Լուի Մալ (ֆրանս.` Louis Malle, հոկտեմբերի 30, 1932(1932-10-30)[1][2][3][…], Thumeries[4][5][6] - նոյեմբերի 23, 1995(1995-11-23)[1][2][3][…], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7][8]), ֆրանսիացի կինոռեժիսոր, օպերատոր, պրոդյուսեր և սցենարիստ։ Հաճախ հիշատակվում է, որպես ֆրանսիական կինեմատոգրաֆի «նոր ալիք» շարժման ներկայացուցիչ, սակայն նրա պատկանելիությունը այդ շարժմանը` վիճելի է։

Արագ փաստեր Լուի Մալֆր.՝ Louis Malle, Ծնվել է ...
Thumb
Լուի Մալ
ֆր.՝ Louis Malle
Thumb
Ծնվել էհոկտեմբերի 30, 1932(1932-10-30)[1][2][3][…]
ԾննդավայրThumeries[4][5][6]
Մահացել էնոյեմբերի 23, 1995(1995-11-23)[1][2][3][…] (63 տարեկան)
Մահվան վայրԲևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7][8]
ԿրթությունՓարիզի կինեմատոգրաֆիայի ինստիտուտ և Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտացումսցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, կինոօպերատոր, օպերատոր-բեմադրիչ, դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր
ԱմուսինԱնն-Մարի Դեշոդթ և Քենդիս Բերգեն
Պարգևներ

French Syndicate of Cinema Critics?

Ոսկե արմավենի

Լուի Դելյուկի մրցանակ

BAFTA մրցանակ լավագույն ֆիլմի համար

Միացյալ Ազգերի մրցանակ

Ոսկե առյուծ

ԱՄՆ կինոքննադատների ազգային միության մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար

Բրիտանական ակադեմիայի կինոմրցանակ լավագույն ռեժիսուրայի համար

Ոսկե առյուծ

Լոս Անջելեսի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակ օտար լեզվով լավագույն ֆիլմի համար

Լուի Դելյուկի մրցանակ

«Սեզար» մրցանակ՝ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար

Q3703473?

լավագույն ֆիլմի համար «Սեզար» մրցանակ

«Դավիդ դի Դոնատելլո» մրցանակ օտարերկրացի լավագույն ռեժիսորին

«Սեզար» մրցանակ լավագույն սցենարի համար

Բրիտանական ակադեմիայի կինոմրցանակ լավագույն ռեժիսուրայի համար

«Դավիդ դի Դոնատելլո» մրցանակ օտարերկրացի լավագույն ռեժիսորին

BAFTA Academy Fellowship Award

Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ լավագույն սցենարիստին

[9]

BAFTA

և Սեզար
IMDbID ID 0001501
Փակել

Կենսագրությունը

Լուի Մալը ծնվել է Ֆրանսիայի Նոր դեպարտամենտի Թյումերի համայնքում, բավականին ապահովված ընտանիքում և հինգերորդն էր յոթ երեխաներից։ Սկզբնական շրջանում ուսումնասիրել է քաղաքագիտություն, իսկ հետո կինեմատոգրաֆիա։ Կինոյում իր առաջին քայլերը կատարել է Ժակ Իվ Կուստոյի մոտ, մասնակցել է «Կալիպսո» նավով Կուստոյի երկամյա արշավանքին, որի ընթացքում ձեռք է բերել կինեմատոգրաֆիական հմտություններ։ Դրա արդյունքն էր 1956 թվականին Կուստոյի հետ համատեղ նկարահանած «Լիակատար լռության աշխարհում» վավերագրական կինոնկարը։ Այդ ֆիլմն արժանացել է «Օսկար» և Կաննի կինոփառատոնի «Ոսկյա արմավենու ճյուղ» մրցանակներին։ Այդ ժամանակ Լուի Մալն ընդամենը 25 տարեկան էր։ Նույն թվականին նա նաև ռեժիսոր Ռոբեր Բրեսոնի օգնականն էր։

