From Wikipedia, the free encyclopedia
L’Oréal, ֆրանսիական ընկերություն։ Հիմանդրվել է 1909 թվականին ֆրանսիացի քիմիկոս Էժեն Շուլեի կողմից։ Շտաբ-բնակարանը գտնվում է Կլիշի լա Գարենում։ Ունի 64 հազար աշխատակից[6]։
L’Oréal | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն |
Հիմնադրված է | 1909 |
Հիմնադիր | Էժեն Շուլլեր |
Վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Երկիր | Ֆրանսիա |
Տնօրեն | Nicolas Hieronimus? |
Արդյունաբերություն | հիգիենայի միջոցներ, կոսմետիկ արդյունաբերություն, fast-moving consumer goods? և Q112166087?[1] |
Հասույթ | ▲41,2 մլրդ € (2023)[2] |
Աշխատողների թիվ | 88 000 մարդ |
Դուստր ընկերություններ | Kiehl's, Lancôme, L'Oreal Baltic?, L'Oréal USA?, Maybelline, NYX Professional Makeup?, Biotherm?, Vichy cosmetics?, Roger & Gallet?, CeraVe?, La Roche-Posay?, LaSCAD և Aesop?[3] |
Սեփականատեր | TETHYS? և Nestlé[4] |
Կայք | loreal.com |
Բորսա | OR[5] |
L'Oréal Վիքիպահեստում |
Փաթեթների խոշոր ակցիաները պատկանում են ընկերության հիմնադրի միակ աղջկան՝ Լիլիան Բետանուրին (31,0 %), ևս 29,8 %՝ Nestlé ընկերությանը[7]։
Տնօրենների խորհրդի ներկայացուցիչը և ընկերության գլխավոր տնօրենը Ժան Պոլ Ագոնն է։
L’Oréal-ն արտադրում է կոսմետիկայի, օծանելիքի և մաշկի ու մազերի խնամքի միջոցների հայտնի ապրանքանիշներ (այդ թվում՝ L’Oréal Paris, Garnier, Maybelline New York, Cacharel, Giorgio Armani Parfums and Cosmetics, Lancôme, Vichy, La-Roche-Posay և այլն)։ Բրենդների մեջ կան ինչպես լյուքս կոսմետիկայի (Cacharel, Urban Decay), այնպես էլ՝ դեղագործական արտադրողներ (Vichy, La Roche Posay): Ինչպես նաև՝ ընկերությունը ներկայացնում է պրոֆոսիոնալ կոսմետիկայի մաշկի ու մազերի խնամքի միջոցների բրենդներ[8]։ 2010 թվականի սեպտեմբերի դրությամբ՝ ընկերությունն ուներ 38 գործարան[7]։
Աշխատողների ընդհանուր թիվը գերազանցում է 64 000-ը[9]։
2010 թվականի սեպտեմբերին L’Oréal-ը Ռուսաստանի Կալուգայի մարզում բացեց գործարան։ Ձեռնարկությունն իր 26 միլիոն եվրո արժեքով և 150 հոգի անձնակազմով մասնագիտացված է շամպունների և մազերի ուրիշ խնամքի միջոցների արտադրության վրա։ Նախատեսված արտադրողականություն՝ տարեկան 120 միլիոն միավոր պատրաստի արտադրանք։
2009 թվականին Ռուսաստանի ընկերության վաճառքը կազմում էր 563 միլիոն եվրո։
Մարտի 18-ին, Մոսկվայում տեղի ունեցավ Կալուգայի մարզի կառավարությունը «L’Oréal» ընկերության հետ համաձայնագիր կնքեց 2-րդ գործարանի կառուցման մասին, որը կարտադրեր կոսմետիկ միջոցներ արդյունաբերական «Վորսինո» զբոսայգում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.