From Wikipedia, the free encyclopedia
Փիլիսոփայության զարգացման պատմության ողջ ընթացքում կանայք իրենց զգալի ներդրում են ունեցել։ Անտիկ կին-փիլիսոփաներից են՝ Մայտրեին (մ.թ.ա. 1000 թվականին), Գարգի Վաչակնավին (մ.թ.ա. 700 թվականին), Հիպարխիան Մարոնիայից (գործել է մոտ մ.թ.ա. 325 թվականին) և Արետեն Կյուրենացին (գործել է մ.թ.ա. 5-4-րդ դդ.) և այլն։ Որոշ կին-փիլիսոփաներ հայտնի են եղել միջնադարում և նորագույն ժամանակաշրջանում, սակայն նրանցից ոչ մեկը չի դարձել արևմտյան փիլիսոփայական կանոնի մաս մինչև 20-րդ և 21-րդ դարերը, երբ որոշ աղբյուրներ մատնանշում են փիլիսոփայական մտածելակերպի վրա Սիմոն Վեյլի, Սյուզան Լանգերի, Գերտրուդ Անսկոմբի, Հաննա Արենդի և Սիմոնա դե Բովուարի ազդեցության մասին[1][2][3]։
Թեմայով վերաբերում է | կանանց պատմություն | |
---|---|---|
Հիմնական թեմա | փիլիսոփայություն |
Չնայած պատմության ընթացքում կանայք ակտիվորեն մասնակցել են փիլիսոփայական մտքի զարգացմանը, մինչ այժմ ակադեմիական փիլիսոփայության մեջ դեռևս առկա է գենդերային անհավասարակշռություն։ Սա վերագրվում է կանանց նկատմամբ բացահայտ կողմնակալությանը։ Կանայք ստիպված են աշխատավայրում հաղթահարել այնպիսի խոչընդոտներ, ինչպիսիք են սեռական ոտնձգությունները։ Ռասայական և էթնիկ փոքրամասնությունները նույնպես քիչ են ներկայացված փիլիսոփայության ոլորտում։ Փոքրամասնությունները և փիլիսոփայությունը (MAP), Ամերիկյան փիլիսոփայական ասոցիացիան և Փիլիսոփա-կանանց ընկերությունը կազմակերպություններն են, որոնք փորձում են շտկել գենդերային անհավասարակշռությունը ակադեմիական փիլիսոփայության մեջ։
Սկսած 1800-ականների սկզբից Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի որոշ քոլեջներ և համալսարաններ սկսեցին ուսման ընդունել կանանց՝ նպաստելով կին-գիտնականների թվի ավելացմանը։ Այնուամենայնիվ, ԱՄՆ կրթության նախարարության 1990-ականների զեկույցները ցույց են տալիս, որ կանայք դեռևս փոքր թիվ են կազմում փիլիսոփայության մեջ և, որ հումանիտար գիտությունների մեջ փիլիսոփայությունը գենդերային հատկանիշով, ամենաանհամաչափն է[4]։ Ըստ որոշ ուսումնասիրությունների, կանայք կազմում են փիլիսոփայություն դասավանդողների 17%-ը[5]։ 2014 թվականին Inside Higher Education-ը նկարագրեց փիլիսոփայությունը որպես «... գիտական բնագավառ, որը կնատյացության և սեռական ոտնձգությունների երկար պատմություն ունի»[6]։ Շեֆիլդի համալսարանի համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր Ջենիֆեր Սաուլը 2015 թվականին հայտարարեց, որ կանայք «...հեռանում են փիլիսոփայությունից, քանի որ ենթարկվում են հետապնդման, ոտնձգությունների կամ վրեժխնդրության»[7]։
1990-ականների սկզբին Կանադայի փիլիսոփայական ասոցիացիան նույնպես արձանագրում է, որ փիլիսոփայության ակադեմիական ոլորտում առկա է գենդերային անհավասարակշռություն և գենդերային կողմնակալություն[8]։ 2013 թվականի հունիսին ԱՄՆ սոցիոլոգիայի պրոֆեսորը հայտարարեց, որ «չորս հեղինակավոր փիլիսոփայական ամսագրերի բոլոր վերջին մեջբերումներից կին հեղինակները կազմում են ընդամենը 3,6 տոկոսը»։ Սթենֆորդի փիլիսոփայության հանրագիտարանի խմբագիրները մտահոգված լինելով կին-փիլիսոփաների թերներկայացվածությամբ՝ պահանջում են խմբագիրներից և գրողներից, որպեսզի նրանք ավելի շատ ներկայացնեն կին-փիլիսոփաների ներդրումները[8]։ Ըստ Յուջին Սան Պարկի․ «Փիլիսոփայությունը հիմնականում սպիտակամորթ է և արական։ Այս միատարրությունը գոյություն ունի գրեթե բոլոր ասպեկտներում և գիտական բնագավառների բոլոր մակարդակներում»[2]։ Սյուզան Փրայսը պնդում է, որ փիլիսոփայական «... մտածելակերպում շարունակում են գերաիշխել սպիտակամորթ տղամարդիկ, գիտական բնագավառ, որը ... դեռևս հիմնված է այն առասպելի վրա, որ հանճարեղությունըը կապված է սեռի հետ»[9]։ Ըստ Սաուլի՝ փիլիսոփայությունը՝ հումանիտար գիտություններից ամենահինը, նաև ամենաարականն է (և ամենասպիտակը)։ Մինչ հումանիտար գիտությունների այլ ոլորտներ գտնվում են գենդերային հավասարության կամ մոտ մակարդակում, փիլիսոփայությունն իրականում ավելի շատ է արական, քան նույնիսկ մաթեմատիկան»[10]։
Թեև կին-փիլիսոփաները հայտնի են ամենավաղ ժամանակներից, իսկ ոմանք նույնիսկ իրենց կյանքի ընթացքում ճանաչված են որպես փիլիսոփաներ, սակայն նրանցից գրեթե ոչ ոք չի մտել արեւմտյան մշակույթի «գանձարանի»՝ փիլիսոփայական արևմտյան կանոն մեջ[1]։ Փիլիսոփայության տեսաբանները կանգնած են երկու հիմնական խնդիրների առաջ։ Նախ, կին-փիլիսոփաները բացառված են պատմական և փիլիսոփայական տեքստերից, ինչը հանգեցնում է փիլիսոփայության ուսանողների շրջանում կին-փիլիսոփաների մասին գիտելիքների պակասի։ Երկրորդ խնդիրը կապված է փիլիսոփայության մեջ կանանց դերի մասին հանրահայտ փիլիսոփաների տեսակետների բացակայության հետ։ Միայն անցած քսանհինգ տարում է, որ փիլիսոփայության մաս համարվող ֆեմինիստական գրականության աճ է գրանցվել[11]։
