Տյումեն, քաղաք, ՌԴ-ի Տյումենի մարզի վարչական կենտրոնը։ Նավահանգիստ Տուրա գետի (Տոբոլի վտակ) ափին։ Երկաթուղային հանգույց։ Մեքենաշինության (նավաշինության և այլն), փայտամշակման, տեքստիլ արդյունաբերության կենտրոն[3]։

Արագ փաստեր Քաղաքային շրջան, Երկիր ...
Քաղաքային շրջան
Տյումեն
Tyumen
Դրոշ Զինանշան
Thumb Thumb

Thumb
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՔաղաքTyumen Urban Okrug?[1]
Հիմնադրված է1586 թ.
Մակերես698,48 կմ²
ԲԾՄ102 մետր
Կլիմայի տեսակ480
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն861 100 մարդ (հունվարի 1, 2024)[2]
Ժամային գոտիUTC+ 2
Հեռախոսային կոդ3452
Փոստային դասիչ625000
Պաշտոնական կայքtyumen-city.ru(ռուս.)
Thumb
Տյումեն (Ռուսաստան)
Փակել

Ստուգաբանություն

Տյումեն Սիբիրում ռուսների հիմնած առաջին քաղաքն է։ Հիմնադրվել է 1586 թվականին Չինգի-Տուրա («Չինգիզի քաղաք») թաթարական քաղաքի տեղում։ Ռուսները Տյումեն անունը փոխառել են այն տարածաշրջանից, որում հայտնի էր թաթարական Տյումեն թագավորությունը։ Դրա անվանման հիմքում են մոնղոլ և թուրք тюмян, тюмэн բառերը, որ նշանակում են «տասը հազար», տասը հազար մարդ միավորող զորամիավորում։ Այդպես էին կոչվում նաև այդ տարածքը և դրա վրա բնակվող ցեղը։ Այսպիսով`զորամիավորման, տարածքի և դրա բնակիչների անունը դարձավ նաև ռուսական Տյումեն քաղաքի անունը։

Քույր քաղաքներ

Կլիմա

Ժամային գոտի

Տյումենը գտնվում է MSC + 2 ժամային գոտում (Եկատերինբուրգի ժամանակ)։ UTC- ի նկատմամբ կիրառելի ժամանակի հաշվարկը +5: 00  աստղագիտական կեսօրը սկսվում է ժամը 12։ 38-ին:

Մանրամասն տեղեկատվություն Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Տյումեն, Ամիս ...
 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Տյումեն
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 5,6 7,3 17,1 30,7 34,9 36,2 37,5 37,4 31,2 24,1 12,8 9,0 37,5
միջին առավելագույնը (°C) −10,7 −8,2 0,1 9,4 17,7 23,3 24,5 21,2 14,7 7,2 −3,5 1,4 7,2
միջին ջերմաստիճանը (°C) −15 −13,3 −5,3 3,7 11,3 17,1 18,8 15,8 9,6 3,1 −7 −13 2,2
միջին նվազագույնը (°C) −19,2 −18,1 −10,4 −1,3 5,4 11,3 13,6 11,1 5,4 −0,4 −10,4 −16,9 −2,5
բացարձակ նվազագույնը (°C) −46,2 −43,7 −38,4 −29,5 −10,2 −1,9 0,7 −2,7 −8,6 −26,7 −41 −49,2 −49,2
տեղումների քանակը (մմ) 25 15 17 23 45 55 89 60 57 39 34 27 485
Աղբյուր՝ Տյումեն կլիմա (ռուսերեն)
Փակել

Քաղաքի ընդհանուր բնութագրերի համաձայն, կլիման չափավոր մայրցամաքային է։ Տեղումները ցածր են, միջինում տարեկան 480 մմ, հիմնականում ամռանը։ Հունվար ամսվա միջին ջերմաստիճանը -15 °C է, մինչ այսօր գրանցված ամենացածր ջերմաստիճանը 1958 թ. Դեկտեմբերի 26-ին էր`- 49.2 °C,: Ձմռանը տեղումների քանակը մինչեւ 130 է։ Ձմեռը չափավոր է։ Ձմռան առաջին կեսը համեմետաբար մեղմ է երկրորդ կեսից, հաճախակի տաքացումներով։ Հունվարից փետրվար պահպանվում է ցուրտ եղանակը, հնարավոր են նաև խիստ սառնամանիքներ։ Փետրվարը ամենածանր ձմեռային ամիսն է։ Մարտը ցուրտ է, գարնան եղանակային փոփոխություն նկատվում է ապրիլի առաջին օրերին։ Լինում են ուժեղ շոգեր՝ առանց անձրևների, կամ միայն անձրևոտ օրեր և թեթև քամիներ։ Ամառը ուղեկցվում է փոփոխական եղանակներով՝ շոգ օրերին հաջորդում են զով եղանակները։ Հուլիսի ջերմաստիճանը +18,8 °C է, ամռանը առավելագույնը `+ 37,5 ° C: Աշունը նույնպես տաք է։

Բնակչություն

Համաձայն 2018 թ. Համառուսական մարդահամարի բնակչության թիվը 1111 է։ Ռուսաստանի Դաշնության քաղաքներից 70-րդն էր։ Սիբիրում `4-րդ, Ուրալը` 3-րդ տեղը։

2019 թ. Հունվարի 1-ին տվյալներով բնակչության թիվը ավելացել է 791,236 հազարի։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.