From Wikipedia, the free encyclopedia
Դաութզեն Կրուս (հունվարի 23, 1985[1], Eastermar, Թիչերկստերադեյլ, Ֆրիսլանդիա, Նիդերլանդներ), ֆրիզ-հոլանդացի մոդել և դերասանուհի։ Սկսել է իր մոդելային գործունեությունը 2003 թվականին Նիդեռլանդներում և իր գործակալության կողմից անմիջապես ուղարկվել է Նյու Յորք, որտեղ անցնել է հանրահայտ ներքնազգեստների ապրանքանիշ՝ Victoria's Secret-ի քաստինգը։ 2008 թվականին դարձավ բրեդնի Հրեշտակ[2]։ Մոտ 5 տարուց ավել եղել է L'Oreal Paris–ի գովազդային մոդել[3][4][5]։ Կրուսը եղել է ամենաշատ վաստակող մոդելների թոփ 5 ցուցակում՝ ավելին քան 5 միլիոն ամերիկյան դոլարի եկամուտով ամեն տարի, սկսած 2008-ից։ Ըստ Forbes-ի նա 2014-ի երկրորդ ամենավաստակող մոդելն էր (զիջելով Ջիզել Բունդշենին)՝ մեկ տարում 8 միլիոն դոլար աշխատելով[6]։ Նա համարվում է մեր ժամանակների սուպերմոդել[7][8]։
Դաութզեն Քրուս անգլ.՝ Doutzen Kroes | |
---|---|
Ծնվել է | հունվարի 23, 1985 |
Ծննդավայր | Իսթերմար, Նիդերլանդներ |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն |
Ազգություն | հոլանդացի |
Մասնագիտություն | մոդել և դերասան |
Գործունեություն | 2003–ներկա |
Ամուսին | Սանրի Ջեյմս Գոռե (2010) |
Երեխաներ | 2 |
Doutzen Kroes Վիքիպահեստում |
Ի տարբերություն մյուս թոփ մոդելների, Կրուսը ծանոթացավ նորաձևության աշխարհի հետ ավելի ուշ[9]։ Նա այն քիչ հաջողությունների հասած մոդելներից է, ով չի հայտնաբերվել մոդելային գործակալությունների կեղմից։ Իր արձակուրդների լուսանկարները Paparazzi գործակալություն (Ամստերդամ) ուղարկելուց հետո նրան ընդունում են։ Կրուսը առաջին հայտնիությունը ծեռք բերեց 2005 թվականին, երբ հայտնվեց իտալական Vogue ամսագրի շապիկին։ Նկարահանումը կատարել է Ստիվեն Մեիսելը։ Իր գործունեությունը Victoria's Secret–ի հետ սկսելուն պես, նա 2005–ին քվեարկվեց որպես «Տարվա մոդել»՝ Vogue.com–ի կողմից[10]։ 2013–ը զգալի հաջողակ տարի էր Կրուսի համար։ Այդ տարվա սեպտեմբեր ամսին նա հայտնվեց չորս միջազգային տարբեր Vogue–ի շապիկներում՝ դարձնելով իրեն առաջին մարդը դրա պատմության մեջ[11]։ Սովորաբար սեպտեմբերյան համարները ամենակարևորներն են ներաձևության ամսագրերում, հատկապես Vogue–ում։ Տարեվերջին նա ունեցավ 9 ամսագրի շապիկ Vogue–ի համարներում՝ ցուցանիշ, որ ոչ մի մոդել չի գերազանցել[12]։
Դերասանական գործունեությունը սկսել է «Նոր ցամաք» ֆիլմով 2011 թվականին։ Նա Dance4Life հոլանդական բարեգործական կազմակերպության ակտիվ աջակից է։ Կազմակերպությունը օգտագործում է երգերն ու պարերը որպես ՄԻԱՎ–ի և ՁԻԱՀ–ի կանխարգելման միջոցներ։ Կրուսը նաև աջակցում է ընդերքի պահպանությանն ու Վայրի բնության համաշխարհային հիմնադրամին։
