Ջենիֆեր Էնն Դուդնա (անգլ.՝ Jennifer Anne Doudna, փետրվարի 19, 1964(1964-02-19)[1][2], Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի կենսաքիմիկոս և գենետիկ, գենոմիկայի հետազոտող, «CRISPR-Cas9» գենոմի փոփոխման տեխնոլոգիայի ստեղծողներից մեկը։ Աշխատությունները հիմնականում նվիրված են կառուցվածքային կենսաբանության և կենսաքիմիայի ոլորտներում։ Քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր (2020, Էմանուել Շարպանտիեի հետ համատեղ)՝ գենոմի փոփոխման մեթոդի մշակման համար[57]։
Արագ փաստեր Ջենիֆեր Դուդնաանգլ.՝ Jennifer Anne Doudna, Ծնվել է ...
Ջենիֆեր Դուդնա անգլ.՝ Jennifer Anne Doudna |
---|
|
Ծնվել է | փետրվարի 19, 1964(1964-02-19)[1][2] (60 տարեկան) Վաշինգտոն, ԱՄՆ |
---|
Բնակության վայր(եր) | Հիլո[3] |
---|
Քաղաքացիություն | ԱՄՆ |
---|
Մասնագիտություն | կենսաքիմիկոս, մոլեկուլային կենսաբան, համալսարանի դասախոս, քիմիկոս և բյուրեղագիր |
---|
Գործակից | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի[4][5] |
---|
Հաստատություն(ներ) | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի[3][6], Կալիֆորնիայի համալսարան, Սան Ֆրանցիսկո, Howard Hughes Medical Institute?[3] և Եյլի համալսարան[3] |
---|
Գործունեության ոլորտ | Կենսաքիմիա[3], մոլեկուլային կենսաբանություն[7], տրանսկրիպցիա[7], Հեպատիտ C վիրուս[7], RNA interference?[7], Ռիբոսոմ[7] և Ռենտգենյան ճառագայթների դիֆրակցիա[7] |
---|
Պաշտոն(ներ) | տնօրենների խորհրդի անդամ |
---|
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[8], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Բժշկության ազգային ակադեմիա (ԱՄՆ), Լոնդոնի թագավորական ընկերություն[9] և Պապական գիտությունների ակադեմիա |
---|
Ալմա մատեր | Հարվարդի համալսարան (1989)[3], Pomona College? (1985)[3] և Hilo High School? |
---|
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
---|
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[10] |
---|
Գիտական ղեկավար | Ջեկ Շոստակ |
---|
Եղել է գիտական ղեկավար | Akshay Tambe?[11] |
---|
Ազդվել է | Corwin Hansch?[3], Sharon Panasenko?[3], Ջեկ Շոստակ[3] և Thomas Cech?[3] |
---|
Պարգևներ | |
---|
Ամուսին(ներ) | Jamie H. D. Cate?[56] |
---|
Jennifer Doudna Վիքիպահեստում |
Փակել
Հայտնի է դարձել որպես ՌՆԹ-ինտերֆերենցիայի հետազոտող և «CRISPR» գենոմի փոփոխման տեխնիկայի հայտնաբերիչ։ 2012 թվականին Դուդնան և Էմանուել Շարպանտիեն դարձել են առաջիններն, ովքեր առաջարկել են, որ «CRISPR/Cas9» մեխանիզմը կարող է օգտագործվել գեների ծրագրավորված խմբագրման համար[58], ինչը գնահատվում է որպես կենսաբանության պատմության մեջ ամենանշանակալի հայտնագործություններից մեկը[59][60]։
Փիլիսոփայության դոկտոր (1989), Բերքլիի կալիֆոռնյան համալսարանի պրոֆեսոր, Հովարդ Հյուզի բժշկական ինտիտուտի հետազոտող (1997 թվականից)[61], ԱՄՆ գիտությունների (2002) և բժշկական (2010) ակադեմիաների անդամ, Լոնդոնի թագավորական ընկերության արտասահմանցի անդամ (2016)։
Երբ նա յոթ տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Հավայան կղզիներ, որտեղ նրա հայրն սկսել է անգլերեն գրականություն դասավանդել Հավայան համալսարանում, իսկ մայրը՝ տեղական քոլեջում։
Կապուտաչյա Ջենիֆերն իրեն օտար էր զգում այնտեղի երեխաների մեծ մասի շրջանում, որոնք ունեին պոլինեզիական և ասիական ծագում, և հաճախ «փախչում» էր գրքեր կարդալու, կամ էլ ուսումնասիրում էր կղզու կտրատված հրաբխային լանդշաֆտը, լողափերը և փարթամ բուսականությունը։
