փափկամարմինների տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Խաղողի խխունջ (լատին․՝ Helix pomatia), խոշորամարմին փափկամարմին փորոտանիների դասից։ Հանդիպում է անտառներում, խոնավ վայրերում[2]։ Սնվում է տերևներով՝ հատկապես խաղողի տերևով, որտեղից էլ առաջացել է նրա անունը։ Որոշ աղբյուրների համաձայն, խաղողի խխունջները սկսել են տարածվել Կենտրոնական և Հարավ-Արևմտյան Եվրոպայի երկրներից[3]։
Խաղողի խխունջ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Helix pomatia | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
|
Դեռևս հին ժամանակներից մարդիկ խխունջն օգտագործել են սննդի մեջ և այն հասանելի է եղել բոլոր խավերի ներկայացուցիչներին։ Այդ երկրներում այն համարում են առողջարար սննդի տեսակ[4]։
Խաղողի խխունջն ակտիվ կենսակերպ է վարում գարնան սկզբից մինչև աշնան վերջը։ Ջերմաստիճանի նվազելուց հետո նրանք թաքնվում են 30 սմ հաստությամբ հողային շերտի տակ և ձմեռային քուն մտնում, նրանց մոտ սկսվում է անաբիոզի շրջան։ Որպես կանոն, նրանք միշտ ձմեռում են նույն տարածքում։ Անաբիոզի շրջանում խեցու բերանը փակվում է կրային շերտով՝ էպիֆրագմայով, որի հաստությունը ձմեռային խստաշունչ ամիսներին պաշտպանում է կենդանուն։
Բնության մեջ այս կենդանին միջին հաշվով ապրում է 7-8 տարի, բայց որոշ դեպքերում կարող է ապրել նույնիսկ 20 տարի, եթե իհարկե այլ կենդանիների կեր չդառնա։ Գրանցված ռեկորդը համարվում է 30 տարին․ այս դեպքում առանձնյակը պահվել է տնային պայմաններում[5]։
Մարմինը, ինչպես դասի բոլոր ներկայացուցիչների մոտ, կազմված է խեցուց և իրանից։ Վերջինս բաղկացած է գլխից և ոտքերից։
Խեցու չափերը հասուն առանձնյակի մոտ հասնում են մինչև 3-4,5 սմ-ի։ Խեցու չափերն այնպիսին են, որ իրանն ամբողջությամբ տեղավորում են դրանում։ Խեցին պարուրաձև է, հիմնականում 4,5 պտույտից կազմված։ Խեցու գույնը կարող է լինել դեղնադարչնագույնից մինչև սպիտակադարչնագույն։ Բայց տարբեր խխունջների մոտ խեցու գույնը էականորեն կարող է տարբեր լինել․ մի առանձնյակի մոտ այն մուգ գույն ունի, մյուսի մոտ՝ բաց[6]։ Գունավորման կտրուկ տարբերությունները կապված են բնակավայրից և հատկապես կախված է տվյալ տարածքի լուսավորումից[7]։ Գունային փոփոխությունները պայմանավորված են նաև պաշտպանական ռեակցիայով, որի շնորհիվ կարողանում են թաքնվել՝ ձուլվելով բնությանը։ Խեցու գույնի վրա ազդում է նաև այն սննունդը, որը կենդանին ուտում է։
Հասուն խխունջի ոտքերը սովորաբար 3,5-5 սմ են, երբեմն չափերը կարող են հասնել 8-9 սմ-ի։
Խաղողի խխունջի մարմինը բավականին էլաստիկ է։ Տարբեր պատճառներով պայմանավորված մարմնի գունավորումն ի տարբերություն խեցու, էականորեն տարբեր է։ Սովորաբար այն բեժ գույն է՝ շագանակագույն երանգով, ավելի հազվադեպ կարող է լինել մուգ մոխրագույն։ Այն ունի յուրահատուկ նախշեր։ Որոշ դեպքերում խխունջները զրկված են այդպիսի նախշերից կամ դա գրեթե աննկատ է։ Այդ դեպքերում խխունջի ոտքերը միագույն են[6]։ Մարմնի գույնը կարող է փոխվել միևնույն տեսակի սննդի օգտագործումից։
Մարմինը պատված է խորշոմներով, որոնք նման են քառանկյունների։ Խորշոմներում պահվում է կենդանուն անհրաժեշտ խոնավության քանակը։
