Խաղողի խխունջ
փափկամարմինների տեսակ / From Wikipedia, the free encyclopedia
Խաղողի խխունջ (լատին․՝ Helix pomatia), խոշորամարմին փափկամարմին փորոտանիների դասից։ Հանդիպում է անտառներում, խոնավ վայրերում[2]։ Սնվում է տերևներով՝ հատկապես խաղողի տերևով, որտեղից էլ առաջացել է նրա անունը։ Որոշ աղբյուրների համաձայն, խաղողի խխունջները սկսել են տարածվել Կենտրոնական և Հարավ-Արևմտյան Եվրոպայի երկրներից[3]։
Խաղողի խխունջ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Helix pomatia | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
|
Դեռևս հին ժամանակներից մարդիկ խխունջն օգտագործել են սննդի մեջ և այն հասանելի է եղել բոլոր խավերի ներկայացուցիչներին։ Այդ երկրներում այն համարում են առողջարար սննդի տեսակ[4]։
Խաղողի խխունջն ակտիվ կենսակերպ է վարում գարնան սկզբից մինչև աշնան վերջը։ Ջերմաստիճանի նվազելուց հետո նրանք թաքնվում են 30 սմ հաստությամբ հողային շերտի տակ և ձմեռային քուն մտնում, նրանց մոտ սկսվում է անաբիոզի շրջան։ Որպես կանոն, նրանք միշտ ձմեռում են նույն տարածքում։ Անաբիոզի շրջանում խեցու բերանը փակվում է կրային շերտով՝ էպիֆրագմայով, որի հաստությունը ձմեռային խստաշունչ ամիսներին պաշտպանում է կենդանուն։
Բնության մեջ այս կենդանին միջին հաշվով ապրում է 7-8 տարի, բայց որոշ դեպքերում կարող է ապրել նույնիսկ 20 տարի, եթե իհարկե այլ կենդանիների կեր չդառնա։ Գրանցված ռեկորդը համարվում է 30 տարին․ այս դեպքում առանձնյակը պահվել է տնային պայմաններում[5]։