Ավարտել է Պոմոնական քոլեջը (քիմիայի բակալավր, 1985)։ 1989 թվականին ստացել է կենսաքիմիայի գծով փիլիսոփայության դոկտորի աստիճան Հարվարդի բժշկական դպրոցում՝ Ջեք Շոստակի ղեկավարությամբ, որը հետագայում արժանացել է 2009 թվականի Նոբելյան մրցանակի։ Նրա դոկտորական ուսումնասիրությունները վերաբերում են ՌՆԹ-ին։
2002 թվականից աշխատում է Բերքլիի կալիֆոռնյան համալսարանում, որտեղ այժմ քիմիայի և մոլեկուլային ու բջջային կենսաբանության պրոֆեսոր է։
Արվեստի և գիտության ամերիկյան ակադեմիայի անդամ է (2003), «National Academy of Inventors»-ի (2014) և Քաղցկեղի հետազոտությունների ամերիկյան ասոցիացիայի ակադեմիայի (AACR Academy, 2017) գործող անդամ է (ֆելոու)։
Ավելի քան 200 գիտական աշխատանքների հեղինակ է[62]։
Ամուսինը՝ Ջեյմի Քեյթը, Բերքլիի կալիֆոռնյան համալսարանի պրոֆեսոր է[63][64]։ Որդին՝ Էնդրյու Դուդնա-Քեյթը (ծնված 2002 թվականին), «հետաքրքրված է համակարգիչներով և մաթեմատիկայով»[63]։
- 1996՝ Beckman Young Investigators Award
- 1999՝ Ուիլյամ Բեյքերի մրցանակ՝ հետազոտության մեջ նախաձեռնությունների համար
- 2000՝ Ալան Ուոթերմանի մրցանակ
- 2001՝ Eli Lilly Award in Biological Chemistry
- 2013՝ Mildred Cohn Award in Biological Chemistry, ASBMB (առաջին մրցանակակիր)
- 2014՝ Փոլ Յանսենի մրցանակ՝ կենսաբժշկական հետազոտության համար
- 2014՝ Lurie Prize in Biomedical Sciences
- 2014՝ Gabbay Award
- 2015՝ Բժշկության ոլորտում առաջնամուտի մրցանակ
- 2015՝ Գրուբերի մրցանակ
- 2015՝ Աստուրիայի արքայադստեր մրցանակ
- 2015՝ Մեսրիի մրցանակ
- 2015՝ Քիմիայի Thomson Reuters Citation Laureate մրցանակ
- 2015՝ Ընդգրկվել է «Time 100» ցանկում
- 2016՝ Լ՛որեալ-ՅՈՒՆԵՍԿՕ[65]
- 2016՝ Փաուլ Էրլիխի և Լյուդվիգ Դարմշտադտերի մրցանակ
- 2016՝ Գայրդների միջազգային մրցանակ
- 2016՝ Ուորեն Ալփերթի հիմնադրամի մրցանակ
- 2016՝ Հեյնեկենի մրցանակ
- 2016՝ Դիքսոնի մրցանակ (բժշկություն)
- 2016՝ Թանի մրցանակ
- 2016՝ «Նակասոնեի մրցանակ՝ HFSP» (Էմանուել Շարպանտիեի հետ համատեղ)
- 2016՝ BBVA Foundation Frontiers of Knowledge Award
- 2016՝ Ֆիլադելֆիայի Ջոն Սքոթի մեդալ
- 2016՝ Kavli Lecturer, CSSP[66]
- 2017՝ Ճապոնիայի մրցանակ
- 2017՝ Ֆ․ Ա․ Քոթոնի մեդալ
- 2017՝ Օլբանիի բժշկական կենտրոնի մրցանակ
- 2017՝ Դիքսոնի մրցանակ (գիտություն)
- 2017՝ «Carl Sagan Prize for Science Popularization»
- 2018՝ Լոնդոնի թագավորական ընկերության Քրունիանական լեկցիա
- 2018՝ Քիմիական գիտությունների գծով ԱՄՆ ԳԱԱ մրցանակ
- 2018՝ Fiat Lux Faculty Award, Cal Alumni Association
- 2018՝ Քավլիի հիմնադրամի համանուն մրցանակ (Էմանուել Շարպանտիեի և Վիրգինյուս Շիկշնիսի հետ համատեղ)
- 2018՝ Pearl Meister Greengard Prize, Ռոքֆելլերի համալսարան
- 2018՝ Lila Gruber Memorial Cancer Research Award, Մաշկաբանության ամերիկյան ակադեմիա
- 2018՝ Քաղցկեղի ամերիկյան հասարակության Պատվո մեդալ
- 2018՝ Հարվիի մրցանակ
- 2019՝ Lui Che Woo Prize
- 2019՝ Նիրենբերգի մրցանակ, «Scripps Institution of Oceanography»[67]
- 2020՝ բժշկության ոլորտում Վոլֆի մրցանակ
- 2020՝ Գուգենհայմի կրթաթոշակ[68]
- 2020՝ Vanderbilt Prize in Biomedical Science[69]
- 2020՝ Քիմիայի Նոբելյան մրցանակ
Եյլի (2016) և Հոնկոնգի (2017) համալսարանների պատվավոր դոկտոր է։