Խաչակրաց հինգերորդ արշավանք
From Wikipedia, the free encyclopedia
Խաչակրաց հինգերորդ արշավանք, ռազմական հակամարտություն Մերձավոր Արևելքում խաչակրաց պետությունների և Այյուբյան սուլթանության միջև՝ 1217-1221 թվականներին։ Պատերազմի կոչով հանդես էին եկել Հռոմի Ինոկենտիոս III (1198-1216) և Հոնորիոս III (1216-1227) պապերը։ Արշավանքի նպատակն էր մուսուլմաններից գրավել Երուսաղեմն ու Սուրբ Երկիրը և այնտեղ վերահաստատել խաչակիրների գերիշխանությունը։
Խաչակրաց հինգերորդ արշավանք | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաչակրաց արշավանքներ | |||||||||
Ֆրիզի խաչակիրները հարձակվում են Դամիետայի աշտարակի վրա, Եգիպտոս։ | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Խաչակիրներ.
|
Մուսուլմաններ | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
Ժան I Բոեմունդ IV Հուգո I Քեյքավուս I Ֆրիդրիխ II Լեոպոլդ VI Պիեր դե Մոնտեգյու Հերման ֆոն Զալցա Գերին դե Մոնտեգյու Անդրաշ II Վիլյամ I Ֆիլիպ II Օգոստոս Հենրիխ I դե Ռոդեզ Պայո Գալվաու |
Ալ-Քամիլ | ||||||||
Կողմերի ուժեր | |||||||||
32 000 խաչակիրներ | անհայտ է | ||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||
անհայտ է | անհայտ է |
Խաչակիրների զորքերը ղեկավարել են Լատինական կայսր և Երուսաղեմի արքա Ժան I-ը, Սրբազան Հռոմեական կայսր Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենը, Ֆրանսիայի արքա Ֆիլիպ II Օգոստոսը, Կիպրոսի արքա Հուգո I-ը, Հունգարիայի արքա Անդրաշ II-ը և իրենց հպատակ ազնվականները։ 1218 թվականին արշավանքին միացան գերմանական զորքերը և հոլանդական, ֆլանդրիական ու ֆրիզական ջոկատները։
Ծրագրելով գրավել Եգիպտոսը՝ խաչակիրները Փոքր Ասիայում դաշինք կնքեցին Իկոնիայի սուլթան Քեյքավուս I-ի հետ։ Դամիետայի գրավումից հետո խաչակիրները 1221 թվականի հուլիսին շարժվեցին հարավ՝ դեպի Կահիրե, բայց պաշարների կրճատման և ջրի պակասի պատճառով ստիպված էին վերադառնալ։
Խաչակրաց հինգերորդ արշավանքը չկարողացավ իրականացնել եվրոպացի միապետների նպատակը՝ ազատագրել Երուսաղեմն անհավատներից։ Խաչակրաց պետությունները շարունակում էին նեղ շերտով ձգված մնալ Միջերկրական ծովի արևելյան ափով։ Արշավանքի ավարտին Այյուբյան սուլթան ալ-Քամիլը եվրոպացիների հետ 8 տարով խաղաղության պայմանագիր է կնքում։