Կոնստանտին Իգումնով
ռուս դաշնակահար / From Wikipedia, the free encyclopedia
Կոնստանտին Նիկոլաևիչ Իգումնով (ռուս.՝ Константин Николаевич Игумнов, մայիսի 1, 1873(1873-05-01)[1][2], Լեբեդյան, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն[3] - մարտի 24, 1948(1948-03-24)[3][1][2], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]), ռուս խորհրդային դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1946), արվեստագիտության դոկտոր (1940)։
Կոնստանտին Իգումնով | |
---|---|
Ծնվել է | մայիսի 1, 1873(1873-05-01)[1][2] |
Ծննդավայր | Լեբեդյան, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն[3] |
Մահացել է | մարտի 24, 1948(1948-03-24)[3][1][2] (74 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա |
Գիտական աստիճան | արվեստագիտության դոկտոր (1940) |
Մասնագիտություն | դաշնակահար, կոմպոզիտոր, համալսարանի դասախոս, երաժշտության ուսուցիչ և հրապարակախոս |
Աշխատավայր | Մոսկվայի կոնսերվատորիա |
Պարգևներ և մրցանակներ | |
Konstantin Igumnov Վիքիպահեստում |
Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (1894)։ Հայտնի են Պյոտր Չայկովսկու «Տարվա եղանակները» շարքի և դաշնամուրային այլ երկերի նրա մեկնաբանությունները։ Աշակերտներից են Նիկոլայ Օռլովը, Իսայ Դոբրովեյնը, Լև Օբորինը, Յակով Ֆլիերը։
1941–1945 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, հանդես եկել համերգներով։ Իգումնովի հայ աշակերտներից են՝ Արաքսի Հարությունյանը, Առնո Բաբաջանյանը, Եկատերինա Մալխասյանը, Մարիա Ղամբարյանը, Աննա Ամբակումյան, Մ. Մխիթարյանը։
1946 թվականին արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։