Լեո Պերուց
From Wikipedia, the free encyclopedia
Լեո Պերուց (գերմ.՝ Leo Perutz, լրիվ անունը՝ Լեոպոլդ Պերուց, նոյեմբերի 2, 1882(1882-11-02)[1][2][3][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5] - օգոստոսի 25, 1957(1957-08-25)[1][2][3][…], Բադ Իսչլ, Գմունդեն, Վերին Ավստրիա, Ավստրիա[6]), ավստրիացի գրող, Էքսպրեսսիոնիզմի, «կախարդական» գրականության և «սարսափ» ժանրի ճանաչված վարպետ։
Լեո Պերուց գերմ.՝ Leo Perutz | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 2, 1882(1882-11-02)[1][2][3][…] |
Ծննդավայր | Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5] |
Վախճանվել է | օգոստոսի 25, 1957(1957-08-25)[1][2][3][…] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Բադ Իսչլ, Գմունդեն, Վերին Ավստրիա, Ավստրիա[6] |
Գերեզման | Bad Ischl Friedhof |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, վիպասան, գրող, դրամատուրգ, քննադատ և թարգմանիչ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Ժանրեր | սարսափ և մոգական ռեալիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | The master of the Day of Judgment? |
![]() |
1920-ական թվականների գերմանացի ամենահեղինակավոր գրողներից մեկը՝ Պերուցը, սկսեց կորցնել իր ժողովրդականությունը, երբ Գերմանիայում նացիոնալ-սոցիալիստների իշխանության գալուց հետո արգելք դրվեց «հրեական արվեստի» վրա։ Անշլյուսից հետո արտագաղթել է Պաղեստին։ 1950-ական թվականներին Պերուցը գրեթե մոռացվել էր Եվրոպայում, պահպանելով համբավը միայն Լատինական Ամերիկայում։ Պերուցի ստեղծագործական նոր ժողովրդականությունը, և ստեղծագործության տեղի և ազդեցության իմաստավորումը եվրոպական և ավստրիական գրականության մեջ, ի հայտ եկավ միայն նրա մահից հետո՝ 1980-1990-ական թվականներին։