![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/16/Glasto24_28_300624_%2528259_of_545%2529_%252853838014719%2529_%2528cropped%2529.jpg/640px-Glasto24_28_300624_%2528259_of_545%2529_%252853838014719%2529_%2528cropped%2529.jpg&w=640&q=50)
Դուա Լիպա
From Wikipedia, the free encyclopedia
Դուա Լիպա (անգլ.՝ Dua Lipa, օգոստոսի 22, 1995(1995-08-22)[2], Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3][4]), ալբանական ծագմամբ բրիտանացի երգչուհի, երգահան, մոդել[24]։ Տասնչորս տարեկանում սկսել է Յութուբ ներբեռնել Քրիստինա Ագիլերայի և Նելլի Ֆուրտադոյի երգերի քավեր տարբերակները։ 2015 թվականին պայմանագիր է կնքել Warner Bros. Records ընկերության հետ և շուտով թողարկել է իր առաջին սինգլը։ 2016 թվականի դեկտեմբերին The Fader ամսագրի աջակցությամբ նկարահանվել է երգչուհուն նվիրված վավերագրական ֆիլմ՝ See in Blue[25]։ 2017 թվականի հունվարին երգչուհին արժանացել է EBBA Public Choice Award մրցանակի[26]։ 2017 թվականի հունիսի 2-ին թողարկվել է «Dua Lipa» դեբյուտային ալբոմը։ Ալբոմից առանձին թողարկվել են յոթ սինգլներ, որոնցից երկուսը՝ «Be the One» և «New Rules» երգերը, ընդգրկվել են հիթ-շքերթների առաջին տասնյակներում։
Դուա Լիպա | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | ալբ․՝ Dua Lipa |
Ի ծնե անուն | ալբ․՝ Dua Lipa[1] |
Ծնվել է | օգոստոսի 22, 1995(1995-08-22)[2] (28 տարեկան) Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3][4] |
Երկիր | ![]() ![]() |
Ժանրեր | փոփ, post-disco?, Հաուս երաժշտություն, funktronica?, ինդի փոփ[5][6][7][…], դրիմ փոփ[5][6][7][…] և սինթիփոփ[5][6][7][…] |
Մասնագիտություն | երգչուհի, երգերի հեղինակ, մոդել, նորաձևության դիզայներ, դերասանուհի, պոդքաստեր, փոփ երգիչ, կոմպոզիտոր և կինոպրոդյուսեր |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո[8][9][10] |
Գործիքներ | վոկալ[11] |
Լեյբլ | Warner Records Inc.?[12][13], Urban?, Vertigo Records և Atlantic Records |
Կրթություն | Fitzjohn's Primary School?[14][15], Սիլվիա Յանգի թատրոն դպրոց[16], Mileniumi i Tretë?[17] և Parliament Hill School?[18] |
Պարգևներ | |
Կայք | dualipa.com |
Ստորագրություն | |
![]() |