The Atlantic-ի ամսագրի 2015 թվականի մայիսի 13-ի համարում Սյուզան Փրայսը գրում է, որ չնայած Կանտն իր առաջին աշխատության մեջ 1747 թվականին մեջբերում է փիլիսոփա Էմիլի Դյու Շաթելեին, որը եղել է «...Նյուտոնի, կրոնի, գիտության և մաթեմատիկայի գիտակ», «նրա աշխատանքների տեղ չեն գտել «Նորթոնի փիլիսոփայության ներածության» 1000-ից ավել էջերում»[9]։ Նորթոնի ներածականումը կին-փիլիսոփաները չեն հիշատակվել, քանի դեռ գիրքը չի ընդգրկել 20-րդ դարի կեսերը։ Գիտնականները պնդում են, որ կին-փիլիսոփաները բացակայում են նաև «...համալսարանների լսարաններում օգտագործվող այլ առաջատար անթոլոգիաներում»[9]։ Փրայսը նշում է, որ համալսարանական փիլիսոփայության ժողովածուներում չեն հիշատակվում 17-րդ դարի այնպիսի կին-փիլիսոփաներ, ինչպիսիք են՝ Մարգարեթ Քավենդիշը, Էնն Քոնուեյը և Լեդի Դամարիս Մաշամը[9]։ Փրայսը պնդում է, որ փիլիսոփայական «... կանոնում շարունակում են գերաիշխել սպիտակամորթ տղամարդիկ, գիտական մի բնագավառ, որը, ոմանց կարծիքով, դեռևս հիմնված է այն առասպելի հետ, որ հանճարեղությունը կապված է սեռի հետ»[9]։ Ամերիկյան փիլիսոփայական ասոցիացիայի գործադիր տնօրեն Էմի Ֆերերը նշում է, որ «...կանայք սիստեմատիկորեն դուրս են մնացել կանոնից, դրանով զրկելով ապագա կին-փիլիսոփաներին գիտության այս ճյուղում կանանց ներդրած մեծ ազդեցության մասին գիտելիքներից»[9]։ Փիլիսոփայության հանրագիտարանը, որը հրատարակվել է 1967 թվականին, ներառում է «... ավելի քան 900 փիլիսոփաների մասին հոդվածներ, [բայց այն] չէր ներառում Ուոլսթոունկրաֆտի, Արենտի կամ դը Բովուարի մասին գրառումներ»։ Այդ կին-փիլիսոփաները նույնիսկ «մարգինալ» չէին ժամանակաշրջանի սահմանված կանոնին[12]։
Բացատրելով կին-փիլիսոփաների շատ փոքր թվաքանակը՝ ամերիկացի ակադեմիկոս և սոցիալական քննադատ Կամիլա Պալիան (ծնված 1947 թվականին) պնդում է, որ «...կանայք, ընդհանուր առմամբ, ավելի վատ են հարմարվում խիստ, սառը, վերլուծական բնագավառին, քան տղամարդիկ, կանայք ավելի շատ նախընտրում են գործնական, անձնական հարցեր։ Խնդիրն այն չէ, որ նրանք բնությունից օժտված չեն տաղանդով կամ փիլիսոփայությամբ, բարձրագույն մաթեմատիկայով զբաղվելու հմտություններով, այլ ավելի շատ բացատրվում է այն փաստով, որ կանայք չեն ցանկանում իրենց ամբողջ կյանքը տրամադրել մի բնագավառի, որտեղից վերացել են բնականն ու մարդկայինը»[13]։ 2018 թվականի դեկտեմբերին «Առաջին փիլիսոփա կանայք» Aeon-ի էսսեում, համաշխարհային մշակույթի տեսաբան Դագ Հերբյորնսրուդը գրելով բազմաթիվ կին-փիլիսոփաների մասին, եզրակացնում է, որ «Փիլիսոփայությունը ինչ-որ ժամանակ եղել է կանանց աշխարհ, տարածվելով Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի ամբողջ տարածքով։ Եկել է ժամանակը վերադարձնել այդ կորուսյալ թագավորությունը»[14]։ Հերբյորնսրուդը պնդում է, որ կանայք և «գունավոր» փիլիսոփաները դուրս են մնացել փիլիսոփայական արևմտյան կանոնից՝ Կանտի, Հեգելի և նրանց կողմնակիցների պատճառով։
Անտիկ կին-փիլիսոփաներից են՝ Հիպարխիան Մարոնեացին (գործել՝ մոտ մ.թ.ա. 325 թվականին), Արետեն Կյուրենացին (ակտիվ է եղել 5-4-րդ դարեր մ.թ.ա.) և Ասպասիա Միլետացին (մ.թ.ա. 470–400): Ասպասիան տեղ է գտել Պլատոնի, Քսենոփոնի, Էսխինես Սոկրատիկոսի և Անտիսթենեսի փիլիսոփայական աշխատություններում։ Որոշ գիտնականներ պնդում են, որ Պլատոնն այնքան տպավորված է եղել նրա խելքով ու սրամտությամբ, որ «Խնջույքում» Դիոտիմայի կերպարը կերտել է նրա պատկերով[15][16]։ Սոկրատեսը վերագրում է (հնարավոր է, գեղարվեստական) Էրոսի արվեստի իր իմացությունը (կամ փիլիսոփայական որոնումները) Դիոտիմա Մանտինեացուն։ Կանանց վերաբերյալ Պլատոնի վերջնական տեսակետը խիստ վիճարկելի է, բայց «Հանրապետությունը» թույլ է տալիս ենթադրել, որ Պլատոնը համարում էր․ կանայք հավասարապես ընդունակ են կրթություն ստանալու, ինտելեկտուալ տեսլականի և քաղաքի կառավարման[17][18]։
Ասիայի անտիկ փիլիսոփայության մեջ կանայք շատ կարևոր ներդրում են ունեցել։ Ուպանիշադների ամենահին տեքստում մ.թ.ա. 700 թվականին կին փիլիսոփաներ Գարգին և Մայտրեյը իմաստուն Յաջնավալկյայի հետ փիլիսոփայական երկխոսությունների մաս են կազմում։ Ուբհայա Բհարատին (մ.թ. 800 թվականին), Աքկա Մահադևին (1130–1160) հնդկական փիլիսոփայական ավանդույթում[14] հայտնի կին մտածողներ են։ Չինաստանում Կոնֆուցիոսը ողջունեց կին Ջինգ Ցզյան Լուին (մ.թ.ա. 5-րդ դար), որպես իմաստուն և օրինակ իր ուսանողների համար, իսկ Բան Չժաոն (45–116) հեղինակել է մի քանի կարևոր պատմական և փիլիսոփայական տեքստեր։ Կորեայում Իմ Յունջիդանգը (1721–93) ամենանշանավոր կին փիլիսոփաներից էր միջնադարյան Չոսոնի ժամանակաշրջանում։ Նշանավոր կին մուսուլման փիլիսոփաներից են Բասրայի Ռաբիան (714–801), Դամասկոսի Աիշա ալ-Բաունիյեն (մահացել է 1517 թվականին) և Նանա Ասմաուն (1793–1864) ներկայիս Նիգերիայի Սոկոտո խալիֆայությունից։ Վաղ գաղութատիրական Լատինական Ամերիկայում փիլիսոփա Սոր Խուանա Ինես դե լա Կրուզը (1651–95) հայտնի էր «Ամերիկայի փյունիկ» անվամբ։
Անտիկ արևմտյան փիլիսոփայության մեջ, մինչ ակադեմիական փիլիսոփայությունը, սովորաբար գերիշխում են այնպիսի տղամարդ-փիլիսոփաներ, ինչպիսիք են՝ Պլատոնը և Արիստոտելը, իսկ կին-փիլիսոփաներից հայտնի են՝ Հիպարխիա Մարոնեացին (գործել է մոտ 325 մ.թ.ա.), Արետեն Կիրենացին (ակտիվ է եղել մ.թ.ա. 5-4-րդ դարեր) և Ասպասիան Միլետից (մ.թ.ա. 470–400)։
Այս դարաշրջանի մյուս նշանավոր կին-փիլիսոփաներից են․
Միջնադարյան փիլիսոփայությունը ընդգրկում է Արևմտյան Հռոմեական կայսրության անկումից՝ մ.թ. 5-րդ դարում մինչև Վերածնունդ՝ 16-րդ դար ընկած ժամանակաշրջանը։ Հիպատիան (մ.թ. 350 / 370 - 415) հույն մաթեմատիկոս, աստղագետ և փիլիսոփա էր Եգիպտոսում, որը այդ ժամանակաշրջանում Արևելյան Հռոմեական կայսրության[19] մաս էր կազմում։ Նա Ալեքսանդրիայի նեոպլատոնական դպրոցի ղեկավարն էր, որտեղ դասավանդում էր փիլիսոփայություն և աստղագիտություն[20][21][22][23]։
Այս դարաշրջանի նշանավոր կին-փիլիսոփաներից են.