Խխունջի բերանային խոռոչի վերևի հատվածում գտնվում են 2 զույգ շոշափուկներ։ Առաջին զույգ շոշափուկները (խխունջի բերանին ավելի մոտ) 2,5-4,5 մմ են։ Դրանք պատասխանատու են խխունջի հոտառության համար։ Աչքերի հատվածում գտնվող մյուս զույգ շոշափուկների երկարությունը 1-2 սմ է։ Վերջին 2 շոշափուկների վրա գտնվում են աչքերը, որոնց բոլոր ռեցեպտորները պարունակում են միևնույն ֆոտոպիգմենտը[8] Երբեմն աչքերը կարող են ոչ միայն տարբերել լուսավորությունը, այլ նաև տեսնել մինչև 1 սմ հեռավորությամբ գտնվող առարկաները։
Շոշափուկները բավականին շարժունակ են։ Առջևի շոշափուկները ավելի քիչ շարժունակ են։ Երկու զույգն էլ շատ զգայուն են։ Որևէ առարկայի հպումից խխունջը թաքնվում է խեցու մեջ։ Շոշափուկները, որի վրա գտնվում են աչքերը, բացասաբար են ընկալում վառ լույսը։
Դասի բոլոր ներկայացուցիչների նման, խաղողի խխունջի մարսողական համակարգը բաղկացած է էկտոդերմային առջևի աղուց և էնտոդերմային միջին աղուց։ Շնչառությունը թոքային է։ Սիրտը կազմված է ձախ նախասրտից և փորոքից, որը շրջապատված է պերիկարդիայով։ Արյունը անգույն է։ Նյարդային համակարգը կազմված է մի քանի նյարդային հանգույցներից և դրանցից դուրս եկող նյարդերից, որոնք հասնում են դեպի տարբեր օրգաններ։
Ուտում են ոչ միայն կենդանի բուսականություն, այլև դրանց մնացորդները[9][10]։ Ուտում են խաղողի և վայրի ելակի տերևներ, կաղամբ, բողկ, ծովաբողկ, խատուտիկ, եզան լեզու[11]։ կմախքի լավ կառուցվածքի համար նրանց անհրաժեշտ է կալցիում[12][13]։
Խաղողի խխունջը շնչում է թոքերով[14]։
Բնական պայմաններում շնչառական անցքը բացվում և փակվում է րոպեում 1 անգամ, իսկ խոնավ պայմաններում՝ ավելի քիչ ընդմիջումներով։ Շնչառական խոռոչի բացվելն ու փակվելը ուղիղ համեմատական են օդում ածխածնի երկօքսիդի կոնցենտրացիային[10]։
Տեղաշարժմանը նպաստում են ոչ միայն ոտքերի մկանների ալիքաձև կծկումները, այլև ներբանի վրա գտնվող գեղձերի արտադրած լորձը, որի շնորհիվ հեշտանում է կենդանու սահքը։ Կենդանու շարժման առավելագույն արագությունը րոպեում 17 սմ[15]։ Կենդանին կարող է շարժվել ինչպես հորիզոնական (օր՝ հողային շերտ), այնպես էլ ուղղահայաց (շենքի պատեր) մակերեսների վրա։
Անաբիոզը խաղողի խխունջի մոտ տևում է մինչև 3 ամիս, իսկ Բելառուսի բնության մեջ՝ 5 ամսից ոչ պակաս։ Անաբիոզի շրջանում փափկամարմիններին ուսումնասիրելիս պարզվել է, որ այդ ընթացքում նրանց մոտ պտղաբերությունը էականորեն նվազել է կամ ընդհանրապես ձվազատում տեղի չի ունեցել։
Խխունջը հերմաֆրոդիտ է[16]։ Բազմանում են գարնանը և աշնան սկզբին։
Այս կենդանիների համար բնական թշնամի կարող են հանդիսանալ ոզնին, օձը, բզեզները։ Վերջիններս կարող են մուտք գործել խխունջի խեցու մեջ։ Խաղողի խխունջները կեր են դառնում նաև գիշատիչ փափկամարմինների և խխունջների[11]։
Խաղողի խխունջ սկսել են աճեցնել դեռ վաղ ժամանակներից։ Ըստ Պլինիոս Ավագի, խաղողի խխունջ առաջին անգամ աճեցրել է Ֆուլվիյ Լիպինը։
Այժմ որոշ երկրներում կան բազմաթիվ, այսպես կոչված, «խխունջների ֆերմաներ», որոնք մեծ քանակությամբ խխունջներ են աճեցնում[17][18][19]։
Շատ մարդիկ այս տեսակի ներկայացուցիչներին պահում են որպես ընտանի կենդանիներ[20]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.