Լև Օբորին
From Wikipedia, the free encyclopedia
Լև Նիկոլաևիչ Օբորին (սեպտեմբերի 11, 1907(1907-09-11)[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - հունվարի 5, 1974(1974-01-05)[2][1][3], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), խորհրդային դաշնակահար։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1964)։
Լև Օբորին | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 11, 1907(1907-09-11)[1] Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] |
Երկիր | ԽՍՀՄ և Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 5, 1974(1974-01-05)[2][1][3] (66 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դաշնակահար, կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և համալսարանի դասախոս |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Մոսկվայի կոնսերվատորիա |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա և Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա |
Պարգևներ | |
Lev Oborin Վիքիպահեստում |
1926 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան Կ. Ն. Իգումնովի դասարանը։ Օբորինը խորհրդային կատարողներից առաջինն է մասնակցել միջազգային մրցույթի (1-ին մրցանակ Շոպենի անվան դաշնակահարների միջազգային 1-ին մրցույթում, Վարշավա, 1927)։ 1928 թվականից դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում (1935 թվականից՝ պրոֆեսոր, 1954-1959 թվականներին և 1965 թվականից՝ դաշնամուրի ամբիոնի վարիչ)։ Հանդես է եկել որպես մենակատար և Դ. Ֆ. Օյստրախի և Ս. Ն. Կնուշևիցկու հետ՝ անսամբլներում։ Օբորինի նվագն աչքի է ընկել մտահղացումների հստակությամբ, զգացմունքների անկեղծությամբ և ջերմությամբ։ Օբորինը[4] խորհրդային կոմպոզիտորների մի շարք երկերի, այդ թվում՝ Ա. Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտի (իրեն նվիրված), առաջին կատարողն է։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1943)։ Պարգևատրվել է Լենինի 2 և 2 այլ շքանշաններով։