Դաութզեն Կրուսը ծնվել է 1985 թվականի հունվարի 23-ին Նիդերլանդների Իսթերմար գյուղում՝ մոտ 1,600 բնակչությամբ, ֆրիզների ընտանիքում[13][14]։ Ծնվել է գյուղական մարզ Ֆրիսլանդում (Նիդերլանդների հյուսիս–արևմտյան հատված), որն ունի ավելի քիչ քան 650,000 բնակչություն և իր սեփական լեզուն։ Մայրը եղել է բուժքույր, հետագայում ուսուցչուհի[15], իսկ հայրը՝ հոգեթերապևտ։ 1970–ականներին նրանք երկուսն էլ արագ դահուկասահքի չեմպիոն էին։ Գտնվելով այդ ընտանիքում նա փոքրուց ձգտում է լինել պրոֆեսիոնալ արագ դահուկասահքի մարզուհի[16]։
Կրուսը և իր քույր Ռենսը՝ մասնագիտությամբ դիետոլոգ, մեծացել են դահուկասահքելով, հեծանիվ վարելով և առողջ սնվելով[17]։ Կրուսը նշել է այդ մասին․
Ամեն իր ես գնում էի դպրոց հեծանիվ վարելով, մոտ 25կմ դեպի այնտեղ և վերադարձ։ Մայրս ասում էր, եթե վարեմ հեծանիվ, այն ինձ ուժեղ կդարձնի։ Կարծում եմ այն ինձ դարձրեց... Ես գրեթե միշտ գտնվում էի դրսում... Երբևէ անգամ չեմ էլ մտածել հագուստներիս մասին։ Մենք չունեինք սոցիալական մեդիա և չէինք կարող դիտել ուրիշ աղջիկների և ամսագրերի նկարներ։ Մենք առանձնապես ամսագրեր չէինք էլ գնում․ ծնողներս պարզապես կարդում էին լրատվական թերթեր... Ես ինձ զգում էի շատ երիտասարդ Նիդերլանդների հյուսիսից և մինչ ես ուղարկվեցի Նյու Յորք, ես այցելել էի Ամստերդամը ընդամենը մեկ անգամ[18]։ |
Կրուսը իր երիտասարդությունը նկարագրում է որպես ոչ կանացի աղջիկ։ Նա երբեք լուրջ չէր մտածել մոդել դառնալու մասին, սակայն իրեն տեսավ այդ ոլորտում երբ իր նկարները Paparazzi մոդելային գործակալության կողմից ընդունվեցին 2003 թվականին Ամստերդամում։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո, երբ Կրուսը 18 տարեկան էր, որոշեց աշխատել՝ իր գրպանի գումարը հոգալու համար։ Նրա գործակալությունը ուղարկեց Կրուսին Նյու Յորք և մի քանի անգամ մասնակցելով Victoria's Secret–ի քասթինգներին, նրան առաջարկեցին փորձել իր ուժերը դառնալու բրենդի հրեշտակ։ Նիդերլանդներից Նյու Յորք տեղափոխվելուց հետո նա նոր է լսել և սկսել ճանաչել Victoria's Secret բրենդը։
