Զանգեզուրի լեռներ
From Wikipedia, the free encyclopedia
Զանգեզուրի լեռներ, Զանգեզուրի լեռնաշղթա, Կոնգուր-Ալագյոզյան լեռնաշղթա, Կոնգուր-Ալագյազի լեռնաշղթա, Կոնգուրո-Ալագյազի լեռնաշղթա, Սյունյաց լեռներ, լեռնաշղթա Հայաստանի հարավ-արևելքում։ Ձգվում է միջօրեականի ուղղությամբ՝ Վարդենիսի և Արևելյան Սևանի լեռնաշղթաների հանգուցվելու կետից (Քեթի լեռ) մինչև Արաքս գետի Մեղրու կիրճը։ Երկարությունը շուրջ 130 կմ։ Առավելագույն բարձրությունը Կապուտջուղ լեռն է, որի բարձրությունը 3904 մ[1]։ Արձակում է լեռնաբազուկներ դեպի արևմուտք՝ Վայքի, իսկ դեպի արևելք՝ Բարգուշատի և Մեղրու լեռնաշղթաներ։ Ունի պղնձի և մոլիբդենի հանքավայրեր[2][3]։
Արագ փաստեր Զանգեզուրի լեռներ, Տեսակ ...
Զանգեզուրի լեռներ | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Հայաստան և Ադրբեջան |
Վարչատարածքային միավոր | Սյունիքի մարզ և Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն |
Լեռնաշղթա | Փոքր Կովկաս |
Բարձրություն (ԲԾՄ) | 3905 մետր |
Երկարություն | 130 կմ |
Մեծագույն գագաթ | Կապուտջուղ |
Փակել