17-րդ դարը համարվում է ժամանակակից փիլիսոփայության դարաշրջանի սկիզբը և ավարտվում է 20-րդ դարի սկզբին։ 17-րդ դարում կին-փիլիսոփաները կարևորում էին կանանց կրթություն ստանալու հնարավորությունը, երկու կին-փիլիսոփաներ իրենց ազդեցությունն ունեցան Ռենե Դեկարտի վրա, իսկ 18-րդ դարի սկզբին երկու կին-փիլիսոփաներ մեկնաբանեցին Ջոն Լոքի աշխատությունը։ Լաուրա Բասսին (1711–1778) առաջին կինն է, ով ստացել է համալսարանական ամբիոն գիտական ոլորտում։ Օլիմպիա դը Գուժը (1748–1793) պահանջում էր, որ ֆրանսիացի կանայք ստանան նույն իրավունքները, ինչ տղամարդիկ, նման դիրքորոշում ունեին նաև Ջուդիթ Սարջենթ Մյուրեյը (1751–1820) իր «Սեռերի հավասարության մասին» էսսեում և Մերի Ուոլսթոունկրաֆտը (1759-1759 թթ.) իր ″A Vindication of the Rights of Woman″ (1792) էսսեում։ 19-րդ դարում Հարիետ Մարտինոն (1802–1876) քննադատել է կանանց կրթության վիճակը, իսկ Հարիետ Թեյլոր Միլը (1807–1858), Սառա Մարգարեթ Ֆուլերը (1810–1850) ու Անտուանետ Բրաուն Բլեքվելը (1825–1921) կոչ էին արում պաշտպանել կանանց իրավունքները։ Շառլոտ Պերկինս Գիլմանը (1860–1935) պնդում էր, որ կանայք ճնշված են անդրոկենտրոն մշակույթի կողմից։ 20-րդ դարի սկզբին Մերի Ուիտոն Կալկինսը (1863–1930) առաջին կինն էր, ով դարձավ Ամերիկյան փիլիսոփայական ասոցիացիայի նախագահ։ Իրենց քաղաքական հայացքներով հայտնի են այնպիսի կին մտածողներ, ինչպիսիք են Էմմա Գոլդմանը (1869–1940) անարխիստ, և Ռոզա Լյուքսեմբուրգը (1871–1919), մարքսիստ տեսաբան։ Ժամանակակից ազդեցիկ փիլիսոփաների թվում են՝ Էդիթ Սթայնը (1891–1942), Սյուզան Լանգերը (1895–1985), Հաննա Արենդը (1906–1975), Սիմոնա դե Բովուարը (1908–1986), Էլիզաբեթ Անսկոմբը (1919–2001), Մերի Միդգլի (1919 - 2018), Ֆիլիպա Ֆութ (1920–2010), Մերի Ուորնոք (1924–2019), Ջուլիա Քրիստևա (ծնվել է 1941), Պատրիսիա Չերչլենդ (ծնվել է 1943), Մարթա Նուսբաում (ծնվել է 1947) և Սյուզան Հաքը (ծնվել է 1945)։
Ժամանակակից փիլիսոփայությունը արևմտյան փիլիսոփայության պատմության ներկա շրջանն է, որը սկսվում է 19-րդ դարի վերջից և բնութագրվում է գիտական բնագավառի պրոֆեսիոնալիզացիայով, վերլուծական փիլիսոփայության վերելքով։
Այս ժամանակաշրջանի ազդեցիկ կին փիլիսոփաներից են.
Այս դարաշրջանի նշանավոր փիլիսոփաներից են.
