![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c8/Embalming_fluid.jpg/640px-Embalming_fluid.jpg&w=640&q=50)
Զմռսում
From Wikipedia, the free encyclopedia
Զմռսում, դիակների կամ առանձին օրգանների նեխման կանխման մեթոդ։ Օգտագործվում է մարդկանց դիակները մահից հետո պահելու համար, վարակազերծում է դիակները՝ երկարատև պահպանման համար՝ որպես անատոմիական ցուցանմուշներ։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c8/Embalming_fluid.jpg/640px-Embalming_fluid.jpg)
Զմռսումը օգտագործել են հնագույն ժամանականերից։ Զմռսման էությունն այն է, որ դիակի հյուսվածքներին նյութեր են լցնում, որոնք սպանում են միկրոբներին և խոչընդոտում են հյուսվածքների ոչնչացմանը։ ՀԻն Եգիպտոսում զմռսման համար օգտագործել են բուրումնավետ նյութեր՝ բալզամներ (որտեղից էլ առաջացել է անվանումը)։ Եգիպտոսում զմռսելուց առաջ մարդու ուղեղը հանում էին քթից, քանի որ համարում էին, որ այն իրենից արժեք չէր ներկայացնում (այդ ժամանակ ուղեղի ֆունկցիայի մասին տեղեկություն չկար. դրա համար էլ ուղղակի դեն էին նետում), իսկ մյուս օրգանները պահպանվում էին դիակից առանձին։
Ներկայումս զմռսման համար հիմք է հանդիսանում ֆորմալինը։ Ուկրաինայում Վիննիցայի մոտ 1881 թվականից պահպանվում է առաջին հայրենական զմռսող Դ․ Ի․ Վիդոդցևի կողմից զմռսված նշանավոր վիրաբույժ և անատոմիստ Ն․ Ի․ Պիրոգովի մարմինը։
Զմռսման դասական մեթոդ են համարվում Մելնիկով-Ռավեդենկովի, Վորոբյով-Զբարսկի, Բրոշի և Աբրիկոսովի մեթոդները։
Ժամանակակից ռուսալեզու գրականության տեսության մեջ զմռսման պրակտիկային շատ քիչ ուշադրություն են դարձրել։ Կարելի է առանձնացնել միայն մեկը, որը դարձել է մատենագրական։ Բացառություն է հրատարակված «Զմռսումը և դիակների վերականգնումը», որը գրվել է դատական բժիշկների կողմից։