ինչպես ավագ որդի զբաղեցնի հոր տեղը, բայց Կարլը շատ վատ էր սովորում, հատկապես հիմնական առարկաները՝ աստվածաբանությունը և հնագույն լեզուները։ Նրան հետաքրքրում էին միայն բուսաբանությունն ու մաթեմատիկան, երբեմն նա նույնիսկ փախչում էր դասից և դպրոցի փոխարեն գնում էր ուսումնասիրելու բուսաբանություն։
Բժիշկ Յուհան Ստենսոն Րոտմանը՝ թաղային բժիշկը, ով Լիննեյին դասավանդում էր տրամաբանություն և բժշկագիտություն, համոզեց Նիլս Լիննեուսին, որ որդուն ուղարկի իր մոտ սովորելու և սկսեց Կարլի հետ առանձին զբաղվել բժշկությամբ, ֆիզիոլոգիայով և բուսաբանությամբ։ Կարլի ճակատագրով ծնողների անհանգստությունը պայմանավորված էր նրանով, որ այդ ժամանակ Շվեդիայում բժշկի աշխատանք դժվար էր գտնել, այդ ժամանակ քահանայի աշխատանք նույնիսկ չկար։
1727 թ. Լիննեյն ընդունվում է Վեկշյոյին ամենամոտ գտնվող Լունդի համալսարանը, որտեղ պրոֆեսոր Կիլիան Ստոբեուսի մոտ ուսումնասիրում է պատմություն և բժշկագիտություն։
Յուհան Րոտմանի խորհրդով 1728 թ. օգոստոսին Լիննեյը տեղափոխվում է ավելի մեծ և հին, դեռևս 1474 թ. հիմնադրված Ուփսալայի համալսարան, որտեղ բժշկագիտություն սովորելու հնարավորություներն ավելի մեծ էին։ Այստեղ նա ծանոթանում է իր տարիքի ուսանող Պետեր Արտեդիին (1705—1735), ում հետ միասին սկսում է այդ ժամանակներում գոյություն ունեցող բնապատմական դասակարգումները վերանայելու աշխատանքները։ Լիննեյը հիմնականում բույսերով, իսկ Արտեդին՝ ձկներով և երկկենցաղներով։
Կառլ Լիննեյը դրել է ժամանակակից կրկնանվանության հիմքը, ըստ որի կենդանի օրգանիզմների լատիներեն անունների համար գործածվում է երկու բառ՝ կարգի անունը և հետո՝ բնութագրող մի այլ անուն։
Լիննեյը հանդիսանում է բույսերի և կենդանիների առավել հաջող արհեստական դասակարգման հեղինակը։ Նա բնության աշխարհը բաժանել է երեք «թագավորությունների»` հանքանյութերի, բուսական և կենդանական, օգտագործելով չորս մակարդակ` դասեր, կարգեր, ցեղեր և տեսակներ։
Նկարագրել է բույսերի ավելի քան տասը հազար տեսակ, որոնցից մոտավորապես մեկուկես հազարը՝ նոր։ Նկարագրել է նաև կենդանիների մեծ թվով տեսակներ։
Մասամբ, նաև Լիննեյի շնորհիվ է մարդկությունն ստացել Ցելսիուսի ներկայիս սանդղակը։ Սկզբում Ուպսալայի համալսարանում Լիննեյի գործընկեր պրոֆեսոր Անդերս Ցելսիուսի (1701—1744) հայտնագործած ջերմաչափի սանդղակի վրայի զրոն համապատասխանում էր ջրի եռման, իսկ 100° ջերմաստիճանը` սառեցման կետին։ Ջերմոցներում պայմանները չափելու ժամանակ ջերմաչափեր օգտագործելիս Լիննեյը համարելով դա անհարմար, 1745 թ.` արդեն Ցելսիուսի մահից հետո «շրջեց սանդղակը», նրան տալով ներկայիս՝ մեզ համար արդեն սովորական դարձած տեսքը։
Կառլ Լիննեյը գիտության և մշակույթի այն գործիչներից մեկն է, որոնց գործունեության հետ է կապված ներկայիս տեսքն ստացած գրական շվեդերենի կայացումը։
Systema naturae, sive regna tria naturae systematice proposita per classes, ordines, genera, & species. ("Naturens system, eller naturens tre riken systematisk framställd genom klasser, ordningar, släkten och arter" 1735; flera senare utgåvor)
Bibliotheca botanica recensens libros plus mille de plantis huc usque editos secundum systema auctorum naturale in classes, ordines, genera et species ("Botaniskt bibliotek sammanställt från mer än tusen tidigare böcker om växter, redigerat enligt författarens system för naturen med klasser, ordningar, släkten och arter)" (1735)
Fundamenta botanica, quae Majorum Operum Prodromi instar Theoriam Scientiae Botanices per breves Aphorismos tradunt ("Botanikens grunder, som genom korta botaniska stycken återger vetenskapens teori som en inledning till det stora verket", 1736; flera senare utgåvor)
Genera plantarum: eorumque characteres naturales secundum numerum, figuram, situm, et proportionem omnium fructificationis partium ("Växternas släkten: deras naturliga egenskaper enligt antal, utseende, plats, och vilken andel av dessa som bär frukt". 1737; flera senare utgåvor)
Critica botanica in qua nomina plantarum: generica, specifica & variantia examini subjiciuntur, selectoria confirmantur, indigna rejiciuntur ("Kritisk botanik i vilken växternas namn: släkten, arter och varianter framställs, förekomster bekräftas, tvivelaktiga arter förkastas") (1737)
Classes plantarum seu systemata plantarum omnia a fructificatione desumta, quorum XVI universalia et XIII partialia, compendiose proposita secundum classes ordines et nomina generica cum clave cujusvis methodi et synonymis genericis (1738; flera senare utgåvor)
