Էուստոմա
From Wikipedia, the free encyclopedia
Էուստոմա (լատին․՝ Eustoma), բոգազգիների ընտանիքի բույս։
Էուստոմա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բոգածաղկավորներ (Gentianales) |
Ընտանիք | Բոգազգիներ (Gentianaceae) |
Ցեղ | Էուստոմա (Eustoma) Salisb., 1806 |
Անվանումն առաջացել է հունարեն ευ ( լավ) և στόμα (բերան) արմատներից։ Այս ընտանիքին պատկանող մշակովի բույսերը հաճախ կոչվում են լիզանտուս (լատին․՝ Lisianthus), դա նաև ցեղի հնացած բուսաբանական անվանումն է։ Ամերիկայում էուստոմայի ավանդական անվանումներն են[1]՝ Texas bluebell (Տեխասի զանգակ), prairie gentian (տափաստանային բոգ), tulip gentian և նույնիսկ gentian (բոգ)։
Բույսի արեալն ընդգրկում է ԱՄՆ-ն Մեքսիկան, Հարավային Ամերիկան և Կարիբյան ծովի որոշ կղզիներ։
էուստոմաները ունենում են 60 սմ բարձրություն, ծաղիկները կապույտ են՝ տարբեր նրբերանգներով։ Արհեստականորեն աճեցվում են կարմիր, սպիտակ, դեղին և դրանց նրբերանգներով սորտեր։
Առավել տարածված է էուստոմա խոշորածաղիկը, որն աճեցվում է նաև որպես դեկորատիվ սենյակային բույս։ Երբեմն էուստոմա խոշորածաղիկը և Ռասսելի էուստոման միավորվում են նույն տեսակի մեջ[2]։