From Wikipedia, the free encyclopedia
Վարդենիսի լեռներ, լեռներ Հայկական լեռնաշխարհում՝ Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի և Արցախի Հանրապետության սահամանագլխին, Սևանի ավազանի հարավային եզրին։ Ձգվում են Գեղամա լեռների Գնդասար գագաթից մինչև Մեծ Ծարասարի լեռնահանգույցը։ Երկարությունը շուրջ 60 կմ է։ Առավելագույն բարձրությունը Վարդենիս լեռն է, որը ունի 3522 մ բարձրություն[1]։ Հյուսիսային լանջերը մեղմաթեք ձուլվում են Սևանա լճի հարավային եզրին։ 3200-3300 մ բարձրության վրա կան հրաբխային կոներ։ Հարավային լանջերը գառիթտփ են, որոնք զոյացնում են առանձին լեռնաբազակներ։ Տարածքում կան աղբյուրներ։ Ունի բարեխառն կլիմա, բարձր լեռնայ|ւն գոտիները հարուստ են ալպյան բուսականությաճք, տեղ-տեղ պատահում են բազալտի, անդեգիտի և այլ շինաքարերի ու ավազների պաշարներ։ Լեռնաշղթայի տարածքում են գտնվում Վարդենյաց լեռնանցքը և Արփա–Սևան ջրատար թունելը[2]։
Վարդենիսի լեռնաշղթա | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածքային միավոր | Գեղարքունիքի մարզ և Վայոց Ձորի մարզ |
Լեռնաշղթա | Հայկական լեռնաշխարհ |
Բարձրություն (ԲԾՄ) | 3522 մետր |
Երկարություն | մոտ 60 կմ |
Վարդենիսի լեռները թուրքերի կողմից կոչվել են Ալազյոլլու, Գյոզալդարա, Հարավային Գյոգչա անուններով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.