1990-ականների սկզբին Կանադայի փիլիսոփայական ասոցիացիան պնդում էր, որ «...կան համոզիչ ապացույցներ» «...փիլիսոփայության գենդերային անհավասարակշռության» և «կողմնակալության մասին իր տեսական շատ արտադրանքներում»։ 1992 թվականին ասոցիացիան խորհուրդ տվեց, որ «[փիլիսոփայության] ... պաշտոնների հիսուն տոկոսը զբաղեցնեն կանայք»[8]։ 2008 թվականին «Փոխելով փիլիսոփայության գաղափարախոսությունը և մշակույթը. ոչ թե պատճառաբանությամբ (միայն)» հոդվածում MIT փիլիսոփայության պրոֆեսոր Սալի Հասլանգերը հայտարարեց, որ ԱՄՆ-ում փիլիսոփայության ասպիրանտուրայի լավագույն քսան ծրագրերն ունեն 4 տոկոսից մինչև 36 տոկոս կին դասախոս[8]։ 2013 թվականի հունիսին Դյուկի համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր Կիրան Հիլին հայտարարեց, որ «չորս հեղինակավոր փիլիսոփայական ամսագրերի բոլոր վերջին մեջբերումներից կին հեղինակները կազմում են ընդհանուրի ընդամենը 3,6 տոկոսը»։ Սթենֆորդի փիլիսոփայության հանրագիտարանի խմբագիրները մտահոգություն են հայտնել կին փիլիսոփաների անբավարար ներկայացվածության վերաբերյալ. Որպես այդպիսին, հանրագիտարանը «խրախուսում է [նրանց] հեղինակներին, առարկայական խմբագիրներին և մրցավարներին օգնել ապահովելու, որ SEP-ի գրառումները չանտեսեն կանանց կամ ընդհանրապես թերներկայացված խմբերի անդամների աշխատանքը»[8]։
Ամերիկացի փիլիսոփա Սալի Հասլենգերը 2008 թվականին հայտարարել է, որ «...շատ դժվար է փիլիսոփայության մեջ գտնել այնպիսի տեղ, որը ակտիվորեն թշնամական չլինի կանանց և փոքրամասնությունների նկատմամբ, կամ գոնե ենթադրի, որ հաջողակ փիլիսոփան պետք է նմանվի (ավանդական) Սպիտակ մարդու»[61]։ Հասլանգերը նշում է, որ նա ունեցել է «դեպքեր, երբ կնոջ կարգավիճակը մագիստրատուրայում կասկածի տակ է դրվել, քանի որ նա ամուսնացած էր կամ երեխա ուներ (կամ արձակուրդ էր վերցրել երեխա ունենալու համար, ուստի վերադառնում է որպես «հասուն» ուսանող), կամ եղել է հեռահար կրթություն ստացող»։ Ամերիկացի փիլիսոփա Մարթա Նուսբաումը, ով 1975 թվականին Հարվարդի համալսարանում ավարտել է փիլիսոփայության ասպիրանտուրան, պնդում է, որ Հարվարդում ուսանելու ընթացքում բախվել է հսկայական խտրականության, այդ թվում՝ սեռական ոտնձգությունների և դստեր՝ երեխայի խնամքի հետ կապված խնդիրների հետ[60]։
2015 թվականի հուլիսին բրիտանացի փիլիսոփա Մերի Ուորնոքն անդրադարձել է բրիտանական համալսարանների փիլիսոփայության բաժիններում կանանց ներկայացվածության խնդրին, որտեղ դասախոսների 25%-ը կանայք են։ Ուորնոքը հայտարարեց, որ ինքը «... դեմ է միջամտությանը, քվոտաներով կամ այլ կերպ, կանանց աշխատանքի տեղավորման հնարավորությունները մեծացնելուն» փիլիսոփայության մեջ[61]։ Նա նաև պնդում է, որ «... այս անհավասարակշռության մեջ էապես վնասակար բան չկա» և նա նշում է, որ ինքը չի «...հավատացած է, որ դա ցույց է տալիս գիտակցված կողմնակալություն կանանց նկատմամբ»[61]։ Փիլիսոփա Ջուլիան Բագինին նշում է, որ «...փիլիսոփայության մեջ կանանց նկատմամբ քիչ կամ չգիտակցված խտրականություն կա»։ Միևնույն ժամանակ, Բագինին նշում է, որ փիլիսոփայության մեջ կարող է լինել «...մեծ անգիտակցական կողմնակալություն» կանանց նկատմամբ, քանի որ փիլիսոփայությունը հիմնականում չի անդրադառնում գենդերային կամ էթնիկական խնդիրներին[61]։
2014-ին Inside Higher Education-ը նկարագրեց փիլիսոփայությունը «...գիտական գնագավառ կնատացության և սեռական ոտնձգությունների սեփական երկարատև պատմությամբ»[6]։ 2011 թվականի մարտի 28-ին New APPS բլոգը հրապարակեց մի գրառում, որում ուսումնասիրվում էր փիլիսոփայության կին դասախոսների կողմից մշտական սեռական ոտնձգությունների մասին պնդումները, որոնք հիմնականում պայմանավորված էին «սերիական ոտնձգությունների» պատճառով, որոնք շարունակում էին աշխատել ոլորտում՝ չնայած իրենց լայն գիտելիքներին։ Գրառման մեջ առաջարկվում էր, որ քանի որ ինստիտուցիոնալ ընթացակարգերը թվում էր, թե անարդյունավետ են ոտնձգություններին հեռացնելու կամ պատժելու հարցում, փիլիսոփաները պետք է սոցիալապես խուսափեն հայտնի հանցագործներից[62]։ Պատմությունը հետագայում ցուցադրվեց Inside Higher Ed- ում[63] և մի քանի բլոգներում, այդ թվում՝ Gawker[64] և Jezebel[65]։ 2013 թվականին մի շարք գրառումներ բլոգում «Ի՞նչ է փիլիսոփայության մեջ կին լինելը» հրահրեց փիլիսոփայության մեջ տղամարդկանց շարունակական գերակայության մասին հիմնական լրատվամիջոցների հոդվածների մի ալիք[66][67][68][69]։ Գենտի համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր Էրիկ Շլիսերն ասում է, որ կարծում է, թե «...փիլիսոփայության մեջ կանանց բացառման համակարգված օրինաչափությունը մասամբ պայմանավորված է նրանով, որ իմ մասնագիտությունը թույլ է տվել, որ սեռական ոտնձգությունների և ահաբեկման մշակույթը վերարտադրվի մի սերունդից մյուսը»[6]։ Համաձայն Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի փիլիսոփայության դոցենտ Հայդի Լոքվուդի, կա «...ուժային «անհամաչափություն» դասախոսների և ուսանողների, նույնիսկ ասպիրանտների միջև»։ Ինչպես նաև նա նշեց, որ «...նույնիսկ երբ քոլեջներն ու համալսարաններն ունեն ընդհանուր արգելքներ պրոֆեսոր-ուսանող սեռական հարաբերությունների նկատմամբ, ինչպես և Յեյլը,... հաստատության հատուկ քաղաքականությունը ուսանողներին խոցելի է դարձնում դասախոսական կազմի կողմից սեռական ոտնձգումների նկատմամբ կոնֆերանսների ժամանակ»[6]։
