From Wikipedia, the free encyclopedia
Յակով Վլադիմիրովիչ Ֆլիեր (հոկտեմբերի 21, 1912, Օրեխովո-Զուևո[1] - դեկտեմբերի 18, 1977[2], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1966)։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։
Յակով Ֆլիեր ռուս.՝ Я́ков Флие́р | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 21, 1912 |
Ծննդավայր | Օրեխովո-Զուևո[1] |
Մահացել է | դեկտեմբերի 18, 1977[2] (65 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Կունցևսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա |
Մասնագիտություն | դաշնակահար, համալսարանի դասախոս և երաժշտության ուսուցիչ |
Աշխատավայր | Մոսկվայի կոնսերվատորիա |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Andrei Flier? |
Yakov Flier Վիքիպահեստում |
1934 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (Կ․ Ն․ Իգումնովի դաշնամուրի դասարանը), 1937 թվականին ասպիրանտուրան։ Համերգներով հանդես է եկել 1935 թվականից, հյուրախաղերով՝ Եվրոպայի երկրներում, ԱՄՆ–ում և Ճապոնիայում։
Առաջին մրցանակներ՝ երաժիշտ–կատարողների Համամիութենական 1-րդ (Լենինգրադ, 1935) և դաշնակահարների միջազգային (Վիեննա, 1936), 3-րդ մրցանակ՝ Է․ Իզաիի անվան դաշնակահարների միջագգային (Բրյուսել, 1938) մրցույթներում։
1937 թվականից դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում, 1947 թվականից պրոֆեսոր, 1965 սկսած դաշնամուրի ֆակուլտետի դեկան։ Ֆլիերի աշակերտներից են Լև Վլասենկոն, Բելլա Դավիդովիչը, Ռոդիոն Շչեդրինը, Սամվել Ալումյանը, Միխայիլ Պլետնյովը։
Ֆլիերը համարվում է խորհրդային լավագույն դաշնակահարներից մեկը, սակայն ավելի շատ զբավել է դասախոսությամբ, և մինչև 1962 թվականը հանդես չի եկել ԽՍՀՄ-ից դուրս, այսպիսով հանրաճանաչությամբ զիջելով Սվյատոսլավ Ռիխտերին և Էմիլ Գիլելսին։
Ժամանակակիցների կարծիքով, Ֆլիերը եղել է վիրտուոզ դաշնակահար։ Նրա երաժշտական ցանկը կազմված է եղել ռոմանտիկ երգահանների ստեղծագործություններով՝ Ռոբերտ Շուման, Ֆրեդերիկ Շոպեն, Ֆերենց Լիստ, Սերգեյ Ռախմանինով նաև կատարել է իր ժամանակակիցների ստեղծագործություններից, օրինակ Դմիտրի Կաբալևսկիի գործերը։ Ֆլիերի սակավաթիվ պահպանված ձայնագրություններից է դաշնամուրի համերգը Արամ Խաչատրյանի դիրիժորությամբ։
Պարգևատրվել է 4 շքանշանով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.