Երկարաթև շնաձուկ
ձկների տեսակ / From Wikipedia, the free encyclopedia
Երկարաթև շնաձուկ (լատին․՝ Carcharhinus longimanus), շնաձկների տեսակ, որը պատկանում է գորշ շնաձկների ցեղին և համանուն ընտանիքին, կարխարինակերպերի (լատին․՝ Carcharhiniformes) կարգին։ Երկարաթև շնաձկներն ապրում են արևադարձային և մերձարևադարձային օվկիանոսային ջրերում։ Հանդիպում է 230 մետր խորության վրա։ Ունեն իլիկաձև մարմին։ Վերին վերջույթների մակերևույթը շնաձկան մարմնին տալիս է մոխրագույն, բրոնզագույն, շագանակագույն կամ կապտավուն գունավորում, ամբողջ փորը՝ սպիտակ է։ Լողակների ծայրերն ունեն սպիտակ երանգ։ Մարմնի առավելագույն երկարությունը հասնում է 4 մետրի, կշռում են 167.4 կգ։ Սննդակարգը շատ բազմազան է, բաղկացած է ձկներից և գլխոտանիներից: Կենդանածին են, ունենում են առնվազն 15 ձագ:
Երկարաթև շնաձուկ | |
Երկարաթև շնաձուկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կռճիկային ձկներ (Chondrichthyes) |
Կարգ | Կարխարինանմաններ (Carcharhiniformes) |
Ընտանիք | Carcharhinidae |
Ցեղ | Carcharhinus |
Տեսակ | Երկարաթև շնաձուկ (C. longimanus) |
Միջազգային անվանում | |
Carcharhinus longimanus Poey, 1861 | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Կրիտիկական վիճակում գտնվող Տաքսոնի տարածվածությունը |
Վտանգավոր է մարդու համար, ձկնորսության օբյեկտ է։