Համաձայն 2013 թվականի օգոստոսի Salon- ում հրապարակված հոդվածի, Մայամիի համալսարանի մի պաշտոնյա փիլիսոփա հրաժարական է տվել այն բանից հետո, երբ իբր «...էլ-նամակներ է ուղարկել [կին] ուսանողին, որտեղ նա առաջարկել է նրանց երեք անգամ սեքսով զբաղվել»[10]։ Շեֆիլդի համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր Ջենիֆեր Սաուլը 2010 թվականին կին փիլիսոփաների համար բլոգ է բացել։ Նա սեռական ոտնձգությունների վերաբերյալ բազմաթիվ մեղադրանքներ է ստացել տղամարդկանց փիլիսոփայության ֆակուլտետի կողմից, այդ թվում՝ «աշխատանքի թեկնածու, ով ասել է, որ իր նկատմամբ սեռական ոտնձգության է կատարվել։ APA-ի տարեկան ժողովը, որտեղ տեղի են ունենում աշխատանքի հարցազրույցներ», «բակալավրիատ, որի պրոֆեսորը հրապարակավ կատակում էր իր պտուկների վրա տաք մոմ կաթեցնելու մասին» և «... լեսբուհին, ով հանկարծակի հրավիրվեց, երբ դուրս եկավ, միանալու սեքսուալացմանը նրա կին գործընկերները»։ Սաուլը նշում է, որ փիլիսոփայության բաժինները չեն կարողացել զբաղվել այդ մեղադրանքներով[10]։ 2013 թվականին Ամերիկյան փիլիսոփայական ասոցիացիան ստեղծեց հանձնաժողով՝ ուսումնասիրելու տղամարդկանց փիլիսոփայության ֆակուլտետի կողմից կին ուսանողների և դասախոսների նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին պնդումները[6]։ Սաուլը նշում է, որ մեղադրանքներից մեկը վերաբերում էր «...հարգելի այցելու բանախոսին, որի առաջին խոսքերն են․ «Ցույց տվեք ինձ ավարտող ուսանողի,ում հետ կարիելի է սեռական հարաբերությունների մեջ մտնել»[7]։ Սաուլը նշում է, որ կանայք «...հեռանում են փիլիսոփայությունից այն բանից հետո, երբ ենթարկվել են ոտնձգությունների, հարձակման կամ վրեժխնդրության»[7]։ 2014 թվականին Inside Higher Education-ը հաղորդում էր պնդումներ, որ Յեյլի համալսարանի փիլիսոփայության պրոֆեսորը սեռական ոտնձգությունների է ենթարկել կնոջը. «Ենթադրյալ զոհն ասում է, որ պրոֆեսորին զեկուցել է Յեյլին, առանց իրական արդյունքի»[6]։ Inside Higher Ed- ին տված հարցազրույցում ենթադրյալ տուժողը հայտարարել է, որ ինքը «...տառապում է հետտրավմատիկ սթրեսային խանգարումով, որը խանգարում է առօրյա կյանքին, ոչ միայն ենթադրյալ հարձակումից, այլև իր կրած «ունքերի ծեծից», փորձելով պատասխանատվության ենթարկել պրոֆեսորին, նորից ու նորից զեկուցելով Յեյլի պաշտոնյաներին»[6]։
1993 թվականին Ամերիկյան փիլիսոփայական ասոցիացիայի սեռական ոտնձգությունների կոմիտեն սահմանեց ուղեցույցներ փիլիսոփայության բաժիններում այս խնդրի լուծման համար։ APA-ի ուղեցույցները, որոնք վերանայվել են 2013 թվականին, ասվում է, որ[70]
Նանա Ասմաուն (1793–1864), ներկայիս Նիգերիայի Սոկոտոյի խալիֆայությունից, շատ նշանավոր սևամորթ կին փիլիսոփաներից մեկն է։ Նա եղել է Yan Taru («The Associates») կրթական ցանցի հիմնադիրը, որը մինչ օրս ակտիվ է։ Նա գրել է ֆուլֆուլդե, հաուսա և արաբերեն լեզուներով, և նրա առաջին տեքստը վերնագրված էր ″Warning for the Negligent and Reminder for the Intelligent Regarding the Ways of the Pious″ («Զգուշացում անփույթների համար և հիշեցում խելացիների համար բարեպաշտների ճանապարհների վերաբերյալ»)։ Նա պնդում էր մարդկանց միջև խոնարհության և «հարազատների, ծառաների և ընկերների հետ լավ հարաբերությունների համար»։ Դա ցույց է տալիս նրանց հետ կենսուրախ լինելը, նրանց համար լավ բաներ անելը, նրանց ծառայելը, երբեք չվարվել որպես նրանցից բարձր, նրանց հետ խորհրդակցելը, օգնել նրանց ֆինանսապես և ֆիզիկապես «...»[14]։
Ֆիլիս Ուիթլին և Իդա Բ. Ուելսը 19-րդ դարում աֆրիկյան և աֆրոամերիկյան ծագմամբ այլ նշանավոր կին մտածողներ են։
Կան քիչ սևամորթ կին փիլիսոփաներ, որոնք ներառում են աֆրիկյան և կարիբյան ծագում ունեցող կանայք, աֆրոամերիկացիներ և այլ անհատներ աֆրիկյան սփյուռքից։ Ըստ փիլիսոփա Սալի Հասլանգերի՝ «գունավոր փիլիսոփաների, հատկապես գունավոր կանանց թիվը, ավելի սարսափելի է». 2003 թվականի ուսումնասիրության մեջ «...բավարար տվյալներ չկան, որ բացի սպիտակամորթ կանանցից, կանանց որևէ ռասայական խմբի համար զեկուցեն[71]։ Միացյալ Նահանգներում «...գունավոր գիտնականների ներկայացվածությունը ավելի վատն է, քան ակադեմիայի ցանկացած այլ բնագավառում, ներառյալ ոչ միայն ֆիզիկան, այլև ճարտարագիտությունը»[72]։ Ըստ պրոֆեսոր Լ.Ք. Մաքֆերսոնը նշում է, որ փիլիսոփայության մասնագիտության շատ անդամների մոտ կա «կամավոր, ոչ պարտադիր գիտակցված նախապատվություն՝ հիմնականում պահպանել ստատուս քվոն՝ անդամների սոցիալական խմբերի պրոֆիլների, հեղինակության դինամիկայի և. ազդեցությունը և այն ոլորտներն ու հարցերը, որոնք պատշաճ կամ խորապես «փիլիսոփայական» են համարվում։ Սրանցից ոչ մեկը լավ չէ սևամորթների համար»[72]։
