Ֆրեդերիկ Շոպեն
լեհ կոմպոզիտոր / From Wikipedia, the free encyclopedia
Ֆրեդերիկ Շոպեն (լեհ.՝ Fryderyk Franciszek Chopin, մարտի 1, 1810(1810-03-01)[7][8], Ժելյազովա Վոլյա, Վարշավայի դքսություն[3] - հոկտեմբերի 17, 1849(1849-10-17)[9][10][11][…], Փարիզ, Ֆրանսիայի երկրորդ հանրապետություն[3][4]), լեհ կոմպոզիտոր։ Ծնվել է 1810 թվականին Վարշավայի մոտ գտնվող Ժելյազովա Վոլլյա գյուղում։ Նա մեծ երաժիշտ և վիրտուոզ դաշնակահար էր, թեև չէր սիրում համերգներ տալ[12]։
Ֆրեդերիկ Շոպեն | |
---|---|
1835 | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | լեհ.՝ Fryderyk Franciszek Szopen[1] |
Ի ծնե անուն | Fryderyk Franciszek Chopin |
Ծնվել է | մարտի 1, 1810[2] Ժելյազովա Վոլյա, Լեհաստան Ժելյազովա Վոլյա, Վարշավայի դքսություն[3] |
Երկիր | Լեհաստան և Ֆրանսիա |
Մահացել է | հոկտեմբերի 17, 1849(1849-10-17) (տարիքը 39) Փարիզ, Ֆրանսիա Փարիզ, Ֆրանսիայի երկրորդ հանրապետություն[3][4] |
Գերեզման | Frédéric Chopin's tomb, Պեր Լաշեզ և Holy Cross Church[5] |
Ժանրեր | Դասական երաժշտություն |
Մասնագիտություն | Կոմպոզիտոր, դաշնակահար |
Գործիքներ | Դաշնամուր |
Կրթություն | Ֆրիդերիկ Շոպենի անվան երաժշտական համալսարան[6] և Վարշավայի համալսարան |
Ստորագրություն | |
Frédéric Chopin Վիքիպահեստում |
Շոպենը համարվում է «ռոմանտիկ երաժշտության» մեծագույն վարպետներից մեկը։ Հիմնականում գրել է դաշնամուրային ստեղծագործություններ. նրա մազուրկաները, պոլոնեզները, բալլադաները, վալսերը բոլորի կողմից ճանաչված գլուխգործոցներ են։ Նրա ընկեր Ռոբերտ Շումանն ասում էր.
Հանե՜ք ձեր գլխարկները, պարոնա՜յք, ձեր առջև հանճար է |
Նրա անունը պատկանում է այնպիսի տաղանդավոր երաժիշտների անվան շարքին, ինչպիսիք են Բախը, Մոցարտը, Բեթհովենը, Չայկովսկին։
Շոպենի երաժշտության հրաշալի հատկություններից է նրա հասանելիությունը։ Այն կարծես հոսում է «սրտից դեպի սիրտ»։ Նա օժտված էր բացառիկ մեղեդայնության զգացումով։ Նրա երաժշտությունը բխում էր ինչպես գյուղական հին մեղեդիներից, այնպես էլ իր ժամանակակից քաղաքի երգից ու ռոմանսից։ Նրա պարային ստեղծագործությունները՝ մազուրկաները, պոլոնեզները, վալսերը սերտ կապ ունեն ժողովրդական երաժշտության հետ։
Շոպենը մի անգամ ասել է, որ իր երաժշտության ոգին մի բառով կարելի է արտահայտել լեհերեն «Ժալ» բառով։