Ժելյազովա Վոլյա
Լեհաստանի գյուղ From Wikipedia, the free encyclopedia
Լեհաստանի գյուղ From Wikipedia, the free encyclopedia
Ժելյազովա Վոլյա (լեհ.՝ Żelazowa Wola), գյուղ Լեհաստանի արևելյան մասում[2]՝ Մազովեցյան վոևոդության Սոխաչև գմինայում (շրջանում), երկրի մայրաքաղաք Վարշավայից 46 կիլոմետր դեպի արևմուտք, Ուտրատա գետի ափին։ Գյուղն ու նրա շրջակայքը աչքի են ընկնում չքնաղագեղ բնությամբ։ Պատմական փաստաթղթերում բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է 1579 թվականին։
Բնակավայր | ||
---|---|---|
Ժելյազովա Վոլյա | ||
լեհ.՝ Żelazowa Wola | ||
Երկիր | Լեհաստան | |
Համայնք | Gmina Sochaczew? | |
Առաջին հիշատակում | 1579 | |
Բնակչություն | 63 մարդ (մարտի 31, 2021)[1] | |
Ժամային գոտի | UTC+1 | |
Փոստային դասիչ | 96-503 | |
| ||
Ժելյազովա Վոլյայում են ծնվել նշանավոր կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենը և անվանի ջութակահար Հենրիկ Շերինգը։
1909 թվականին, Շոպենի ծննդյան հարյուրամյակի կապակցությամբ, ռուս կոմպոզիտոր Սերգեյ Լյապունովը գրել է «Ժելյազովա Վոլյա, օպուս 37» (ռուս.՝ Желязова-Воля) սիմֆոնիկ պոեմը՝ ի հիշատակ լեհ մեծ երաժիշտի[3]
Գյուղում գործում է Շոպենի տուն-թանգարանը՝ շրջանակված գեղեցիկ այգով։ Մերձակա զբոսայգում տեղադրվել է մեծահամբավ կոմպոզիտորի հուշարձանը (հեղինակ՝ Յուզեֆ Գոսլավսկի)[4][5]։ Յուրաքանչյուր տարի ամռանը աշխարհի տարբեր ծայրերից եկած բազմաթիվ անվանի դաշնակահարներ Շոպենների տանը հանդես են գալիս մեծ կոմպոզիտորի ստեղծագործությունների կատարմամբ։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.