ԱՄՆ-ում առաջին սևամորթ կինը, ով ստացել է փիլիսոփայության դոկտորական կոչում, Ջոյս Միտչել Կուկն է, ով իր կոչումը ստացել է 1965 թվականին Յեյլի համալսարանից։ ԼաՎերն Շելթոնը նաև ամենավաղ սևամորթ կանանցից էր, ով ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Այլ նշանավոր կանայք ներառում են Անժելա Դևիսը, քաղաքական ակտիվիստ, ով մասնագիտացած է ֆեմինիզմի, քննադատական տեսության, մարքսիզմի, հանրաճանաչ երաժշտության, սոցիալական գիտակցության և պատժի և բանտերի փիլիսոփայության մասին գրելու մեջ. Քեթրին Ջինս, սևամորթ կանանց փիլիսոփաների կոլեգիայի հիմնադիր տնօրեն, ով մասնագիտացած է եվրոպական փիլիսոփայության, Աֆրիկայի փիլիսոփայության, ռասայի փիլիսոփայության և սևամորթ ֆեմինիստական փիլիսոփայության մեջ. Անիտա Լ. Ալենը, առաջին աֆրոամերիկացի կինը, ով ավարտել է և՛ փիլիսոփայության գիտական աստիճանը, և՛ դոկտորի աստիճանը, որը կենտրոնացած է քաղաքական և իրավական փիլիսոփայության վրա, և ով 2010-ին նախագահ Օբամայի կողմից նշանակվել է կենսաէթիկայի ուսումնասիրության նախագահական հանձնաժողովի կազմում։ Ադրիան Փայփերը ՝ վերլուծական փիլիսոփա, ով Հարվարդից ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում; Ժակլին Սքոթը, ով ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան Սթենֆորդի համալսարանից և մասնագիտացած է Նիցշեի, տասնիններորդ դարի փիլիսոփայության, ռասայական տեսության և աֆրոամերիկյան փիլիսոփայության մեջ։ 2018 թվականին Մֆո Տշիվհասեն դարձավ Հարավային Աֆրիկայում առաջին սևամորթ կինը, ով ավարտեց փիլիսոփայության ասպիրանտուրան[73]։
Արևմտյան ժամանակակից փիլիսոփայության մեջ քիչ են ճանաչված ասիացի կանայք։ New York Times-ի հարցազրույցում[74] Ջորջ Յանսիի հետ, կորեա-ամերիկացի փիլիսոփա Էմիլի Ս. Լին, Կալիֆորնիայի պետական համալսարանի փիլիսոփայության ասիստենտ, Ֆուլերտոնում, ասում է. «Այնպես, ինչպես մարդիկ կարծրատիպորեն ենթադրում են, որ ես պետք է մասնագիտանամ փիլիսոփայության որոշակի ոլորտներում կամ վարվեմ հատուկ ձևերով, օրինակ՝ լուռ և զսպված լինելը»։ Նա ենթադրում է, որ սոցիալական ուժերը, որոնք կարծրատիպում և խրախուսում են ասիացի-ամերիկացիներին մտնել ավելի շահութաբեր և ապահով ոլորտներ (օրինակ՝ ճարտարագիտություն կամ բժշկություն)՝ զուգորդված փիլիսոփայության ոլորտում ազդեցությունների հետ, որոնք խանգարում են ասիացի-ամերիկացի երիտասարդներին շարունակել իրենց ուսումը ոլորտում, հանգեցրել է նրան, որ ասիական-ամերիկյան կին-փիլիսոփաների չափազանց քիչ են։ Վաշինգտոնի համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր Քերոլ Լիի զեկույցը Ամերիկյան փիլիսոփայական ասոցիացիայի ասիական և ասիական-ամերիկյան փիլիսոփաների և փիլիսոփայությունների մասին տեղեկագրում[75] ենթադրում է, որ ասիացի կանայք բախվում են հակասական կարծրատիպերի, ինչը նրանց համար դժվարացնում է փիլիսոփայության ոլորտում տեղավորվելը։ «Կանայք կարծրատիպային են որպես հնազանդ, այլ ոչ թե ագրեսիվ և որպես վատ մաթեմատիկայի մեջ. նրանք չունեն փիլիսոփայության հետ կապված երկու հատկանիշները»։ Մյուս կողմից՝ «ասիացի ամերիկացիներին կարծրատիպ են համարում որպես մաթեմատիկական, սակայն նրանք բնութագրվում են ոչ թե ագրեսիվ, այլ պասիվ տերմիններով»։ Փիլիսոփա Դեյվիդ Քիմն առաջարկում է բացատրություն, որ փիլիսոփայության մեջ ասիացի ամերիկացի մենթորների բացակայությունը և «փիլիսոփայական մտքի շեղումը, որն արձագանքում է նրանց ինքնությանը», կարող են նաև նպաստել լայն անհավասարությանը։
Իսպանախոս փիլիսոփայության զարգացող ոլորտը ընդունում է Չիկանա ֆեմինիզմի և Գլորիա Է. Անզալդուայի (1947–2004) մշակութային տեսությունների դերը որպես ոլորտի նախադրյալներ[76]։ Իսպանախոս փիլիսոփաները, ովքեր զբաղվում են Միացյալ Նահանգներում և լայնորեն հրատարակում են իսպաներեն և անգլերեն, ներառում են Օֆելյա Շուտտեն (1944) Կուբայից[77], Լինդա Մարտին Ալկոֆ (1955) Պանամայից («Կանանց պատմություններ փիլիսոփայության մեջ» գրքի խմբագիր), Ջանինա Բրասկին (1953), Պուերտո Ռիկոյից[78]։: Նրանց աշխատանքի ակադեմիական հարթակներն են՝ Letras Femininas, Chasqui, Latinx Cultural Center at Utah State University, APA Newsletter on Hispanic/Latino Issues on Philosophy, Society for Mexican-American Philosophy, և Latinx Փիլիսոփայության ամենամյա համաժողովը։ Այս ֆորումները ընդգրկում են լատին-ամերիկյան սոցիալական արդարության և մշակութային հարցերի լայն շրջանակ (օրինակ՝ իմպերիալիզմ, գենդերային գաղութատիրություն, ռասայական տեսություններ, գենդերային խտրականություն, սեռը քերականության մեջ, ներգաղթ, բանտարկություն, ապագաղութացում, քաղաքացիություն, տարօրինակ ցանկություն և հաշմանդամություն Լատինական Ամերիկայում և ԱՄՆ-ում Լատինական Ամերիկայում ֆեմինիզմներ)։ Պուերտո Ռիկոյի անկախության և կապիտալիզմի մասին Ջիանինա Բրասկիի մենագրությունները կենտրոնացած են ֆինանսական ահաբեկչության, գենդերային ինքնության, պարտքի կառուցվածքի և «վախի» վրա[79]։ Մինչդեռ Սուսանա Նուչետելին լայնորեն կասկածի տակ է դնում արդարադատության և կանանց իրավունքների բնույթը և լատին-ամերիկյան մշակութային ինքնությունը[80]։ Իսպանախոս փիլիսոփայության ոլորտում այլ կանանց նախորդներն են իսպանացի և լատին-ամերիկյան կին փիլիսոփաները, ովքեր գրել են իսպաներեն՝ Թերեզա դե Ավիլա (1515–1582), Օլիվա Սաբուկո (1562–1622), Սոր Խուանա Ինես դե լա Կրուզ (1648–1695), Մարիա Զամբրանոն (1904–1991) և Վիկտորիա Կամպս (1941)։ Լատինական Ամերիկայի ամենավաղ ֆեմինիստ փիլիսոփաներից մեկը Գրասիելա Հիերոն էր (1928–2003), ով 1970-ականներին ֆեմինիստական փիլիսոփայությունը ներմուծեց Մեքսիկայի համալսարանների ակադեմիական ծրագրում և կազմակերպեց ֆեմինիզմի