From Wikipedia, the free encyclopedia
Իրինա Վալերիի Շայհլիսլամովա (առավել հայտնի Իրինա Շեյք կեղծանվամբ, հունվարի 6, 1986[1], Yemanzhelinsk, Չելյաբինսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), ռուս սուպերմոդել և դերասանուհի։
Իրինա Շեյք ռուս.՝ Irina Valeryevna Shaykhlislamova | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6, 1986[1] (38 տարեկան) |
Ծննդավայր | Yemanzhelinsk, Չելյաբինսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Մասնագիտություն | մոդել և դերասանուհի |
Աշխատավայր | Intimissimi?, Sports Illustrated Swimsuit Issue?, La Perla?, Armani, Լակոստ, Guess?, Վոգ, Elle, Harper's Bazaar, Vanity Fair, Մերի Քլեր, GQ, Maxim (ամսագիր), Cosmopolitan, Allure, Glamour, Victoria's Secret, Cesare Paciotti?, Morellato Group?, Annabelle? և Woman? |
Irina Shayk Վիքիպահեստում |
Իրինա Վալերիի Շայհլիսլամովան ծնվել է Չելյաբինսկի մարզի Եմանժելինսկի շրջանի Եմանժելինսկ քաղաքում։ Հանքափոր հայրը՝ Վալերի Շայհլիսլամովը, մահացել է 2000 թվականին թոքաբորբից, երբ Իրինան 14 տարեկան էր[3]։ Մայրը՝ Օլգան, երաժշտության ուսուցչուհի է, իրեն և երկու դուստրերին պահելու նպատակով աշխատել է 2 վայրում։ Իրինան ունի ավագ քույր՝ Տատյանան։ Արտաքին տվյալները պայմանավորված են հայրական կողմից թաթարական, իսկ մայրական կողմից՝ ռուսական ծագմամբ[4]։
Եմանժելինսկի 4-րդ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո Իրինան տեղափոխվել է Չելյաբինսկ և ընդունվել Չելյաբինսկի տնտեսագիտական քոլեջ, որտեղ սովորել է մարքեթինգ։ Այնտեղ տեղական իմիջ ակումբի ներկայացուցիչները, նկատելով աղջկան, նրան առաջարկել են աշխատել «Սվետլանա» մոդելային գործակալությունում[5]։
Իրինայի մոդելային գործունեությունն սկսվել է Չելյաբինսկի «Սուպերմոդել 2004» գեղեցկության մրցույթի հաղթանակից հետո[6]։ Սկաուտ Գիա Ջիկիձեն, որը նաև հայտնաբերել է Նատալյա Վոդյանովային, Եվգենյա Վոլոդինային, Պոլինա Կուկլինին, Ելենա Մելնիկին, Օլգա Շերերին և այլ հաջողակ մոդելների, նկատել է Իրինային և առաջարկել դառնալ պրոֆեսիոնալ մոդել։ 2005 թվականից, որպես մոդել, սկսել է աշխատել Եվրոպայում, ավելի ուշ՝ ԱՄՆ-ում[7]։
2007 թվականին Իրինան դարձել է «Intimissimi» ապրանքանիշի դեմքը և մինչև 2009 թվականը ներկայացրել այն[8]։ 2009 թվականին Իրինան նկարահանվել է «Intimissimi»-ի գովազդային հոլովակում։ 2010 թվականի սկզբից Իրինա Շեյքը ներկայացրել է «Intimissimi»-ն` որպես ապրանքանիշի պատվիրակ[9]։ 2016 թվականի մարտին նորից դարձել է իտալական նորաձևության սպիտակեղենի ապրանքանիշի դեմքը[10]։
2007 թվականից առ այսօր Իրինան նկարահանվում է «Sports Illustrated Swimsuit Edition»-ում՝ աշխատելով հայտնի լուսանկարիչներ Պամելա Հենսոնի, Սթիվ Էրլեի, Ռիկարդո Թինելիի, Ռեննիո Մայֆրեդիի և Ռաֆայել Մակուզոյի հետ[11].