Hortus Cliffortianus Plantas exhibens quas in Hortis vivis quam siccis, Hartecampi in Hollandia coluit vir nobilissimus et generosissimus Georgius Clifford juris utriusque doctor reductis varietatibus as species, specibus as genera, generibus as classes, adiectis locis plantarum natalibus differentiisque specierum (1738)
Philosophia botanica in qua explicantur fundamenta botanica cum definitionibus partium, exemplis terminorum, observationibus rariorum (1751)
Species plantarum, exhibentes plantas rite cognitas, ad genera relatas, cum differentiis specificis, nominibus trivialibus, synonymis selectis, locis natalibus, secundem systema sexuale digestas (1753)
Cynographia eller Beskrifvning om Hunden (1753)
Nemesis Divina; Utgiven och kommenterad av Knut Barr (1923)
Nemesis Divina; Utgiven i fullständigt skick för första gången av Elis Malmeström och Telemak Fredbärj (1968)
Collegium medicum: om sättet att tillhopa gå: sexualföreläsningar
Amoenitates Academicae, samling av avhandlingar för vilka Linné presiderat (1749; flera senare utgåvor)
Carl von Linnés ungdomsskrifter'. Stockholm: Kungliga Vetenskapsakademien (1889)
Линней Карл//Куна— Ломами.— М.: Советская энциклопедия, 1973.— (Большая советская энциклопедия: [в 30 т.]/ гл. ред. А. М. Прохоров; 1969—1978, т.14).
Базилевская Н. А., Белоконь И. П., Щербакова А. А.Глава 3. Систематика растений//Краткая история ботаники: [арх. 23 Մարտի 2016]/ Отв. ред. Л. В. Кудряшов.— М.: Наука, 1968.— С.26—41.— 311с.— (Труды Московского общества испытателей природы. Том XXXI. Отдел биологический. Секция ботаники).— 8500 экз.Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
Бобров Е. Г.О работах Линнея и о Линнее, опубликованных в СССР// Ботанический журнал: журнал.— 1978.— Т.63,№12.— С.1793—1801.
Бруберг Г.Карл фон Линней= Gunnar Broberg. Carl Linnaeus/ Пер. с швед. Н. Хассо.— Стокгольм: Шведский институт, 2006.— 44с.— ISBN 91-520-0914-9. — ISBN 978-91-520-0914-7
Комаров В. Л.Жизнь и труды Карла Линнея. 1707—1778//Избр. соч..— М.—Л., 1945.— Т.1.
«The Linnaeus Garden» (անգլերեն). Uppsala universitet. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.
Linnean herbarium (S-LINN) // Department of Phanerogamic Botany, Swedish Museum of Natural History.(անգլ.) (Проект оцифровки гербария Линнея в Шведском музее естественной истории в Стокгольме)
Anders Backlund (2005). «Carl Linnaeus - Carl von Linné» (անգլերեն). Uppsala universitet, Systematic Botany. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.
«Who was Linnaeus?» (անգլերեն). The Linnean Society of London. 2013. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.
«Who was Carl Linnaeus?»(pdf) (անգլերեն). The Linnean Society of London. Արխիվացված(PDF) օրիգինալից 2014 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.
Braziel, Jana Evans (2007). «Genre, race, erasure: a genealogical critique of "American" autobiography». In Joseph A. Young and Jana Evans Braziel (ed.). Erasing Public Memory: Race, Aesthetics, and Cultural Amnesia in the Americas. Mercer University Press. էջեր35–70. ISBN978-0-88146-076-6.
Broberg, G. (1975). Homo sapiens L. studien: Carl von Linné naturuppfattning och människolära. Uppsala: Almquist and Wiksell.
Broberg, Gunnar (2008). «The Dragonslayer». Tijdschrift voor Skandinavistiek. 29 (1–2): 29–43.
Östholm, Hanna (2007). Mary J. Morris and Leonie Berwick (ed.). «The Linnaean Legacy: Three Centuries after his Birth»(PDF). The Linnean. Newsletter and Proceedings of the Linnean Society of London. Special Issue No. 8: 35–44. Արխիվացված է օրիգինալից(PDF) 2011 թ․ հուլիսի 17-ին.
Reveal, James L.; Pringle, James S. (1993). «7. Taxonomic Botany and Floristics». Flora of North America. Vol.1. New York and Oxford: Oxford University Press. ISBN0-19-505713-9.
Stearn, W. T. (1959). «The Background of Linnaeus' Contributions to the Nomenclature and Methods of Systematic Biology». Systematic Zoology. 8 (1): 4–22. doi:10.2307/2411603.
Wilson, Don E.; DeeAnn M. Reeder (2005). Mammal Species of the World: A Taxonomic and Geographic Reference. Vol.1 (3rded.). JHU Press. ISBN978-0-8018-8221-0.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 618)։
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.