մասին առաջին պանելը Մեքսիկայի փիլիսոփայության ազգային կոնֆերանսում 1799[81]։ Նրանց աշխատանքի ակադեմիական հարթակներն են՝ Letras Femininas, Chasqui, Latinx Cultural Center at Utah State University, APA Newsletter on Hispanic/Latino Issues on Philosophy, Society for Mexican-American Philosophy, և Latinx Փիլիսոփայության ամենամյա համաժողովը։ Այս ֆորումները ընդգրկում են լատին-ամերիկյան սոցիալական արդարության և մշակութային հարցերի լայն շրջանակ (օրինակ՝ իմպերիալիզմ, գենդերային գաղութատիրություն, ռասայական տեսություններ, գենդերային խտրականություն, սեռը քերականության մեջ, ներգաղթ, բանտարկություն, ապագաղութացում, քաղաքացիություն, տարօրինակ ցանկություն և հաշմանդամություն Լատինական Ամերիկայում և ԱՄՆ-ում Լատինական Ամերիկայում ֆեմինիզմներ)[82]։
Կան բազմաթիվ հնարավոր պատճառներ, թե ինչու են կանայք քիչ ներկայացված փիլիսոփայության մեջ։ Ինչպես նշվեց վերևում, կին փիլիսոփաներն աշխատավայրում բախվել են խտրականության և սեռական ոտնձգությունների։ Այլ վարկածներ են առաջացել, քանի որ թերներկայացվածության խնդիրն ավելի ակնհայտ է դառնում։ AE Kings-ը մատնանշում է որոշակի «հանճարի առասպել», որը կարող է ազդել այն տեմպերի վրա, որով կանայք հետբուհական կրթություն են ստանում փիլիսոփայության ոլորտում։ Այս առասպելը ընկալման մասին է. Քինգսը կարծում է, որ կանայք ավելի քիչ հավանական է, որ ընկալվեն որպես «հանճարներ»[83]։ Այս ընկալումները կարող են ինտերնիզացվել, ինչը «կարող է հանգեցնել թերակատարման, և նույնիսկ գիտական բնագավառից ընդհանրապես հեռանալու»[83]։ Թերի ներկայացվածությունը կարելի է դիտարկել որպես ցիկլային խնդիր։ Քանի որ ակադեմիական ոլորտում կան քիչ թվով կանայք, կանայք բախվում են մարտահրավերների՝ մտնելով արական սեռի գերակշռող տարածք, որն իր հերթին կարող է խանգարել նրանց փիլիսոփայական բարձրագույն կրթությունը շարունակելուց։ Սալի Հասլանջերը (վերևում նշված) հիշում է․ «Իմ տարում Բերկլիում և ինձնից երկու տարի առաջ և երկու տարի հետո, ամեն տարի միայն մեկ կին կար ութից տասը աշակերտներից բաղկացած դասարաններում։ Ի վերջո, մնացած չորս կանայք թողեցին ուսումը։ Ուրեմն ես միակ կինն էի, որ մնացել է հինգ անընդմեջ դասարաններում»[84]։
Դերի գերբեռնվածությունը հասկացություն է, որը կարող է կիրառվել կանանց համար բազմաթիվ ձևերով։ Դերերի գերբեռնվածությունը այն գաղափարն է, որ կան բազմաթիվ դերեր, որոնք պետք է ստանձնի անձը, և այդ դերերը պահպանելիս կարող են առաջանալ հոգեբանական ճնշումներ[85]։ Այս դերերը կարող են լինել աշխատավայրում, բարձրագույն կրթության հաստատությունում կամ տանը։ Ակադեմիական և աշխատավայրից դուրս այս դերերի օրինակները ներառում են մոր կամ խնամողի դերը։ Դերերի գերծանրաբեռնվածություն կարող է առաջանալ նաև, եթե աշխատավայրում մարդուց պահանջվում է միանգամից բազմաթիվ դերեր կատարել։ Բարձրագույն կրթության մեջ դերերի գերբեռնվածությունը կարող է դիտվել որպես ուսանողի և դասախոսի օգնականի դերը միաժամանակ կատարող անձ։ Այն կարող է նաև բարդ լինել. կինը կարող է լինել մայր, աշխատել, ինչպես նաև լինել ուսանող[85]։
ԱՄՆ-ի կրթության նախարարության զեկույցները ցույց են տալիս, որ փիլիսոփայությունը հումանիտար գիտությունների մեջ գենդերային առումով ամենաանհամաչափ ոլորտներից մեկն է[4]։ Թեև զեկույցները ցույց են տալիս, որ փիլիսոփայությունը որպես մասնագիտական ոլորտ անհամաչափ արական է, սակայն հստակ, միանշանակ տվյալներ չկան ներկայումս փիլիսոփայության մեջ գտնվող կանանց թվի կամ իսկապես փիլիսոփայության մեջ տղամարդկանց թվի վերաբերյալ, և վիճելի է, թե ինչպես կարելի է սահմանել, թե ինչ է նշանակում է «փիլիսոփայության մեջ» լինել։ Սա կարող է համարվել որպես Ph.D.-ի աստիճան ունեցողների թիվ։ Փիլիսոփայությամբ զբաղվողների, երկամյա և չորսամյա բարձրագույն ուսումնական հաստատություններում փիլիսոփայություն դասավանդող կանանց ներկա թիվը, կամ/և լրիվ դրույքով և/կամ կես դրույքով (դրանց մասին տվյալներ չկան), կամ ներկայումս փիլիսոփայության հրապարակումներով ապրող կանանց մասին տվյալներ չկան։ Հստակ տվյալների բացակայությունը դժվարացնում է գենդերային համամասնությունները սահմանելը, սակայն նրանք, ովքեր փորձել են գնահատել, եկել են համոզման, որ կանայք կազմում են ակադեմիական ոլորտում աշխատող փիլիսոփաների 17%-ից մինչև 30%-ը[5]։ Ընթացիկ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանայք կազմում են փիլիսոփայության դասախոսների 23,68%-ը. սա վերաբերում է ինչպես պաշտոնավարողներին, այնպես էլ դոցենտներին և ասիստենտներին[83]։ Մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տվել, որ փիլիսոփայության մեջ կանանց մակարդակը էականորեն չի աճել։ 1994-ից 2013 թվականներին փիլիսոփայության գծով կին թեկնածուները նվազել են 0,5%-ով[83]։
Կրթության վիճակագրության ազգային կենտրոնի 2000 թվականի «ԱՄՆ-ի քոլեջներում և համալսարաններում փոքրամասնության և կին-դասախոսների աշխատավարձը, առաջխաղացումը և պաշտոնավարման կարգավիճակը» զեկույցը գնահատում է «Պատմություն և փիլիսոփայություն» բաժնում ԱՄՆ քաղաքացիների և լրիվ դրույքով աշխատողների ընդհանուր թիվը հետևյալ կերպ (Աղյուսակ 23)․ 1992 թվականին հիմնականում դասավանդող պրոֆեսորադասախոսական կազմը կազմում էր 19000 մարդ, որոնցից 79%-ը տղամարդիկ էին (այսինքն՝ 15010 տղամարդ), 21%-ը՝ կանայք (3990)։ Նրանք ավելացնում են. «Իրականում, տղամարդիկ առնվազն երկու անգամ ավելի շատ էի դասավանդում պատմություն և փիլիսոփայություն, քան կանայք»[86]։
