![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4c/Doutzen_Kroes_Cannes_2013.jpg/640px-Doutzen_Kroes_Cannes_2013.jpg&w=640&q=50)
Դաութզեն Կրուս
From Wikipedia, the free encyclopedia
Դաութզեն Կրուս (հունվարի 23, 1985(1985-01-23)[1], Eastermar, Թիչերկստերադեյլ, Ֆրիսլանդիա, Նիդերլանդներ), ֆրիզ-հոլանդացի մոդել և դերասանուհի։ Սկսել է իր մոդելային գործունեությունը 2003 թվականին Նիդեռլանդներում և իր գործակալության կողմից անմիջապես ուղարկվել է Նյու Յորք, որտեղ անցնել է հանրահայտ ներքնազգեստների ապրանքանիշ՝ Victoria's Secret-ի քաստինգը։ 2008 թվականին դարձավ բրեդնի Հրեշտակ[2]։ Մոտ 5 տարուց ավել եղել է L'Oreal Paris–ի գովազդային մոդել[3][4][5]։ Կրուսը եղել է ամենաշատ վաստակող մոդելների թոփ 5 ցուցակում՝ ավելին քան 5 միլիոն ամերիկյան դոլարի եկամուտով ամեն տարի, սկսած 2008-ից։ Ըստ Forbes-ի նա 2014-ի երկրորդ ամենավաստակող մոդելն էր (զիջելով Ջիզել Բունդշենին)՝ մեկ տարում 8 միլիոն դոլար աշխատելով[6]։ Նա համարվում է մեր ժամանակների սուպերմոդել[7][8]։
Դաութզեն Քրուս անգլ.՝ Doutzen Kroes | |
---|---|
![]() Քրուսը 2013 թվականի Կաննի կինոփառատոնի ժամանակ | |
Ծնվել է | հունվարի 23, 1985 |
Ծննդավայր | Իսթերմար, ![]() |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հոլանդացի |
Մասնագիտություն | մոդել և դերասան |
Գործունեություն | 2003–ներկա |
Ամուսին | Սանրի Ջեյմս Գոռե (2010) |
Երեխաներ | 2 |
![]() |
Ի տարբերություն մյուս թոփ մոդելների, Կրուսը ծանոթացավ նորաձևության աշխարհի հետ ավելի ուշ[9]։ Նա այն քիչ հաջողությունների հասած մոդելներից է, ով չի հայտնաբերվել մոդելային գործակալությունների կեղմից։ Իր արձակուրդների լուսանկարները Paparazzi գործակալություն (Ամստերդամ) ուղարկելուց հետո նրան ընդունում են։ Կրուսը առաջին հայտնիությունը ծեռք բերեց 2005 թվականին, երբ հայտնվեց իտալական Vogue ամսագրի շապիկին։ Նկարահանումը կատարել է Ստիվեն Մեիսելը։ Իր գործունեությունը Victoria's Secret–ի հետ սկսելուն պես, նա 2005–ին քվեարկվեց որպես «Տարվա մոդել»՝ Vogue.com–ի կողմից[10]։ 2013–ը զգալի հաջողակ տարի էր Կրուսի համար։ Այդ տարվա սեպտեմբեր ամսին նա հայտնվեց չորս միջազգային տարբեր Vogue–ի շապիկներում՝ դարձնելով իրեն առաջին մարդը դրա պատմության մեջ[11]։ Սովորաբար սեպտեմբերյան համարները ամենակարևորներն են ներաձևության ամսագրերում, հատկապես Vogue–ում։ Տարեվերջին նա ունեցավ 9 ամսագրի շապիկ Vogue–ի համարներում՝ ցուցանիշ, որ ոչ մի մոդել չի գերազանցել[12]։
Դերասանական գործունեությունը սկսել է «Նոր ցամաք» ֆիլմով 2011 թվականին։ Նա Dance4Life հոլանդական բարեգործական կազմակերպության ակտիվ աջակից է։ Կազմակերպությունը օգտագործում է երգերն ու պարերը որպես ՄԻԱՎ–ի և ՁԻԱՀ–ի կանխարգելման միջոցներ։ Կրուսը նաև աջակցում է ընդերքի պահպանությանն ու Վայրի բնության համաշխարհային հիմնադրամին։