ֆրանսիացի կինոռեժիսոր և սցենարիստ From Wikipedia, the free encyclopedia
Ռոբեր Բրեսոն (ֆր.՝ Robert Bresson, սեպտեմբերի 25, 1901[1][2][3][…], Bromont-Lamothe - դեկտեմբերի 18, 1999[1][3][4][…], Փարիզ, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի կինոռեժիսոր և սցենարիստ։
Ռոբեր Բրեսոն | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | սեպտեմբերի 25, 1901[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Bromont-Lamothe |
Վախճանի թիվ՝ | դեկտեմբերի 18, 1999[1][3][4][…] (98 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Փարիզ, Ֆրանսիա[5] |
Քաղաքացիություն՝ | Ֆրանսիա |
Մասնագիտություն՝ | սցենարիստ, կինոռեժիսոր, նկարիչ, ռեժիսոր, կինոպրոդյուսեր, հեռուստառեժիսոր և հեռուստատեսային պրոդյուսեր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0000975 |
Նախքան իրեն ռեժիսուրային նվիրելը նա զբաղվել է գեղանկարչությամբ, գրել է կինոսցենարներ։ 1940-1941 թվականներին 18 ամիս անց է կացրել գերմանական ռազմագերիների ճամբարում։ Այնտեղ ծանոթացել է հայր Բրյուկբերժեի հետ, ում հետ էլ մշակել է իր առաջին խաղարկային` «Մեղքի հրեշտակները» ֆիլմի գաղափարը, որը նկարահանվել է 1943 թվականին։ Բարոյական խնդիրների ու էքզիստենցիալ անողոք ընտրության բրեսոնյան կինեմատոգրաֆը, որը որպես կանոն հիմնված էր գրական աղբյուրների վրա, իրականություն է դարձել պավիլիոնային նկարահանումներից ու հատուկ էֆեկտներից, հիմնականում նաև` պրոֆեսիոնալ դերասաններից հրաժարվելով։
Բրեսոնի գործունեությունը, որն իրենից ներկայացնում է համաշխարհային կինեմատոգրաֆիայի բարձունքներից մեկը, նշանավորվել է մի շարք պարգևներով, որոնցից են Եվրոպական կինոակադեմիայի Ֆելիքս մրցանակը (1994) և Ռենե Քլերի մրցանակը (1995)։ Ռեժիսորի մասին նկարահանվել է «Ռոբեր Բրեսոն. անտեսանելի և չտեսնված» ֆիլմը (1965)[7]) և «Ճանապարհ դեպի Բրեսոնը» (1984)[8]:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.