Լոթարինգիա
From Wikipedia, the free encyclopedia
Լոթարինգիա (ֆր.՝ Lorraine [lɔˈʁɛn], գերմ.՝ Lothringen), պատմական մարզ Ֆրանսիայի հյուսիս-արևելքում, Մոզել գետի ավազանում։ Տարածությունը 23.5 հզ կմ² է։ Գլխավոր քաղաքը Նանսին է։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Լոթարինգիա | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Համայնք | Ֆրանսիայի մետրոպոլիս | ||||
Մակերես | 23 547 կմ² | ||||
Բնակչություն | 2 345 197 մարդ (2013) | ||||
| |||||

1982-2016 թվականներին Լոթարինգիան Ֆրանսիայի վարչական շրջան էր։ 2016-ին տարածքային բարեփոխումների արդյունքում այն մտավ նոր Գրանդ Էստ երկրամասի մեջ։ Լոթարինգիան բաղկացած է 4 դեպարտամենտներից՝ Մյորթ և Մոզել, Մյոզ, Մոզել և Վոգեզներ դեպարտամենտներից՝ ներառելով 2337 կոմունա։ Մեցը երկրամասի վարչական կենտրոնն է։
Լոթարինգիան սահմանակցում է Գերմանիային, Բելգիային և Լյուքսեմբուրգին։
Անվանում
Անվանումը ստացել է Լոթարինգիայի թագավորության առաջին թագավոր Լոթար II-ի անունից․ - ing֊ը գերմաներեն վերջածանց է, որը նշանակում է հետնորդներ կամ հպատակներ։ Դրանց ավելացվել է -ia մասնիկը, որը երկրի իմաստ ունի։ Այսպիսով Լոթարինգիա նշանակում է «Լոթարի մարդկանց երկիր»[1]։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.