Իրենց 1997 թվականի զեկույցում «Ուսուցիչ դասախոսների և անձնակազմի բնութագրերը և վերաբերմունքը հումանիտար գիտությունների մեջ», NCES-ը նշում է, որ «4-ամյա ուսումնական հաստատությունների լրիվ դրույքով դասախոսների և անձնակազմի կեսը անգլերենի և գրականության ոլորտում (47 տոկոս) և Օտար լեզուները (50 տոկոս) իգական սեռի ներկայացուցիչներն էին 1992 թվականի աշնանը՝ համեմատած պատմության (24 տոկոս) և փիլիսոփայության և կրոնի (13 տոկոս) դասախոսների և անձնակազմի կեսից պակասի հետ (աղյուսակ 4)։ Այս զեկույցում նրանք չափում են փիլիսոփայությունը և կրոնը նույն տվյալների և գնահատում են 4-ամյա հաստատություններում լրիվ դրույքով ուսուցանող փիլիսոփայության և կրոնի դասախոսների և անձնակազմի ընդհանուր թիվը 7646։ Նրանցից 87,3%-ը արական սեռի են (6675 տղամարդ), 12,7-ը՝ իգական (971 կին)[87]։ 1997թ. զեկույցը չափում է պատմություն 4-ամյա հաստատությունների լրիվ դրույքով դասախոսական կազմը և անձնակազմը՝ 11,383; տղամարդ՝ 76,3% (8686 տղամարդ); կին՝ 23,7% (2697 կին)։ Երկու ուսումնասիրություններից փիլիսոփայության մեջ կանանց թիվը հեշտությամբ համեմատելի չէ, բայց մի կոպիտ մեթոդ կարող է լինել 1997 թվականի զեկույցում ներկայացված կանանց թվից հանելը «պատմության և փիլիսոփայության» կանանց թվից 2000 թ. հաշվետվություն։ Դա ենթադրում է, որ մոտավոր հաշվարկով 1293 կին աշխատում է որպես փիլիսոփայության դասավանդող։
1997թ. զեկույցը ցույց է տալիս, որ հումանիտար գիտությունների դասախոսների մեծ մասը մասնակի դրույքով է[88]։ Կես դրույքով աշխատողները անհամաչափորեն կին են[89]։ Հետևաբար, լրիվ դրույքով աշխատողների նկատառումները միայն պարտադիր կերպով բաց են թողնում տվյալները կես դրույքով աշխատող շատ կանանց մասին՝ իրենց ոլորտում ակտիվ մնալու համար։ 2004 թվականին ԱՄՆ-ում փիլիսոփայության ասպիրանտների տոկոսը, ովքեր դիմել են կանանց, հասել է ռեկորդային բարձր տոկոսի՝ 33.3%, կամ շնորհված 363 դոկտորականներից 121-ը[90]։
Փոքրամասնությունները և փիլիսոփայությունը[91] (MAP) փիլիսոփայության ասպիրանտների և պրոֆեսորադասախոսական կազմի միջազգային շարժում է, որն աշխատում է «փիլիսոփայության մեջ կանանց և փոքրամասնությունների թերներկայացվածության» հետ կապված խնդիրների հետ[92]։ MAP-ը ներկայացված է ողջ աշխարհի համալսարաններում և դպրոցից դպրոց տարբերվում է իր ձևաչափով։ Այնուամենայնիվ, բոլոր խմբերը կենտրոնանում են մասնագիտության մեջ փոքրամասնությունների առջև ծառացած խնդիրների, էթնիկական ու ռասայական փոքրամասնությունների վերաբերյալ փիլիսոփայական խնդիրների, փոքրամասնությունների մաս կազմող փիլիսոփաների կատարած աշխատանքի վրա, ինչպես նաև այդ դպրոցի փիլիսոփայության բաժնին հատուկ հարցերի վրա։ MAP-ի կարճաժամկետ նպատակները ներառում են ուսանողներին այս հարցերի շուրջ քննարկումներ անցկացնելու և այդ ուղղությամբ աշխատելու համար տարածք տրամադրելը, իսկ երկարաժամկետ նպատակները ներառում են ակադեմիական փիլիսոփայության մշակույթին մասնակցությունն ու ճանաչումը փոքրամասնությունների շրջանում բարձրացնելը։ Վերջին տարիներին MAP-ը խթանել է տարբեր խմբերի միջև համագործակցությունը՝ հաստատելով, որ «կապերը երկարաժամկետ օգուտ են բերում և՛ անդամներին, և՛ բաժանմունքներին»[93], մեծացրնում են մանկավարժական աշխատանքի արդյունավետությունը և նպաստում են փիլիսոփայությունը համալսարանական կամպուսներից դուրս գտնվող այնպիսի համայնքներ բերելու ջանքերին, ինչպիսիք են բանտերը և տարրական դպրոցները։
Կանանց կարգավիճակի կոմիտեն Ամերիկյան փիլիսոփայական ասոցիացիայի հանձնաժողով է, որը զբաղված է փիլիսոփայության մեջ կանանց կարգավիճակի գնահատմանը և ներկայացմանը[94]։ 2007 թվականի ապրիլին Կանանց կարգավիճակի կոմիտեն համահովանավորեց «Ի՞նչու են կանայք փիլիսոփաների միայն 21%-ը կազմում» կենտրոնական հարցի շուրջ[95] նիստ հրավիրեց։
Այս նիստում Շերոն Քրասնոուն ենթադրեց, որ փիլիսոփայության մեջ կանանց ցածր թիվը հնարավոր է, որ պայմանավորված է
Փիլիսոփա կանանց միությունը 1972 թվականին ստեղծված խումբ է, որը ձգտում է աջակցել և խթանել կանանց փիլիսոփայությամբ զբաղվելու։ Այն իր մասնաճյուղերն ունի ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Նյու Յորքում, Ամերիկյան Խաղաղ օվկիանոսում, Միացյալ Թագավորությունում և Կանադայում[96]։ Ամեն տարի միությունը ընտրում է մեկ փիլիսոփայի որպես տարվա վաստակավոր կին-փիլիսոփա[97]։
Պարգևատրվածների ցանկում են.
Ֆեմինիստ փիլիսոփաներ բլոգն անցկացնում է Գենդերային կոնֆերանս արշավը, որը փորձում է մեծացնել կանանց ներկայացվածությունը տարբեր փիլիսոփայական գիտաժողովներում և հրատարակվող ժողովածուներում։ Բլոգում հայտարարում է, որ «բոլոր [միայն] արական սեռի [մասնակցությամբ] իրադարձությունները և ժողովածուները նպաստում են փիլիսոփայության՝ որպես տղամարդուն հարիր կարծրատիպի ամրացմանը։ Սա էլ իր հերթին հանգեցնում է փիլիսոփայության մեջ կանանց նկատմամբ անուղղակի կողմնակալությանը ... »։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.