Կախա Կալաձե
վրացի ֆուտբոլիստ և պետական գործիչ / From Wikipedia, the free encyclopedia
Կախաբեր (Կախա) Կալաձե (վրաց.՝ კახაბერ (კახა) კარლოს ძე კალაძე, փետրվարի 27, 1978(1978-02-27)[2][3][4], Սամտրեդիա, Իմերեթի մարզ, Վրաստան), վրացի քաղաքական գործիչ, նախկին ֆուտբոլիստ։ Հանդես է եկել պաշտպանի դիրքում։ Խաղացել է Կիևի «Դինամո» և «Ջենոա» ակումբներում։ Արժանացել է Վրաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը (2001-2003 և 2006 թվականներին[5]) և համարվում է Վրաստանի լավագույն ֆուտբոլիստներից մեկը[6]։
Կախաբեր Կալաձե վրաց.՝ კახაბერ (კახა) კალაძე | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | Վրաստան | ||
Մականուն | Կախա, Կալա | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 27, 1978(1978-02-27) (46 տարեկան) | ||
Ծննդավայր | Սամտրեդիա, Վրացական ԽՍՀ | ||
Հասակ | 186 սանտիմետր | ||
Քաշ | 76 կիլոգրամ | ||
Դիրք | Պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | ||
| |||
| |||
| |||
| |||
Պարգևներ
| |||
|
Կալաձեն իր ֆուտբոլային կարիերան սկսել է 1993 թվականին՝ Թբիլիսիի «Դինամո» ակումբում։ Այնտեղ Կալաձեն անցկացրեց 5 տարի՝ խաղալով 82 խաղ, և 5 անգամ արժանացավ Վրաստանի չեմպիոնի տիտղոսին։ 1998 թվականին նա տեղափոխվեց Կիևյան «Դինամո», որտեղ 3 անգամ դարձավ Ուկրաինայի չեմպիոն, նաև 3 անգամ դարձավ երկրի գավաթակիր։ «Դինամո» ակումբում նա անցկացրեց 71 խաղ և 2001 թվականին պայմանագիր ստորագրեց իտալական «Միլան»ի հետ։ «Միլանում» նա հաղթեց 1 իտալական առաջնություն, 2 անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող, 1 անգամ էլ արժանացավ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթին։ 2010 թվականի ամռանը Կալաձեն տեղափոխվեց «Ժենոա»։ 2 տարում «Ժենոա»-յում, Կալաձեն անցկացրեց 56 խաղ և խփեց 2 գոլ։ 2012 թվականի մայիսի 12-ին Կալաձեի կարիերան ավարտվեց։
15 տարի նա խաղացել է ազգային հավաքականում։ 84 խաղերից, Կալաձեն, միայն 50-ում է եղել թիմի ավագ։ Կալաձեն հավաքականից հեռանալու մասին հայտարարել է 2011 թվականի դեկտեմբերի 11-ին[7][8]։
2013 թվականի հունիսի 2-ին տեղի ունեցավ Կալաձեի հրաժեշտի խաղը, որին մասնակցեցին ճանաչված ֆուտբոլիստներ Ֆաբիո Կանավառոն, Լուկա Տոնին, Ֆեռնանդո Կոուտուն, Շոթա Արվելաձեն, Վլադիսլավ Վաշչուկը, Ալեքսանդր Շովկովսկին, Պաոլո Մալդինին, Մաթյո Ֆլամինին, Մասսիմո Օդդոն, Ֆաբիո Գրոսսոն և այլք։ Խաղին ներկա է եղել 70 000 մարդ[9]։
Կալաձեն իր քաղաքական կարիերան սկսել է «Վրացական երազ» կուսակցությունում, որն այդ ժամանակ դեռ ընդդիմադիր կողմ էր։ Ընտրություններից հետո կուսակցության ղեկավար ընտրվեց Իվանիշվիլին (երկրի վարչապետը), իսկ 2012 թվականի հոկտեմբերի 25-ին, Կալաձեին նշանակեցին էներգետիկայի և բնական պաշարների նախարար։
Կալաձեն Վրաստանի այն եզակի ֆուտբոլիստներից է, որ կարողացել է 2 անգամ արժանանալ ՈՒԵՖԱ-ի չեմպիոնի տիտղոսին։