From Wikipedia, the free encyclopedia
Թամարա Վլադիմիրի Թումանովա (մարտի 2, 1919[1][2][3], Տյումեն, Tyumen Governorate - մայիսի 29, 1996[1][3], Սանտա Մոնիկա, ԱՄՆ), հայ-լեհական ծագումով ռուսաստանցի բալետի պարուհի, կինոդերասանուհի, երգչուհի։
Թամարա Թումանովա | |
---|---|
Ծնվել է | մարտի 2, 1919[1][2][3] |
Ծննդավայր | Տյումեն, Tyumen Governorate |
Մահացել է | մայիսի 29, 1996[1][3] (77 տարեկան) |
Մահվան վայր | Սանտա Մոնիկա, ԱՄՆ |
Գերեզման | Hollywood Forever Cemetery |
Քաղաքացիություն | ՌԽՖՍՀ և ԱՄՆ |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Մասնագիտություն | պարուսույց, բալետի պարող, բալետի պարուհի, դերասանուհի, կինոդերասանուհի և պարուհի |
Tamara Toumanova Վիքիպահեստում |
Թամարա Թումանովան ծնվել է Շանհայում։ Զինվորական Վլադիմիր Թումանովի (Թումանյանց) դուստրը։ Այլ աղբյուրներ նրան վերագրում են վրացական ծագում, քանի որ մայրը Վրաստանի իշխանուհի էր։ Համարվել է ժամանակի բալետի լավագույն մանուկ պարուհիներից։ 1920 թվականից կյանքի զգալի մասն անցկացրել է Փարիզում, սովորել կոնսերվատորիայում, երգել Գրանդ օպերայում։ 1932 թվականից պարել է Մոնտե Կառլոյի ռուսական «Օրիժինալ Բալե Ռյուս», «Ֆեստիվալ Բալե» բալետային խմբերում, Ջ. Բալանչինի ամերիկյան բալետի դպրոցում։ Գլխավոր դերապարերով հանդես է եկել Ադանի «Ժիզել, Չայկովսկու «Քնած գեղեցկուհին» և այլ բալետներում։ 1940 թվականին տեղափոխվել է ԱՄՆ։ Նկարահանվել է «Փառքի օրեր», «Մենք երգում ենք երեկոյան», «Շերլոկ Հոլմսի անձնական կյանքը» և այլ ֆիլմերում։ Ամուսնացած է եղել ֆիլմարտադրիչ Քեյսի Ռոբինսոնի հետ։
Մահացել է 1996 թվականին, թաղված է Սանտա Մոնիկայում (Կալիֆոռնիա)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.