ֆրանսիացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Ժյուլ Բաստիեն Լըպաժ (ֆր.՝ Jules Bastien-Lepage, նոյեմբերի 1, 1848[1][2][3][…], Դանվիլիե, Մյոզ - դեկտեմբերի 10, 1884[1][2][4][…], Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի նկարիչ, գեղանկարչության մեջ նատուրալիզմի՝ որպես ռեալիզմի բաղկացուցիչ մասի, ներկայացուցիչ։ Առաջիններից մեկն է, որը պատկերել է գյուղական կենցաղը նատուրալիզմի ոգով։ Նրա տաղանդի երկրպագուն և ընկերն էր Էմիլ Զոլան։
Ժյուլ Բաստիեն Լըպաժ ֆր.՝ Jules Bastien-Lepage | |
---|---|
Ի ծնե | Jules Bastien-Lepage |
Ծնվել է | նոյեմբերի 1, 1848[1][2][3][…] |
Ծննդավայր | Դանվիլիե, Մյոզ |
Վախճանվել է | դեկտեմբերի 10, 1884[1][2][4][…] (36 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[5] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | նկարիչ, նկարիչ-փորագրող և վիզուալ արտիստ |
Ոճ | S. tuberosum |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Adolphe Franck (1810-1893), French philosopher?, Émile Bastien-Lepage?, The beggar? և Հոկտեմբեր: Կարտոֆիլի բերքահավաք |
Ուսուցիչ | Ալեքսանդր Կաբանել |
Աշակերտներ | Ագնես Կաթինկա Վիլհելմինա Լուն |
Պարգևներ | |
Jules Bastien-Lepage Վիքիպահեստում |
Ժյուլ Բաստիեն Լըպաժը ծնվել է գյուղացիների ընտանիքում, Լոթարինգիայի Դանվիլյե բնակավայրում, սովորել է 1868 թվականից Փարիզում։ Մասնակցել է 1870 թ. ֆրանս-գերմանական պատերազմին, որտեղ, վիրավորվելով վերադառնում է հայրենի գյուղ։ 1870-1883 թթ. ճանապարհորդել է Իտալիայում։ Արդեն լինելով քաղցկեղով ծանր հիվանդ, ձեռնարկում է ճանապարհորդություն Ալժիրում։
Նրա կտավները ներկայումս գտնվում են աշխարհի խոշորագույն թանգարաններում՝ Փարիզում, Լոնդոնում, Մելբուրնում, Նյու Յորքում։
Լըպաժը մահացել է Փարիզում, 36 տարեկանում։ Դանվիլյեյում գտնվող գերեզմանի մոտ նրա եղբայր Էմիլ Բաստիենը ստեղծել է զբոսայգի։ Եկեղեցու բակում տեղադրված է եղել Օգյուստ Ռոդենի ստեղծած Ժյուլ-Բաստյենի բրոնզե արձանը[6]։ 2011 թ. Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Երևան կատարած այցի ժամանակ արձանը նվիրաբերվել է Հայաստանին՝ անկախության 20-ամյակի պատվին։ Հոկտեմբերի 7-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցավ արձանի հանդիսավոր բացումը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.