Որպես ռեժիսոր, Լուի Մալի առաջին ինքնուրույն ֆիլմը 1957 թվականին նկարահանված «Վերելակ դեպի կառափնարան» կինոնկարն էր։ Հաջորդ կինոնկարը 1958 թվականին նկարահանված «Սիրեկանները» ֆիլմն էր Ժաննա Մորոյի մասնակցությամբ։ Այդ կինոնկարը բանավեճերի ալիք բարձրացրեց` սեքսուալ համատեքստի պատճառով, որն այն ժամանակ դեռևս տաբու էր։ Լուի Մալի որոշ ֆիլմեր, հետագայում նույնպես շոշափում էին այնպիսի թեմաներ, որոնք համարվում էին արգելված։ Այդպիսի ֆիլմերից էին «Թափառող կրակ» (1963թ.) կինոնկարը, որի գլխավոր հերոսը հակված էր ինքնասպանություն գործելուն, «Աղմուկը սրտում» (1971թ.) կինոնկարը, որտեղ մոր և որդու միջև տեղի է ունենում սեռական կապ, իսկ «Լակոմբ Լյուսեն» (1974թ.) կինոնկարը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիստական Գերմանիայի հետ ֆրանսիացիների համագործակցության մասին։

1970-ական թվականներին Լուի Մալը զուգահեռաբար ապրում և աշխատում էր Ֆրանսիայում և ԱՄՆ-ում։ Նրա ֆիլմերում նկարահանվել են Բրիժիտ Բարդոն, Ժաննա Մորոն, Սյուզան Սարանդոնը, Մարչելլո Մաստրոյանին, Լեա Մասարին և այլք, նա համագործակցել է նաև գերմանացի ռեժիսոր Ֆոլկեր Շլյոնդորֆի հետ։ Լուի Մալը իր մի քանի ֆիլմերում հանդես է եկել նաև որպես պրոդյուսեր և օպերատոր։

Անձնական կյանքը

1965-1967 թվականներին Լուի Մալն ամուսնացած է եղել դերասանուհի Էնն-Մարի Դեշոդտի հետ։ Ունի որդի գերմանացի դերասանուհի Գիլա ֆոն Վայտերսհաուզենից և դուստր` կանադական դերասանուհի Ալեքսանդրա Ստյուարտից։ 1980 թվականից մինչև իր մահը, Լուի Մալն ամուսնացած է եղել ամերիկյան դերասանուհի Քենդիս Բերգենի հետ և ունի մեկ դուստր։

Լուի Մալը մահացել է 1995 թվականի նոյեմբերի 23-ին, Բևեռլի Հիլզում` լիմֆոմա հիվանդությունից։

Ֆիլմագրության ընտրանին

Մանրամասն տեղեկատվություն Թվական, Անվանում ...
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանում
1953 ԿրեյզիոլոգիաCrazeologie
1954 Կայարան 307Station 307
1956 Լիակատար լռության աշխարհումLe monde du silence
1957 Վերելակ դեպի կառափնարանAscenseur pour l'échafaud
1958 ՍիրեկաններըLes amants
1960 Զազին մետրոյումZazie dans le métro
1962 Մասնավոր կյանքVie privée
1963 Թափառող կրակLe feu follet
1964 Ողջույն ԲանգկոկիցBons baisers de Bangkok
1965 Վիվա ՄարիաViva Maria!
1967 ԳողըLe voleur
1968 Երեք քայլ ցնորքի մեջHistoires extraordinaires
1969 ԿալկաթաCalcutta
1969 Հնդկաստան ուրվականըL'Inde fantôme
1971 Աղմուկը սրտումLe souffle au coeur
1972 Մարդկային է, շատ մարդկային էHumain, trop humain
1972 Հանրապետության հրապարակըPlace de la République
1973 Լակոմբ ԼյուսենLacombe Lucien
1975 Սև լուսինBlack Moon
1977 Սքանչելի երեխանPretty Baby
1980 Ատլանտիկ-ՍիթիAtlantic City, USA
1981 Իմ ընթրիքը Անդրեի հետMy Dinner with Andre
1983 ԿոտրողներըCrackers
1985 Ալամո ծովածոցըAlamo Bay
1985 Աստծո երկիրըGod's Country
1986 Երջանկության ետևից...And the Pursuit of Happiness
1987 Ցտեսություն երեխաներAu revoir les enfants
1989 Միլուն մայիսինMilou en mai
1992 ՎնասDamage
1994 Վանյան 42-րդ փողոցումVanya on 42nd Street
Փակել

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.