Իրինա Շայհլիսլամովան հայտնվել է ամենահայտնի ամսագրերի շապիկներին՝ ներառյալ ռուսական (2016, 2017)[12], իսպանական (2013, 2014, 2017)[13], թուրքական (2016)[14], գերմանական (2016, 2017)[15], բրազիլական (2014, 2017)[16], ճապոնական (2016, 2017)[17], մեքսիկական (2014)[18] Վոգերում, զարդարել է «Glamour», «Maxim», «Allure», «GQ», «Numero», «Vanity Fair», «Grazia», «Harper's Bazaar», «Cosmopolitan» ամսագրերի շապիկները[19]։
2015 թվականին «L’Oréal» կոսմետիկ բրենդի հետ կնքել է պայմանագիր և սուպերմոդելներ Դաութզեն Կրուսի, Լառա Սթոունի, Բյանկա Բալտիի և ուրիշների հետ դարձել ապրանքանիշի միջազգային պատվիրակ[20]։
Եղել է «Armani Exchange» (2010)[21], «Guess» (2008-2009)[22], «Intimissimi» (2007-2009, 2016-առ այսօր)[8], «Beach Bunny» (2009)[23], «Lacoste» (2007)[7], «La Perla» (2007)[7], «Givenchy & Givenchy Jeans» (2015-2017)[24], «Agua Bendita» (2015), «Linda Farrow» (2015), «Replay» (2011, 2017)[25], Twin-Set (2014), Alberta Ferretti (2017)[26], «Blumarine» (2017)[27] և այլ բրենդների դեմքը։
models.com կայքում Իրինա Շեյքը նշվել է ամենասեքսուալ մոդելների և ինդուստրիայի խորհրդանիշների ցանկում[28][29]։
2016 թվականի դեկտեմբերին նա առաջին անգամ մասնակցել է Փարիզում կայացած «Victoria's Secret»-ի «Fashion Show»-ին[30][31]։ Ընդ որում, Իրինան բեմահարթակ է դուրս եկել դստեր՝ Լեյա դը Սյենով հղի ժամանակ։
Վարել է ռուսալեզու «Թոփ-մոդել» ռեալիթի շոուի 4-րդ եթերաշրջանը, սակայն շուտով շոուն վերջնականապես փակվել է[32][33]։
«Need for Speed» համակարգչային խաղում Իրինան խաղացել է Միլա Բելովայի (անգլ.՝ Mila Belova) կերպարը։
Իրինայի լավագույն դիզայներ ընկերներն են Դոնաթելա Վերսաչեն և Ռիկարդու Թիշին[34][35]։
2010-2015 թվականներին հանդիպել է պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի հետ[36]։
2015 թվականի ապրիլից հանդիպել է դերասան Բրեդլի Քուփերի հետ[37][38][39]։ 2017 թվականի մարտի 21-ին զույգն ունեցել է դուստր՝ Լեյա դը Սյեն Շեյք Քուփերին[40][41]։ 2019 թվականի հունիսին հայտնի դարձավ, որ զույգն ամուսնալուծվել է[42]։
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթն իր «Christian Dior Denim Flow» երգում հիշատակել է Իրինային՝ ասելով. «I wanna see Irina Shayk next to Doutzen» (Ես ցանկանում եմ Իրինա Շեյքին տեսնել Դաութզենի կողքին՝ նկատի ունենալով «Victoria’s Secret»-ի հրեշտակ Դաութզեն Կրուսին)։ Իրինան ներգրավված է եղել նաև Քանյեի «Power» երգի տեսահոլովակի նկարահանումներին (տեսահոլովակում ներգրավված էին նաև մոդելներ Դիանդրա Ֆորրեսթը և Ջեսսիկա Ուայթը)։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2011 | Need for Speed: The Run | Need for Speed: The Run | Միլա Բելովա | |
2013 | կֆ | Գործակալ | L'Agent | գործակալ |
2014 | ֆ | Հերակլես | Hercules | Մեհարա |
2016 | ս | Էմի Շումերի ներսում | Inside Amy Schumer | կին |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.