Սյունիքի մարզի լեռնաշղթա From Wikipedia, the free encyclopedia
Արևիքի լեռներ, Կապանի լեռներ, Մեղրու լեռներ, Չավնդուրի լեռներ, լեռնաշղթա Հայաստանի Սյունիքի մարզում, Զանգեզուրի լեռնաշղթայի հարավային մասում, նրա լեռնաճյուղերից մեկն է։ Սկսում է Ծաղկարի լճի մոտից, սկզբում ձգվում է դեպ արևելք, ապա Բաղացսար գագաթի մոտ ստանում հարավ ուղղություն, այնուհետև Մալև գետի ակունքի մոտ ուղղվում է դեպի արևելք։ Ունի 59 կմ երկարություն, մեծ մասամբ անտառածածկ է, հարուստ է գունավոր մետաղների հանքավայրերով։ Արևիքի լեռնաշղթայի բարձր լեռներն են Բաղացսարը (3256 մ), Խուստուփը (3214 մ)։ Ոմանք այս լեռնաշղթային սխալմամբ անվանել են Բաղաց լեռներ, ոմանք էլ սխալմամբ նույնացրել են Շադհաղի (Սևանի) լեռների հետ[1][2]։
Մեղրու լեռնաշղթա | |
---|---|
![]() | |
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածքային միավոր | Սյունիքի մարզ |
Լեռնաշղթա | Զանգեզուրի լեռներ |
Բարձրություն (ԲԾՄ) | 3256 մետր |
Երկարություն | 59 կմ |
Մեծագույն գագաթ | Բաղացսար |
![]() | |
![]() |
Seamless Wikipedia browsing. On steroids.