![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/66/Emmanuelle_Charpentier.jpg/640px-Emmanuelle_Charpentier.jpg&w=640&q=50)
Էմանուել Շարպանտիե
Ֆրանսիացի մանրեակենսաբան, կենսաքիմիկոս / From Wikipedia, the free encyclopedia
Էմանուել Մարի Շարպանտիե (ֆրանսերեն: ; ծնված՝ դեկտեմբերի 11, 1968[32]) ֆրանսիացի պրոֆեսոր, մանրէաբանության, գենետիկայի և կենսաքիմիայի ոլորտների հետազոտող[33]։ 2015 թվականից նա Բեռլինի Մաքս Պլանկի ինֆեկցիոն կենսաբանության ինստիտուտի տնօրենն է։ 2018 թվականին նա հիմնել է հետազոտական ինստիտուտ՝ Մաքս Պլանկի պաթոգեննների ուսումնասիրության միավորում[34]։ 2020 թվականին Շարպանտիեն և ամերիկացի կենսաքիմիկոս Ջենիֆեր Դուդնան Կալիֆորնիայի համալսարանից, Բերքլիից, արժանացան քիմիայի Նոբելյան մրցանակի «գենոմի խմբագրման մեթոդի մշակման համար» (CRISPR-ի միջոցով)։ Սա առաջին Նոբելյան մրցանակն էր երբևէ, որ միայն երկու կին արժանացան[35][36][37]։
Արագ փաստեր Էմանուել Շարպանտիե ֆր.՝ Emmanuelle Charpentier, Ծնվել է ...
Փակել