Կրուսը հայտնվել է հանրահայտ Time, Vogue, Harper's Bazaar, Seventeen, Elle, Marie Claire, Glamour, WAvantgarde, Numéro և այլ ամսագրերի շապիկներում։ Պարբերաբար հայտնվում է Victoria's Secret–ի կատալոգներում և քայլել է դրա 2005, 2006, 2008, 2009, 2011, 2012, 2013 և 2014 թվականների շոուներում։ Գովազդել է Gucci, Թոմի Հիլֆիգեր, Վերսաչե, Վալենտինո, Բլումարին, նաև Ջորջիո Արմանիի «White» ապրանքանիշը և «Eternity» օծանելիքը։ 2005 թվականին Vogue.com–ի ընթերցողների կողմից ընտրվել է որպես «Տարվա մոդել»[19]։ 2007–ին հայտնվեց ամերիկյան Vogue–ի մայիսյան համարի շապիկում, վերնագրված «Աշխարհի հաջորդ թոփ մոդելները»՝ Շանել Իմանի և ուրշների հետ միասին[20]։ Այդ մոդելներից որոշների հետ նաև հայտնվեց 2008 թվականի Pirelli նորաձևության օրացույցում։
2006 թվականին ֆրիզերեն վավերագրական ֆիլմ նկարահանվեց՝ պատմելով Կրուսի մեկ շաբաթյա մոդելային գործունեությունը[21]։ Ֆիլմը ցուցադրում է Կրուսին Միլանի նորաձևության շաբաթում և նրա կարծիքը մոդելային բնագավառի մասին։ 2007 թվականի հուլիսին, վաստակելով շուրջ 1.5 միլիոն դոլլար նախկին տասներկու ամիսներում, Կրուսը Forbes–ի կողմից անվանվեց տասնչորսերորդը 15 ամենավաստակող սուպերմոդելների ցուցակում[22]։ 2008–ի ապրիլին նա արդեն զբաղեցնում էր հինգերորդ հորիզոնականը՝ 6 միլիոն եկամուտով[23]։ Forbes–ը կրկին անվանեց նրան հինգերորդը 2009–ին(6 միլիոն դոլար), 2010–ին(6 միլիոն դոլար) և 2012–ին՝ գրեթե 7 միլիոն եկամուտով[24][25][26]։ Կրուսը բարձրացավ երկրորդ հորիզոնական 2014–ի ցուցանիշներում՝ վաստակելով 8 միլիոն նախկին տարում։
Կրուսը պաշտոնապես Ֆրիզերենի, իր մայր լեզվի, պահպանման աջակից է[27]։
2008 թվականի օգոստոսի վերջին Victoria's Secret–ը պաշտոնապես հաստատեց People ամսագրին, որ Կրուսը նրանց հրեշտակներից մեկն է[28]։ Բրենդի համար առաջին գովազդը, արդեն որպես հրեշտակ, «Սուպերմոդելային մոլուցք(Supermodel Obsession)»–ն էր։ 2009 թվականին նա կնքեց պայմանագիր[29] դառնալու Swiss–ի կաշմիր ապրանքանիշի «Repeat»–ի դեմքը երկու տարի շարունակ[30]։
Կրուսն ունի իր մոմե արձանը Ամստերդամի Մադամ Տյուսոյի թանգարանում[31]։ 2009 թվականի նոյեմբերից մինչև 2010–ի հուլիս նա Marie Claire ամսագրի համար գրել է ամսական սյունակ իր կյանքի մասին[32]։ Կրուսը ունի պայմանագիր DNA Model Management մոդելային գործակալության հետ[33]։
2010 թվականին վերադարձավ շոուների մասնակցության և մասնակցեց Պրադայի նորաձևության շոուին՝ Ալեսսանդրա Ամբրոսիոյի և Միրանդա Քերի հետ միասին[34]։ 2011 թվականին գովազդեց L’Oréal և Tiffany & Co. ապրանքանիշները։ 2012–ին նա շարունակեց իր գործունեությունը նշավ երկու բրենդների համար, ինչպես հայտնվեց մի քանի Vogue–ի շապիկներում։ 2013–ին կնքեց շուրջտարյա պայմանագիր L’Oréal–ի հետ և գովազդեց նրանց ապրանքանիշները[35]։ Այդ նույն տարում նա հայտնվեց ավելի քան տասը ամսագրերի շապիկներում․ գերմանական Vogue (մարտ), կորեական Vogue (մարտ), ճապոնական Vogue (ապրիլ), հոլանդական Vogue (հունիս և սեպտեմբեր), թուրքական GQ (հուլիս), ֆրանսական Elle (օգոստոս), չինական Vogue (սեպտեմբեր), իսպանական Vogue (սեպտեմբեր), իտալական Vogue (սեպտեմբեր), պորտուգալական Elle(դեկտեմբեր), նորվեգական Elle (դեկտեմբեր) և Sunday Times Style (դեկտեմբեր)։ 2013 թվականի սեպտեմբերին Կրուսը դարձավ առաջին մոդելը, ով հայտնվեց չորս Vogue–ի շապիկներում՝ ընդամենը մեկ ամսում[11][36]։
2014 թվականին հայտնվեց Calvin Klein–ի նոր օծանելիք «Reveal»–ի գովազդում՝ Չարլի Հունամի հետ միասին, ինչպես նաև շարունակեց իր պայմանագիրը բրենդի հետ։ Այդ տարում Կրուսը հայտարարեց, որ դադարեցնում է իր պայմանագիրը Victoria's Secret–ի հետ՝ վեց տարի դրա հետ աշխատելուց հետո։ Բրենդի շոուների համար նա քայլել է 2005, 2006, 2008, 2009, 2011, 2012, 2013 և 2014 թվականներին։ Models.com–ը Կրուսին համարում է «Նոր սուպերմոդելներ»–ից մեկը[37]։
2011 թվականի Նոյեմբերի 24–ին Կրուսը կատարեց իր դեբյուտային ֆիլմը՝ «Նոր ցամաքը»՝ առաջին հոլանդական Ստերեոկինո 3D ֆիլմը։ Կրուսը Նյու Յորքում այցելել է դերասանական վարպետության դասընթացների և հարցազրույցների ընթացքում նշել է, որ պլանավորում է նկարահանվել ավելի շատ ֆիլմերում։ 2016 թվականին նա խաղացել է Հրաշք կինը ֆիլմում՝ որպես ամազոնյան մարտիկ[38]։
2009 թվականին Կրուսը սկսեց հանդիպել հոլանդացի դիջեյ Սանրի Ջեյմսի հետ[39][40]։ 2010 թվականի Հուլիսի 15–ին Կրուսը հայտարարեց, որ նա հղի է իր առաջնեկով։ Նույն թվականի նոյեմբերի 7–ին նրանք ամուսնացան Կրուսի ծննդավայրում[41]։ 2011 թվականի հունվարի 21–ին նրանք ունեցան իրենց առաջնեկ որդուն՝ Ֆիլոն Ջոյ Գոռեին[42]։ Կրուսը հայտարարեց իր երկրորդ հղիության մասին 2014 թվականի փետրվարին[43]։ Այդ թվականի մարտի 22–ին պարզ դարձավ, որ նրանք ունենալու են աղջիկ[44]։ Իրենց դուստր Միլենա Մաե Գոռեն ծնվեց հուլիսի 30–ի առավոտյան[45]։ Երկու երեխաներն էլ լույս աշխարհ են եկել Ամստերդամում։ Հարցազրույցում Կրուսը անկեղծացել է իր դստեր ապագայի մասին․ ««Դու գեղեցիկ ես» ասելու փոխարեն ես կասեմ «դու խելացի ես», այսպիսով նա կյանքում կունենա գեղեցկությունից և նորաձևությունից տարբեր ձգտումներ։ Չնայած ես շատ եմ սիրում իմ աշխատանքը, սակայն ես չեմ փոխում աշխարհը։ Ես կցանականամ որ նա սովորի և ունենա ուրիշ ձգտումներ։ Մենք պետք է սովորեցնենք մեր աղջիկներին, որ նրանք կարող են դառնալ նախագահներ, և միշտ չէ, որ ամեն ինչ կախված է գեղեցկությունից[46][47][48]»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.