Դավիդ Օյստրախ
From Wikipedia, the free encyclopedia
Դավիդ Ֆիշելեվի Օյստրախ (ռուս.՝ Ойстрах Давид Фёдорович, սեպտեմբերի 17 (30), 1908[1][2][3][…], Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 24, 1974(1974-10-24)[1][4][5], Ամստերդամ, Նիդերլանդներ), խորհրդային ջութակահար և երաժշտական մանկավարժ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Դավիդ Օյստրախ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | ռուս.՝ Давид Ойстра |
Ի ծնե անուն | ռուս.՝ Давид Фёдорович (Фишелевич) Ойстрах |
Ծնվել է | 1908 սեպտեմբերի 30 Օդեսա Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն |
Երկիր | Ռուսական կայսրություն, Ուկրաինական ԽՍՀ և ԽՍՀՄ |
Մահացել է | 24 հոկտեմբերի 1974(1974-10-24) (տարիքը 66) Ամստերդամ Ամստերդամ, Նիդերլանդներ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | ջութակահար, երաժշտական մանկավարժ |
Գործիքներ | ջութակ |
Գործունեություն | 1926 - 1974 |
Աշխատավայր | Մոսկվայի կոնսերվատորիա և Q111599291? |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա |
Անդամակցություն | ԳԴՀ Արվեստների ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ամուսին | Tamara Rotareva? |
Պարգևներ | |
David Oistrach Վիքիպահեստում |
Դավիդ Օյստրախը ջութակ և ալտ նվագել է 5 տարեկանից։ 1926 թվականին ավարտել է Օդեսայի երաժշտադրամատիկական ինստիտուտը (Պյոտր Ստոլյարսկու դասարանը)։ Դեռևս ուսանողական տարիներից Օյստրախը ելույթներ է ունեցել Օդեսայի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ որպես մենակատար և դիրիժոր։ 1932–1934 և 1941 թվականներին եղել է Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատար։ 1934 թվականից դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում (1939 թվականից՝ պրոֆեսոր, 1950 թվականից՝ ջութակի ամբիոնի վարիչ)։ Երկրորդ աշխարհամարտի (1939–1945 թվականներ) տարիներին ելույթներ է ունեցել զորահավաքային կետերում, հոսպիտալներում, պաշարված Լենինգրադում։ 1943 թվականից Օյստրախը դաշնակահար Լև Օբորինի և թավջութակահար Սվյատոսլավ Կնուշևիցկու հետ հանդես է եկել անսամբլով։ Պատերազմից հետո շարունակել է համերգային գործունեությունը։ 1945 թվականին ԽՍՀՄ հյուրախաղերի եկած ամերիկացի ջութակահար Իեհուդի Մենուհինի հետ կատարել է Բախի կրկնակի կոնցերտը։ 1960-ական թվականներին Օյստրախի դիրիժորական երկացանկն ընդգրկել է դասական և ռոմանտիկական ստեղծագործություններ (Յոհան Բախ, Վոլֆգանգ Մոցարտ, Ֆրանց Շուբերտ, Լյուդվիգ վան Բեթհովեն և ուրիշներ)։